[InterPress] Ամերիկյան տեխնոլոգիական ստարթափը մասնաճյուղ է բացում Երևանում
Ընկերության հիմնադիրներն ամերիկահայ ձեռնարկատերեր են, ովքեր հաստատել են, որ պատրաստ են ներդնել 13.5 միլիոն դոլար Հայաստանում: DISQO-ն սպառողների մասին աշխարհի ամենատարածված շուկայական հետազոտական և վերլուծական ընկերություններին սպառողական տվյալներ տրամադրող ընկերություն է: Հիմնադիրները մտադիր են աշխատանքի վերցնել հայազգի բարձրորակ մասնագետների՝ ստեղծելով 30 նոր աշխատատեղ:
«Մենք ոգևորվում ենք ներգրավվելու տաղանդավոր մարդկանց, որպեսզի օգնեն մեզ զարգացնելու մեր արտադրանքը և ընդլայնելու մեր ընկերությունը: Հայաստանն ունի աճող տեխնոլոգիական միջավայր, որի հետ մենք ցանկանում ենք կապ հաստատել», – ասաց DISQO-ի գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը:
DISQO-ի հայկական գրասենյակը կգործի որպես ընկերության պաշտոնական մասնաճյուղ և ոչ որպես աուտսորսինգի թիմ: Ընկերությունը կարծում է, որ այն կկրկնապատկի իր ներուժը և կխթանի ոլորտը նոր նախաձեռնություններով և նախագծերով: Հայկական թիմը կշարունակի աշխատել ընթացիկ հաճախորդների համար, որոնք աշխարհի խոշորագույն շուկայի հետազոտողներ են և Fortune 500-ում ընդգրկված մի շարք կազմակերպություններ:
Շարունակությունը՝ InterPress.am-ում
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)