Վորոնեժը և հայերը. ինչո՞վ է զբաղվում հայկական համայնքը
Ինքնաթիռում՝ դեպի Վորոնեժ ուղղությամբ մեկնողների 90 տոկոսը ազգությամբ հայեր են՝ հիմնականում Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող հայեր: Նրանք ամառային արձակուրդներն անցկացրել են հայրենի հողում, ևւ հիմա հետ են վերադառնում Ռուսաստան՝ Վորոնեժ, տարբեր պատճառներով՝ խոպան, աշխատանք, ասֆալտի գործ:
Վորոնեժի օդակայանում առաջին վայրէջք կատարողներն էլ հայերն են: Օդակայանի ռուս աշխատակիցը զգուշացնում է՝ երկարաժամկետ հատվածում Վորոնեժում մնացողները այսպես կոչված «դեկլարացիա» պետք է լրացնեն: Ու օդակայանում սկսվեց իրարանցում: Ինչ է դա, ում է ընդհանրապես հարկավոր ևւ ինչու: Բայց ստիպված էին, ու մեկը մյուսի օգնությամբ՝ մերոնք սկսեցին այսպես կոչված դեկլարացիա լրացնել Վորոնեժի օդակայանում: Շատերը ճիշտ լրացրեցին, նրանք ովքեր սխալվում էին, սահմանապահը մի քանի անգամ հետ էր ուղարկում մինչև ճիշտ տարբերակը կբերեին: Նրանցից միայն մի վանաձորցի կնոջ հաջողվեց կիսատ պռատ լրացնելով դեկլարացիան՝ մուտք գործել ռուսական հող: Ընդդիմացավ, չի կարողանում լրացնել, լեզուն չգիտի ևւ վերջ: Ի դեպ, օդակայանում այդ կինը հասցրեց նաևւ թոռնիկի հետ կռվել՝ հանդիմանելով, որ միջազգային ֆակուլտետ ավարտած ուսանող է՝ տատիկին դեկլարացիա լրացնել օգնել չի կարող:
Վորոնեժի օդակայանի հարևանությամբ հյուրանոցն է՝ մոտ 600 մետր հեռավորության վրա կլիներ հյուրանոցից: Հայկական պատվիրակության անդամները Արմենիա ավիաուղիների անձնակազմն էր՝ հրամանատարով, լրագրողներով, մի քանի զբոսաշրջիկով: Մեքենաների շարասյունը նպատակ էր դրել՝ հայկական պատվիրակությանը այդ 600 մետրը մեքենայով տեղ հասցնել:
Հյուրանոցում ևս ամեն ինչ հայկական է: Ներսում հայկական խմիչքներ են, Հայաստանի ու հայերի մասին պատմող տարբեր անկյուններ, հուշանվերներ: Եվ հյուրանոց մուտք գործած հայ տուրիստներին հենց առաջին հետաքրքրող հարցերից մեկն այն էր, թե օրինակ որքան է վաճառվում հայկական կոնյակը Վորոնեժում, տարբերությունը գնի մեծ է հայաստանյանի համեմատ, թե՝ ոչ:
[gallery ids="53469,53470,53471"]
Կոնյակի մասին: Ավիաշոու, որտեղ ռուսներին այդքան էլ չէր հետաքրքրում վորոնեժյան ավիաշուոն , որքան՝ Արմենիա տաղավարի հայկական կոնյակը: Ռուսները պատրաստ էին ժամերով հերթ կանգնել՝ հայկական կոնյակ խմելու համար: Սա էլ՝ հայկական կողմի խորամանկություներից մեկը կարելի էր համարել՝ հայկական կոնյակով հաճախորդներ հավաքել՝ հայկական ավիաշուկան ներկայացնող տաղավար:
[gallery ids="53444,53445,53442"]
Հայկական տաղավարներից այնկողմ էլ՝ հայկական էր: Ռուսները Սպիտակցի Հայկո էին լսում ու լավ էլ պարում:
Հայաշատ քաղաք, ուր մեկ շաբաթում 400 հայ է այցելում: Վորոնեժի հայ համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն է պատմում՝ Վորոնեժ են գալիս պրոֆեսորներ, համալսարանականներ:
