Աշխատանքը հոգնեցրել է, ուզում եմ փոխել մասնագիտությունս. ի՞նչ անել
1. Աշխատանքն իրոք զայրացնում է, ինձ զգում եմ անիմաստ ստրուկ: Որոշված է. ազատվում եմ և փոխում մասնագիտությունս:
Սպասեք. հնարավոր է՝ դուք պարզապես տաքացել եք ու ձեզ դադար է հարկավոր: Աշխատանքի վայրում բորբոքվելը, ի միջի այլոց, փոխաբերություն չէ, այլ իրականություն: Այդ վիճակը հաղթահարելու տարբեր միջոցներ կան: Մասնավորապես, փորձագետները խորհուրդ են տալիս անպայման ժամանակ հատկացնել սիրելի զբաղմունքին, լինի դա նետասպորտ կամ թռչունների ուսումնասիրություն: Ալյոնա Վլադիմիրսկայան՝ ‹‹Հակաստրկություն›› նախագծի հիմնադիրը, առաջարկում է աշխատանքից զայրանալու դեպքում արձակուրդ վերցնել: Ավելին, կանգ առնել արձակուրդի տարբերակի վրա, որը կարող է առավելագույնս հակադրվել ձեր գործնական առօրյային: Գրասենյակում աշխատու՞մ եք ձանձրալի փաստաթղթերի հետ: Ուղևորվեք էքստրիմ արշավի: Ամբողջ օրը վազքի մե՞ջ եք հաճախորդների, հանդիպումների ու կոնֆերանսների պատճառով: Գնացեք մի հեռու երկիր և պարզապես պառկեք ծովափին կամ էլ գյուղում վառարանի առաջ:
Բացի դրանից, Վլադիմիրսկայան առաջարկում է հանգստի ընթացքում ազատվել բոլոր տեխնիկական սարքերից կամ էլ ծայրահեղ դեպքում այն ծրագրերից, որոնք կապված են աշխատանքի հետ: Ոչ մի փոստ, ոչ մի գործնական չաթ, ոչ մի հնարավորություն ձեզ զանգելու (թողեք այդ հնարավորությունը միայն ձեր բարեկամներին): Երբ հանգիստն ավարտվի, վերադարձեք աշխատանքի և ստուգեք ձեր զգացողությունները:
2. Հանգիստն անցել է հիանալի, բայց աշխատանքը կրկին հաճույք չի պատճառում: Հիմա գոնե կարելի՞ է թողնել աշխատանքը
Եվ կրկին մի շտապեք: Սկզբում պետք է պարզել, թե ո՞րն է հիմնական խնդիրը: Եթե վատթարացել են հարաբերությունները ղեկավարության կամ գործընկներների հետ կամ էլ չեք կարող համբերել, թե երբ կավելացնեն ձեր աշխատավարձը, ուրեմն պետք է փոխել ընկերությունը՝ աղբի նման չնետելով ողջ կուտակված աշխատանքային փորձը: Փորձեք գնալ մրցակիցների մոտ: Անշուշտ դուք շփվում եք ձեր ոլորտից այլ ընկերությունների աշխատակիցների հետ: Տվեք նրանց մի քանի հարց աշխատակազմի և աշխատավարձի մասին.նրանք միանգամից կհասկանան ակնարկը:
Բայց եթե խնդիրն ավելի խորքային է, և դուք, օրինակ, զգում եք անթույլատրելի տարաձայնություններ գործնական պարտականությունների և ձեր արժեքային համակարգի միջև, ապա կարելի է մտածել հիմնական մասնագիտությունը փոխելու մասին, ինչու՞ ոչ:
3. Այժմ սպասեք: Ու՞շ չէ մասնագիտությունը փոխելու համար.ես արդեն 20 տարեկան չեմ:
Ձեր վախերը, իհարկե, անհիմն չեն.տարիքի հետ նոր ոլորտում հաջողակ կարիերայի հավանականությունն ընկնում է, բայց երբեք չի հավասարվում զրոյի: Նույնիսկ եթե դուք 50 տարեկան եք, վերաորակավորումն իրական է, իր գրքում գրում է ԱՄՆ-ից HR-փորձագետ Լիզ Ռայանը: Կարևորն է իմանալ՝ որոնք են ձեր մրցակցային առավելությունները:
4. Այն, ինչ դուք պատմում եք, վերաբերու՞մ է թե տղամարդկանց և թե կանանց:
Այո, բայց կան նրբություններ: Ինչպես նշում է Ալյոնա Վլադիմիրսկայան, կանայք հաճախ ավելի ամաչկոտ են, քան տղամարդիկ, և նպատակադրվում են ավելի ցածր պաշտոնների: Սակայն նրա փորձից ելնելով՝ կրճատել ամբիցիաներն այստեղ անտեղի են.եթե ճիշտ աշխատել և արդար ներկայացնել քո լավագույն կարողությունները, ապա աշխատանք փնտրողի սեռը ընդհանրապես կարևոր չի լինի: Ժամանակակից աշխարհում, եթե կենտրոնանանք անկախ վիճակագրության վրա, կանայք ավելի արդյունավետ են ղեկավարման մեջ, քան տղամարդիկ: Այն ընկերություններում, որտեղ կանայք ղեկավարության մեջ մեծամասնություն են կազմում, հաճախ ունենում են լավագույն ֆինանսական վիճակը:
5. Օքեյ: Իսկ ինչպե՞ս ընտրել նոր ոլորտ, որն ինձ կհամապատասխանի
Ընտրեք ոչ թե մեկ, այլ չորսից հինգ ոլորտ, որոնք ձեզ հետաքրքրում են: Օրինակ, եթե ձեզ հետաքրքրում է արվեստը, ավելի լայն փնտրեք.կուրատոր, սցենարիստ,պատկերասրահի կառավարիչ, պրոդյուսեր, հրատարակիչ և այլն: Պարզեք՝ ձեր հմտություններից որո՞նք կարող են օգտակար լինել, որքա՞ն են վճարում, որքա՞ն հեշտ է առաջ գնալ հիերարխիական համակարգում: Դրա համար գտեք մարդկանց, որոնք վաղուց աշխատում են տվյալ ոլորտում: Օգտվեք LinkedIn-ից կամ Ֆեյսբուքից: Փնտրեք այնտեղ ձեզ հետաքրքրող ոլորտի մասնագետների: Հարցեր տվեք: Առաջարկեք հանդիպել և զրուցել.տվյալ դեպքում տեղին կլինի առաջարկել վճարել խորհրդատվության համար: Փոխհատուցումը մեծապես կախված է մասնագետի մակարդակից: Ավելի լավ է ինքներդ հարցնեք՝ որքան է նա գնահատում սեփական ծառայությունները, և պատկերացրեք՝ հարմար է ձեզ նման հարաբերակցությունը:
Կարդացեք նաև.
- Կենտրոնացած աշխատանք. Ինչպե՞ս չշեղվել և ունենալ լավ արդյունքներ
- 5 նշան, որ ղեկավարն ուզում է ձեզ ազատել աշխատանքից
- OpenHub՝ աղմուկ, որը ստեղծում է աշխատանքային մթնոլորտ
6. Ենթադրենք, թե ես փոխել եմ մասնագիտությունս: Ո՞վ ինձ աշխատանքի կվերցնի իմ ռեզյումեով: Չէ՞ որ այնտեղ բոլորովին այլ բան է գրված:
Ճիշտ է, սովորական ռեզյումեով դժվար թե ինչ-որ բան ստացվի: Այս դեպքում Ալյոնա Վլադիմիրսկայի կարծիքով, կա երեք մոտեցում՝ բոլորովին չբացառելով մեկը մյուսին: Առաջին հերթին արժե բացել ծանոթների ցուցակը: Ամենայն հավանականությամբ դուք ունեք ծանոթներ, որոնք աշխատում են այն ոլորտում, ուր դուք ուզում եք գնալ: Առաջարկեք ձեզ որպես աշխատակից: Նրանց հաճելի կլինի (երբեմն նաև ֆինանսական առումով շահավետ) ընկերություն բերել լավ մասնագետի: Երկրորդ.ձեզ նեթվորքինգ է հարկավոր.գնացեք կոնֆերանսի, շփվեք հյուրերի և խոսնակների հետ: Տվեք հետաքրքիր և պատրաստված հարցեր, պատմեք ձեր մասին, երբ հարմար պահ գտնեք: Ձեզ վատագույն դեպքում կհիշեն:Երրորդ.աշխատեք ստարտափերի հետ.ոչ թե հանուն աշխատավարձի, այլ փորձի արագ ձեռքբերման համար: Փորձի պաշար կուտակեք, որի մասին տեղին կլինի պատմել պոտենցիալ գործատուի մոտ: Եվս մեկ բան.գրեք ոչ թե ռեզյումե, այլ սամմարի:
7. Իսկ ի՞նչ է սամմարին
Սամմարիի մեջ, ի տարբերություն ռեզյումեի, դուք պատմում եք ոչ թե ձեր փորձի և արժանիքների մասին, այլ այն մասին, թե ինչպես դրանք կարող եք կիրառել այն կազմակերպությունում, որտեղ երազում եք աշխատել: Ասենք, դուք գիտեք՝ ինչպես կազմել փաստաթղթեր շինարարության ոլորտում հաջողակ տենդերների համար, բայց ուզում եք աշխատել բժշկության ոլորտում: Գտեք բժշկական կամ դեղագործական ընկերություններ, ովքեր հաճախ զբաղվում են նմանատիպ առևտրով: Հավանաբար ձեզ կգնահատեն: Սամմարին տարբերվում է նաև ուղեկցող (կամ մոտիվացիոն) նամակներից: Դրանց տեքստը ավելի շատ գաղափարական խաբկանք է, իսկ սամմարին հենց ‹‹այստեղ ու հիմա››-ի մասին է: ‹‹Ձեր բուրգերի հացն այդքան էլ համեղ չէ, իսկ ես կարողանում եմ հիանալի հաց թխել››, ‹‹Ձեր լոգոները կրկնվող են, իսկ ես ունեմ տասը հեղինակային տառատեսակ››: Դե դուք հասկացաք:
