BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[InterPress] Օրական մեկ գավաթ գինին մահվան վտանգը

[InterPress] Օրական մեկ գավաթ գինին մահվան վտանգը բարձրացնում է 20 տոկոս


«Մեկ գավաթ գինին այլևս առողջարար չի համարվում», –պնդում են ուսումնասիրության հեղինակները: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գինու կամ որևէ այլ ալկոհոլային խմիչքի ամենօրյա օգտագործումն առողջարար չէ, ավելին` նույնիսկ  «ապահով» չափաբաժինը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը:




Ամերիկացի հետազոտողները, որոնք ուսումնասիրել են լույսի և կանոնավոր խմիչքի ազդեցությունը, հայտնաբերել են, որ շաբաթական չորս կամ ավելի օր ալկոհոլ օգտագործած մարդիկ բարձրացրել են վաղաժամ մահվան ռիսկը 20 տոկոսՆախորդ ուսումնասիրությունները մատնանշում էին խմիչքի ամենօրյա օգտագործման առավելությունները հատկապես սրտի աշխատանքի համար՝ այդ օգտակարությունը վերագրելով կարմիր գինու հակաօքսիդանտ լինելուն, հակասթրեսային հատկություններին:








Կարդացեք նաև․




Անհոգ հարբեցողը․ ի՞նչ խմիչքների հեղինակ է Էռնեստ Հեմինգուեյը




Էդգար Ալան Պո․ Ռոմանտիզմով արբած ու Էգ-նոգը՝ լյարդում




Ո՞վ էր արվարձանների Չեխովը, որի սուրճի բաժակում կիսով չափ բուրբոն էր








Այդուհանդերձ, Վաշինգտոնի Բժշկական դպրոցի բժիշկներն ապացուցել են, որ այդ հատկանիշները հօդս են ցնդում այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար խմում են: «Հիմա մենք գիտենք, որ նույնիսկ քիչ չափաբաժնով, բայց ամեն օր խմիչք օգտագործողները բարձրացնում են իրենց մահվան ռիսկը», ասում է ուսումնասիրության հեղինակ Դոկտոր Սառա Հարցը`  Alcoholism Clinical and Experimental Research ամսագրի հետ զրույցում: «Շաբաթական 4 օր՝ մեկ-երկու գավաթ գինի, պետք է որ այն օգներ սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում, բայց խմիչքի ամենօրյա օգտագործումը ոչնչացնում է բոլոր օկտակար հատությունները: Ինչ վերաբերում է քաղցկեղի առաջացմանը, ապա վտանգն ավելի մեծ է և որևէ խմիչք խորհուրդ չի տրվում»:













Տարածել