ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

«Ապուշը» Սպիտակ տանը. Թրամփի վարչակազմի մասին բամբ

«Ապուշը» Սպիտակ տանը. Թրամփի վարչակազմի մասին բամբասանքների գիրքը Վաշինգտոնում սկանդալ է առաջացրել: Ի՞նչ է կատարվում

Վուլֆը, որը պնդում է, որ Սպիտակ տանը ամիսներ է անցկացրել ու հարցազրույցներ վերցրել հարյուրավոր մարդկանցից, Թրամփի վարչակազմը բնորոշում է որպես անհամակարգ քաոսային կազմակերպություն, որտեղ բոլորն իրար հետ մրցակցում են` նախագահի վրա ազդեցություն ունենալու համար, և ոչ ոք այդ նախագահին չի հարգում: Թրամփն արդեն հայտնել է, որ գրքի հեղինակը ստում է: Նրա փաստաբանները հրատարակչությունից պահանջել են գրքերը չհանել վաճառքի և ներողություն խնդրել:



Ի՞նչ գիրք է դա և ո՞վ է այն գրել


«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» Մայքլ Վուլֆի նոր գիրքն է: Նյու Յորքի 64-ամյա լրագրողը 1970-ականների կեսից համագործակցում է New York Times, New York, The Guardian, The Hollywood Reporter հրատարակչությունների հետ, մի քանի գրքի հեղինակ է, հայտնի է որպես մարդ, որը գրում է  հարուստների և մեդիա-բիզնեսի մասին: 2008-ին նա հրատարակեց Ռուպերտ Մերդոկի կենսագրականը:  Բարձրաշխարհիկ Նյու Յորքի ելումուտին տեղյակ Վուլֆը վաղուց էր ծանոթ Դոնալդ Թրամփի հետ:  
Նա, օրինակ, հայտնվում էր «Թրամփի քաղաքային աղջիկները» հեռուստաշոուի պիլոտային թողարկմանը. դա այն մասին էր, թե գեղեցկության մրցույթի մասնակիցները ինչպես են փորձում անշարժ գույքի գործակալ դառնալ (հաղորդումն այդպես էլ չհայտնվեց եթերում):
2016-ի հունիսին, երբ Թրամփը դարձավ նախագահի թեկնածու, Վուլֆը նրանից հարցազրույց էր վերցրել The Hollywood Reporter-ի համար: Դատելով մամուլի քարտուղարի ռեակցիայից, Թրամփը գոհ էր մնացել: Նույն The Hollywood Reporter-ի իր սյունակում Վուլֆը պատմում է, որ ընտրություններում հաղթելուց հետո Թրամփին առաջարկել է նրա  նախագահության մասին գիրք գրել:
Գաղափարը Թրամփին այնքան էլ չի հետաքրքրել, բայց և չի էլ արգելել  լրագրողին: Վուլֆը պատմում է, որ դրա շնորհիվ է կարողացել մշտապես այցելել Սպիտակ տուն: Վուլֆը պաշտոնական կարգավիճակ չուներ, բայց մի քանի ամիս անցկացրել է նախագահի աշխատակազմի սենյակների բազմոցներին, զրուցել է բոլոր նրանց հետ, ովքեր անցնում էին իր կողքով, և նվազագույնը մեկ անգամ էլ հենց Թրամփի հետ:
Վուլֆի խոսքով` աշխատելով «Կրակ ու ցասում» գրքի վրա, մոտ 200 հարցազրույց է վերցրել: Լրագրողը պնդում է, որ վարչակազմի չհամակարգված լինեն արտահայտվում էր նաև լրագրողների հետ շփման ձևով: Ու ստացվեց Թրամփի նախագահության մեկ տարվա` հակասական նկարագրություն:

Ի՞նչն է պայթյունավտանգ


«Կրակ ու ցասում»-ի որոշ դրվագներից պարզ է դառնում հետևյալը.

  • Թրամփն ու նրա թիմը չէին պատրաստվում հաղթել նախագահական ընտրություններում, և շոկի մեջ էին, երբ պարզվեց, որ Թրամփն է հաղթել: Նրանցից ոչ ոք չէր հասկանում` ինչպես է պետք ղեկավարել երկիրը, և ինչ է պետք անել:

  • Խորհրդականները, ենթականներն ու ընկերները չեն հարգում Թրամփին: Գրքում շատերը նախագահին անվանում են «հիմար», «ապուշ»  ու «տխմար»: Վուլֆը մի քանի դրվագ է բերում, որտեղ Թրամփն իրոք կեմպետենտ չէ: Օրինակ, նրա նախկին խորհրդական Սեմ Նանբերգը պնդում էր, որ երբ փորձել է շեֆին բացատրել ԱՄՆ Սահմանադրությունը, նա դադարել է լսել չորրորդ ուղղումից հետո: Մեկ այլ դեպքում` Թրամփին խորհուրդ են տալիս աշխատակազմի ղեկավար նշանակել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Ջոն Բոներին, և Թրամփը չի հասկանում` ում մասին է խոսքը:  Թրամփի վարչակազմը համակարգ չունի. աշխատակազմի ֆորմալ ղեկավարը Ռինս Պրիբուսն է, նախագահի` ռազմավարական հարցերով խորհրդականը Սթիվ Բեննոնն է, Թրամփի դուստրը`Իվանկան, ու նրա ամուսինը` Ջարեդ Կուշները, ուղիղ մուտք ունեին նախագահի մոտ և բոլորն էլ հրահանգներ էին տալիս` մեկը մյուսին հակասող: Սկզբնական շրջանում Բեննոնը կարծում էր, թե ինքն է ղեկավարում երկիրը, և որ հենց ինքն է Թրամփի նախագահության հիմնական ռազմավարությունը մշակողը:

  • Աշխատակազմից հիմնական արտահոսքի աղբյուրը հենց Թրամփն էր: Նախագահը ամեն երեկո ժամերով հեռախոսով զրուցում էր ընկերների ու ծանոթների հետ, պատմում էր նորություններն ու փոխանցում էմոցիաները (օրինակ` ամեն օր զանգում էր Ռուպերտ Մերդոկին, որը մի զրույցից հետո լսափողը դրեց և Թրամփին անվանեց «կատարյալ ապուշ»):

  • Սթիվ Բեննոնը, որը վարչակազմում աշխատել է մինչև 2017-ի օգոստոս, ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայի հետ Կուշների հանդիպումն անվանում է «դավաճանություն» և «ոչ հայրենաիրություն»: Նա պնդում է, որ Կուշներն այնքան խելք չուներ, որ հանդիպումն անցկացներ Թրամփի գրասենյակից դուրս ու փաստաբանների ներկայությամբ, և որ հենց Թրամփը պետք է տեղյակ լիներ Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատի հնարավոր փոխանցմանը վերաբերող բանակցությունների մասին:

  • Ջարեդ Կուշներն ու Իվանկա Թրամփը, կարծես թե, արդեն ծրագրում էին, որ ինչ-որ պահ Թրամփի դուստրն է փորձում նախագահ դառնալ:

  • Վուլֆն ակնարկում է, որ Թրամփը վատառողջ է: Օրինակ, պնդում է, որ նախագահը կես ժամում նույն զրույցի ընթացքում նույն պատմությունը մի քանի անգամ է կրկնում:


Կարելի՞ է սրան հավատալ


Հստակ ասել հնարավոր չէ: Հրապարակված դրվագներում ստույգ աղբյուրներին հղումները քիչ են: Վուլֆը հաճախ է իրավիճակն ու երկխոսությունը նկարագրում երրորդ դեմքով, այնպես, կարծես ինքն էր հետևում դրանց: Մի քանի տասնամյակում լրագրողին մեկ անգամ չէ, որ նախատել են իրեն ասվածը սխալ մեկնաբանելու մեջ, սակայն ոչ ոք նրան դատի չի տվել: Թրամփի նախկին խորհրդական Բեննոնը, որին տարիմաստ ցիտատներ են վերագրվում գրքում, որևէ կերպ չի փորձել հերքել իրեն վերագրվածը: The Hollywood Reporter-ի նախկին խմբագիր Ջենիս Մինը պնդում է, որ ներկա է եղել այն ընթրիքին, որտեղ եղել է գրքում նկարագրված զրույցը` Բեննոնի ու Fox News ալիքի նախկին ղեկավարի միջև, և որ ամեն ինչ եղել է հենց այնպես, ինչպես ասվում է գրքում: (Օրինակ` Բեննոնը ժամանակակից Չինաստանը համեմատում է «նացիստական Գերմանիայի հետ»):


Կարդացեք նաև.



