[InterPress] Քվանտային քաղաքականությունը և ԱՄՆ-Չինաստան մրցակցության կանխատեսումը

[InterPress] Քվանտային քաղաքականությունը և ԱՄՆ-Չինաստան մրցակցության կանխատեսումը

Հոնկոնգյան համալսարանից Էնդրյու Շենգը նշում է, որ ժամանակակից աշխարհաքաղաքականությունը հասկանալու համար պետք է պարադիգմի հիմնարար փոփոխություն:

ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս հնչեցրած կոչին մի շարք արձագանքներ են եղել: Ամենահետաքրքիրներից մեկը նախկին ֆիզիկոս և Հայաստանի գործող նախագահ Արմեն Սարգսյանինն է:

Financial Times-ին տված հարցազրույցում Սարգսյանը պնդել է, որ քաղաքականության մասին պետք է մտածենք այնպես, ինչպես մտածում ենք «քվանտային վարքագծի» մասին: Նշելով, որ «մենք ապրում ենք փոփոխության դինամիկ գործընթացի փուլում», նա առաջարկել է «աշխարհին նայել բոլորովին այլ կերպ»:

Բայց ինչ կապ ունի «քվանտային քաղաքականությունը» աշխարհաքաղաքական մրցակցության հետ:

Արևմուտքի հիմնական աշխարհայացքը ձևավորվում է գիտության էմպիրիկ տեսանկյունից, որն առաջանում է գիտական հեղափոխության ժամանակ:


Կարդացեք նաև․

  1. Լրտեսների որս. Ո՞վ էր մեղավոր Չինաստանում ԱՄՆ հետախուզական ցանցի անակնկալ բացահայտման համար

  2. Ինչպե՞ս է Չինաստանը հմտորեն օգտագործում համացանցը՝ արտաքին քաղաքականության մեջ

  3.  Երբ Թրամփը զանգում է ընկերներին, չինացիները և ռուսները լսում են ու սովորում


18-րդ դարում առաջատար գիտնականներն առաջ քաշեցին գիտական մեթոդոլոգիաներ, որոնք ռացիոնալ էին և մեխանիկական: Նրանք ենթադրում էին, որ աշխարհը կարելի է դիտարկել և օբյեկտիվորեն գնահատել մարդկային տրամադրությունից անկախ:

Այս պարադիգմը սկսեց գերիշխել արևմտյան փիլիսոփայության և հումանիտար գիտություններում: Այն պահից, երբ գիտությունն ու մաթեմատիկան սկսեցին դասավանդել դպրոցներում, դասական պարադիգմը գերիշխել է և արևմտյան, և ոչ արևմտյան հասարակություններում:

Դա աշխարհի հանդեպ մխիթարական տեսակետ է `գիտությունը կարող է վերացնել անորոշությունը մարդկային բարեկեցությանն ուղղված որոնումներում:

Սակայն, երբ 19-րդ դարի սկզբին հայտնվեց Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, դրան հետևեց Նիլս Բորի աքսիոմների սկզբունքների քվանտային տեսությունը  և Վերներ Հեյզենբերգի անորոշության սկզբունքները, գիտության մինչև այդ մեզ ներկայացվածի նկատմամբ կարծիքները սկսեցին բաժանվել: Այս անորոշությունը տարածվեց նաև հասարակական գիտությունների վրա:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք