Դիվանագիտական և սպորտային աժիոտաժ Փհենչանում. ՕԽ-ի բացման արարողության գլխավոր ինտրիգները
Փհենչհան-2018-ին մասնակցում է 92 երկրի 2925 մարզիկ, որոնք կպայքարեն 7 մարզաձեւերում եւ կխաղարկեն մեդալների 102 հավաքածու: Ձմեռային Օլիմպիական խաղերի համար սա ռեկորդային ցուցանիշ է:
Հայաստանը բացման շքերթին դուրս եկավ 42-րդը` ըստ կորեական այբուբենի: Դրոշակակիրն էր դահուկորդ Միքայել Միքայելյանը, նրա հետ` մեր մյուս օլիմպիականներ Աշոտ Կարապետյանն ու Կատյա Գալստյանը:
Ձմեռային օլիմպիական խաղերում ամենամեծ պատվիրակությունն ուներ Միացյալ Նահանգները` կազմված 242 մարզիկից: Ամենաքիչ ներկայացուցիչն ուներ Հարավաֆրիկյան հանրապետությունը` ընադմենը մեկ մարզիկ: Ռուսաստանցի մարզիկները շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, դրոշակակիրը կամավորական էր: Ռուս մարզիկները ներկայացվեցին որպես «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»:
Բացման արարողության ընթացքում` օլիմպիական ավանից դուրս, Փհենչանում բողոքի ակցիաներ էին: Հարավկորեացիները զանգվածային ակցիա են անցկացրել` բողոքելով Հյուսիսային Կորեայի պատվիրակության ժամանման դեմ: Ցույցի ժամանակ այրել են Հյուսիսային Կորեայի դրոշը, նախագահ Կիմ Չեն Ընի նկարները եւ Միացյալ Նահանգներից պահանջել են միջուկային հարվածով խոցել Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքը:
Կարդացեք նաև․
- Ռեկորդային ձմեռ ֆուտբոլում. տրանսֆերները` թվերով եւ փաստերով, որքա՞ն ծախսեցին ակումբները
- Սկանդալային, բայց պատմության ամենաեկամտաբեր լոգոն. ո՞վ է պատկերված NBA-ի տարբերանշանի վրա
- NoRussiaNoGames. Դոպինգային շիլաշփոթի մանրամասներն ու հանգուցալուծումը
Այնուամենայնիվ, փողոցային կրքերը ստադիոն չհասան: Արարողության գլխավոր ինտրիգը Կորեայի երկու հանրապետությունների համատեղ մուտքն էր: Թեեւ Հարավային Կորեան եւ Հյուսիսային Կորեան պատերազմում են` օլիմպիական պատվիրակությունները շքերթին մասնակցեցին մեկ դրոշով: Դրոշը պահում էին մեկական մարզիկ երկու պետություններից:
Փհենչհան-2018-ում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Նրանք պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին:
Ահա ժամանակացույցը.
- Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով)
- Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05
- Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30
- Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00
- Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15
- Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15