ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Զոհը, ոստիկաններն ու սյունակագիրը. բացահայտվել է բ

Զոհը, ոստիկաններն ու սյունակագիրը. բացահայտվել է բռնաբարության 24 տարվա դեպքը

2017-ին դրանք  ուղարկվել են փորձաքննության, և ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ բացահայտվել են 817 սերիական  բռնաբարողներ: Նմանատիպ մի պատմություն էլ եղել է  Նյու Յորքում: ԴՆԹ-ի փորձաքննության շնորհիվ ոստիկանությունը բացահայտել է ավելի քան 24 տարվա վաղեմության  բռնաբարության գործը, որի զոհի հայտարարությունը ոստիկանությունն ու մամուլը ժամանակին համարել են կեղծ: 
1994 թ-ին 27 ամյա մի կին,  որի անունը դեռևս չի բացահայտվել, դիմել է Նյու-Յորքի ոստիկանություն  ու հայտնել, որ իրեն օրը ցերեկով՝ Բրուքլինի պողոտայում բռնաբարել են: Կինը ոստիկաններին պատմել է, որ դուրս է եկել զբոսնելու,  մտել է մթերային խանութ, գնումներ արել և զբոսայգով գնացել տուն: Բայց զբոսայգում փայտով զինված մի տղամարդ է հարձակվել իր վրա, պարանոցից բռնել ու քաշ տվել թփերի մեջ: Տղամարդը բռնաբարել է իրեն, հետո՝ թալանել: Տուժած կնոջ խոսքերով, տղամարդն իր պես աֆրոամերիկացի է եղել: Բացի դրանից,  հայտնի է եղել, որ կինը լեսբուհի է ու պատրաստվել է դերասանուհի դառնալ:
Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչ  Ջոն Միլլերը պաշտոնապես հայտարարել է, որ քննիչներն այդքան էլ չեն հավատացել կնոջ պատմությանը: Նրանց կարծիքով  կնոջ մարմնի վրա  ֆիզիկական բռնության հետքեր համարյա չեն եղել, իսկ ցուցմունք տալուց կինն անընդհատ շփոթվել է:
Երկու օր անց, NY Daily News-ը «Իսկական հանցագործությունը բռնաբարության մասին սուտն է» վերնագրով հոդված է տպագրել: Հոդվածի հեղինակը,  հիմնվելով ոստիկանների ասածների վրա, վստահեցրել է, որ ոստիկանությունում կնոջը ոչ ոք չի հավատացել, և կեղծ վկայության համար նրան պետք է ձերբակալել: Ըստ հոդվածի հեղինակի, բռնաբարության մասին  ամբողջ պատմությունը  կինը  հորինել է, որպեսզի այդ կերպ նա խոչընդոտի ԼԳԲՏ-ների իրավունքների ոտնահարման դեմ բողոքի երթը,  որին նա մտադիր է եղել  մասնակցել:
Լրագրողին ու ոստիկանությանը հետաքրքրել է, թե ինչու բռնաբարված կնոջ մարմնի վրա կապտուկներ ու հետքեր չեն եղել: Նա նաև պնդել է, որ կնոջ մարմնի և հագուստի վրա սերմնահեղուկի հետքեր էլ  չեն եղել, սակայն հոդվածի հրապարակումից հետո  Նյու Յորքի ոստիկանությունը կնոջից  հրապարակային ներողություն է խնդրել:  Չնայած դրան, հոդվածի հեղինակը ևս երկու  հոդված է հրապարակել ու շարունակել է կնոջը խաբեբա անվանել: Մասնավորապես, լրագրողը  պնդել է,  որ ոստիկանության լաբորատորիան սխալվել է ապացույցների վերլուծության մեջ, և բռնաբարության որևէ փաստացի ապացույց չկա:
Այդ ժամանակ կինը The New York Post-ում  մեկնաբանում է իրավիճակն ու հայտնում, որ իրեն «կրկնակի» են բռնաբարել. նախ այգում՝  մի մարդ, հետո՝ մամուլը: Նա զրպարտության համար մեղադրում է  հոդվածագրին,  սակայն դատավորը մերժում է կնոջ հայցը` նշելով, որ լրագրողը հոդվածում  նշել է բացառապես ոստիկանության տրամադրած  տեղեկությունները և իրավունք է ունեցել չնշել աղբյուրի անունը: Վարկածներից մեկի համաձայն, աղբյուրը ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Միլերն է եղել, որն այժմ ղեկավարում է Նյու Յորքի ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժինը: 1998 թ-ին այդ նույն լրագրողը  ոստիկանության գործունեությունը լուսաբանելու համար Պուլիցերյան մրցանակ է ստացել, իսկ վեց ամիս անց նա մահացել է աղիքային քաղցկեղից: Նա 41 տարեկան էր:



Կարդացեք նաև.



Գրեթե 24 տարի անց Նյու Յորքի ոստիկանությունը կնոջ մարմնից և հագուստից հավաքված կենսաբանական նմուշներով ԴՆԹ  փորձարկում է անում և պարզում հանցագործի ինքնությունը: Պարզվում է՝ հանցագործը  68-ամյա սերիական բռնաբարող  Ջեյմս Էդվարդ Ուեբբին է, որը դատապարտվել է Sing Sing- ի խիստ ռեժիմային բանտում: 1970-ականներին նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` 6 կանանց բռնաբարելու համար: Ազատ արձակվելուց հետո նա ևս 4 կին է բռնաբարել և 1995 թվականին կրկին դատապարտվել՝ այս անգամ  75 տարով: Նրա արտաքինը  շատ նման է եղել տուժածների նկարագրություններով կազմված ֆոտոռոբոտին:
20 տարուց ավելի իր հաճախորդին չհավատացող  փաստաբանը պատմել է, որ այդ լուրը լսելով կինը շատ է հուզվել: Նյու Յորքի ոստիկանության հետաքննության բաժնի ղեկավար Ռոբերտ Բոյսը հայտարարել է, որ գործի բացահայտման մասին լուրը կնոջը  հայտնած քննիչները ևս լաց են եղել նրա հետ:
2018 թվականի հունվարի 11-ին,  NY Daily News- ում, որտեղ  հրապարակվել էր «Իսկական հանցագործությունը բռնաբարության մասին սուտն է» վերնագրով հոդվածը, տպագրվել է նաև «Ճշմարտությունը՝ բռնաբարության մասին. ա»: Հոդվածում թերթը խոստովանել է, որ իրենց լրագրողի աղբյուրներն ու լրագրողը սխալվել են:
Հրատարակությունը դատապարտել է  ոստիկանության աշխատակիցներին, որոնք լրագրողին  կեղծ տեղեկություններ են հայտնել: Իսկ սյունակագիրն իր հոդվածներով խորացրել է  կնոջ տառապանքները: Թերթը գրել է, որ  ոստիկանությունն ու լրագրողները պետք է դասեր քաղեն այս պատմությունից, որպեսզի այլևս նման մեղք չգործեն:

MEDUZA

Տարածել