Շաբաթվա ընթացքում երկու ուղիղ չվերթ ունի Արմենիա ավիաընկերությունը դեպի Վորոնեժ: Կամո Չոբանյանը հայտնում է, որ սա հատկապես օգնում է այն ժամանկ, երբ Վերին Լարսն է փակ լինում:
Կամո Չոբանյանը պատմում է, որ Ռուսաստանում 6 առեվտրային կենտրոն է բացվելու: Այդ առեվտրային կենտրոններից մեկը կկառուցվի Վորոնեժում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանը կայցելի Վորոնեժ կորոշվի հողհատկացման հարցը: Կամո Չոբանյանի խոսքով՝ հաջորդ տարի ամռանը առևտրային կենտրոնը կառուցված կլինի Վորոնեժում:
«Մենք պատրաստ ենք ընդունել հայկական արտադրանքը, և այնտեղ միայն հայկականը կվաճառվի: Տեղի բնակիչներն էլ ճանաչում են հայկական արտադրանքը՝ հայկական կոմպոտը, ապխտած միսը, հացը: Կարող եմ ասել, որ այստեղ եկող ավիաընկերությունն էլ իր հետ հաց է բերում », - ասում է Չոբանյանը:
Կարդացեք նաև.
- Եթե պատրաստվում եք հանգստանալ Եգիպտոսում. ի՞նչ պետք է իմանալ
- 15 վայր, որ արժե այցելել, քանի դեռ չեն վերացել աշխարհի երեսից
- Ո՞ւր գնալ նոյեմբերին․ 10 լավագույն ուղղությունները
Վորոնեժում 45 հազար հայ է ապրում: Հայ երիտասարդներից կազմված ֆուտբոլի Երիտասարդական թիմ կա: Այս տարի նրանք Վորոնեժի շրջանում երկրորդ տեղը զբաղեցրին: Հայոց լեզվի պահպանության համար Վորոնեժում դպրոց կկառուցվի: Քաղաքի կենտրոնում եկեղեցի է կառուցված: Եկեղեցու կառուցումն էլ հետաքրքիր պատմություն ունի: Այն մեծ դժվարությամբ են համոզել ռուսական իշխանություններին կառուցելու համար: Սկզբից որոշվել է, որ այդ տեղում պետք է առեվտրայի կենտրոն կառուցվի, սակայն վերջում եկեղեցի է կառուցվել:
«Եթե ուզում ես հայությունը պահպանվի, պետք է եկեղեցի ունենալ և հարեվանությամբ դպրոց: Հաջորդ տարի ապրիլին, կարծում եմ կբացվի դպրոցը»,- տեղեկացրեց Չոբանյանը: :
Հայերն հիմնականում Վորոնեժում շինարարությամբ են զբաղվում: Վորոնեժի կենտրոնական փողոցների մեծ մասը հայերն են ասֆալտապատել եվ ասֆալտապատում:
Չոբանյանը հայտնեց, Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո, 17 ընտանիք վերադարձել է Հայաստան: Ասել են՝ գնում են Հայաստան ներդրումներ կատարելու, վատ լինելու դեպքում՝ նորից կվերադառնան:
Բալշայա Պրիվալովկա: Վորոնեժից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղ է: Այստեղ այցելողներին ռուսական երգչախումբն է դիմավորում՝ աղ ու հացով: Կանայք երգում-պարում են ու պատմում իրենց գյուղի ավանդույթների մասին: Վորոնեժ այցելող զբոսաշրջիկներին առաջարկում են այցելել տեղի պատմական վայրեր, թանգարաններ ու սրբատեղիներ: Իսկ երեկոյան հետաքրքիր ու հաճելի է դառնում , երբ հայկական երաժշտության ներքո նավարկում ես Վորոնեժ գետի վրայով: Քեզ ուղեկցողները կպատմեն այն ամենի մասին, ինչը կարելի է տեսնել Վորոնեժ գետի վրայով նավարկելիս:
[gallery ids="53463,53460,53459,53458,53457,53456,53455,53454,53453,53452,53451,53450,53448,53447"]