Կան նաև մարդիկ, որոնք հերքում են, որ ասել են այն, ինչ գրված է գրքում: Օրինակ` Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը  հայտնել է, որ Կուշների հետ երբեք չի խոսել այն մասին, որ բրիտանական հետախուզությունը կարող է հետևել Թրամփի նախընտրական շտաբին: Նրա խոսքով, ինքը երբեք ոչ մեկի հետ չի զրուցել այդ մասին. «Դա կեղծիք է սկզբից մինչև վերջ»: Թրամփի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Քեթի Ուոլշը Yahoo News-ի լրագրողին ասել է, որ Վուլֆի հետ զրույցում Թրամփին չի համեմատել երեխայի հետ: Նախագահի կինն էլ մամուլի քարտուղարի միջոցով հայտնել է, որ ամենևին էլ չէր սրտնեղել, երբ Թրամփը հաղթել էր ընտրություններում: Թրամփի երկու խորհրդականների ներկայացուցիչներն ու ԱՄՆ ֆիննախի մամուլի քարտուղարը ևս հայտնել են, որ պաշտոնյաները չեն ասել այն, ինչ գրված է գրքում: Բացի այդ, Թրամփի և Սահմանադրության մասին պատմությունը պատմում է մի մարդ, որը լրագրողների մոտ գլուխ էր գովում, թե լուրեր է հորինում: Իսկ այն, որ Թրամփը չգիտեր` ով է Բոները, կասկածելի է թեկուզ հենց այն պատճառով, որ նրանք շատ լավ ծանոթներ են, ու մինչև գրքում նկարագրված դրվագը` միասին գոլֆ էին խաղում:
Վուլֆը հենց ինքն է գրքի նախաբանում ընդունում, որ ճիշտը հորինածից տարբերելը բարդ է. զրուցակիցների մի մասի պնդումները  հակասում են մյուսների ասածներին, շատերը պարզապես ստում են:

Ինչի՞ց է դժգոհ Թրամփը


Ամեն ինչից: Նախ` Բեննոնի խոսքից: Հունվարի 3-ին, երբ հայտնվեցին Վուլֆի գրքի առաջին դրվագները, Սպիտակ տունը հրապարակեց նախագահի հայտարարությունը: Այդտեղ Թրամփը հայտնում է, որ Բեննոնը «ոչ մի առնչություն չունի իմ և իմ նախագահության հետ»,  որ իր հաղթանակի վրա Բեննոնի ազդեցությունը նվազագույն էր, և որ Բեննոնը «ոչ միայն աշխատանքը կորցրեց, այլև խելքը գցեց», երբ հեռացվեց:  
Հունվարի 5-ին, երբ գրքի շուրջ աղմուկը մեծացավ, Թրամփն այդ մասին արտահայտեց Թվիթերում: Նա հայտնեց, որ «կեղծ գրքի» հեղինակը Սպիտակ տուն մուտքի թույլտվություն չուներ, և որ ինքը Վուլֆի հետ երբեք չի զրուցել գրքի համար: Նախագահի խոսքով` գիրքը բաղկացած է «ստից ու գոյություն չունեցող աղբյուրներից»:
«Ուշադրություն դարձրեք այդ մարդու (Վուլֆի) անցյալին և տեսեք, թե ինչ կկատարվի նրա ու թափթփված Սթիվ [Բեննոնի] հետ », - գրել է ԱՄՆ նախագահը:

Նրա իրավաբանները հուվարի 4-ին փորձում էին կանգնեցնել Վուլֆի գրքի թողարկումը`11-էջանոց պաշտոնական նամակով սպառնալով դատական հայցերով: Նամակը մակագրել է իրավաբան Չարլզ Հարդերը: Նա հայտնի է «Հալք Հոգանն ընդդեմ Gawker կայքի» գործով. գործն ավարտվել է հրատարակչության սնանկացմամբ (իրավաբան Հոգանին ֆինանսավորում էր միլիարդատեր և Թրամփի կողմնակից Փիթեր Թիլը):  
«Կրակ և ցասում»-ը հրատարակած Henry Holt and Co. հրատարակչությունն իրավաբանների պահանջին արձագանքել է` գիրքը վաճառքի հանելով ոչ թե հունվարի 9-ին, ինչպես ծրագրվում էր, այլ հունվարի 5-ին: «Կրակ և ցասում»-ն Amazon-ի բեսթսելերների ցանկում կայուն առաջին տեղում էր հունվարի առաջին կեսին:  

MEDUZA

Տարածել