8. Գործունեության նոր ոլորտում ես ավելի քի՞չ եմ վաստակելու
Հավանաբար այո: Հաշվեք ինքներդ. (սրանք ՝‹‹Հակաստրկության›› տվյալներն են՝հավաքված մոտ 2500 գործերի հիման վրա) աշխատանքի փոխման ժամանակ 90% դեպքերում ձեր ընդհանուր եկամուտն ընկնում է միջինում 20-30%, իսկ պաշտոնը կլինի մեկ-երկու աստիճան ցածր: Այսինքն եթե ղեկավար եք եղել, ապա, հավանաբար, կլինեք խմբի ղեկավար կամ ավագ փորձագետ: Ըստ էության, դա այդքան էլ սարսափելի չէ: Առաջին հերթին կարելի է հմտորեն ներկայանալ և մտնել այն 10%-ի մեջ, որոնք չեն տուժում ո՛չ աշխատավարձի, ո՛չ էլ պաշտոնի դեպքում: Եթե գտնեք ձեր տեղը նոր աշխատավայրում, ապա հանգիստ կարող եք առաջ գնալ ու վերադառնալ աշխատավարձի նախկին մակարդակին: Հիշեք, որ դուք առավելություն ունեք.դուք նայում եք ձեզ համար նոր դաշտին բոլորովին այլ անկյունից:
9. Տեսությունը լավն է, բայց դուք ունե՞ք մասնագիտության հաջողված փոփոխության կոնկրետ օրինակներ
Իհարկե: Օրինակ, ‹‹Հակաստրկության›› գործունեության մեջ եղել է նմանատիպ դեպք.կրեդիտային կազմակերպությունից բանկիրը, որին հեռացրել էին աշխատանքից, փնտրում էր նոր մասնագիտություն: Խորհրդատուները նրա հետ անցկացրեցին մանրակրկիտ հարցազրույց, որ պարզեն՝ ինչպիսին է այդ մարդը: Պարզվեց, որ բանկիրը սիրում է արվեստ և գլուխ է հանում դրանից, բայցև ֆինանսական փորձը դեռևս չի մոռացել: Նրան հեշտությամբ գտան նոր աշխատանք.հիմա նա խոշոր թանգարանում դրամահավաք է աշխատում:
Կա նաև դեպք առանց արմատական փոփոխության: Մի տարեց կին, որոնց այդքան էլ հարմար չեն գտնում աշխատանքը փոխելու հարցում, ղեկավարում էր հաշվապահությունը: Ցանկանում էր գնալ այլ ընկերություն, բայց նրան չէին ընդունում: Նա դիմեց խորհրդատուների, որոնք դուրս բերեցին նրա ձեռքբերումներից մի հասարակ, բայց արդյունավետ փաստ.նրա կողմից պատրաստված փաստաթղթերն առանց խնդիրների անցել էին 17 հարկային ստուգումներ (դա իրոք շատ է): Այդ թիվն ընտրեցին որպես ռեզյումեի կարգախոս, և արդեն հաջորդ օրը նա ստիպված էր ընտրություն կատարել տասնյակ աշխատանքային առաջարկներից:
10. Կա՞ արդյոք հեշտ միջոց սեփական շանսերը գնահատելու համար
Այո: ‹‹Հակաստրկություն›› նախագիծն արդեն մշակել է մասնագիտական հաշվիչ: Դա մի ծառայություն է, որը հնարավորություն է տալիս հաշվել մի մասնագիտությունից մյուսն անցնելու հաջողության հավանականությունը: Փորձեք ինքներդ, նույնիսկ եթե չեք պլանավորում հենց հիմա փոխել ձեր աշխատանքը: Պետք է լրացնել նվազագույն տվյալները, իսկ ալգորիթմը կազմված է 4500 բոլորովին իրական դեպքերի հիման վրա, որոնց հետ աշխատել է ‹‹Հակաստրկություն››-ը: Պարզապես ընտրեք այն ոլորտը, որտեղ հիմա աշխատում եք, և նշեք՝ կոնկրետ ինչով եք այնտեղ զբաղվում: Նաև կարելի է նշել, թե որտե՞ք եք ցանկանում տեղափոխվել (չնայած որ պարտադիր չէ, քանի որ հաշվիչն ինքն է կարողանում առաջարկել ձեզ համապատասխան մասնագիտություններ): Պատրաստ է: Չնայած լիարժեք վստահության համար կարող եք խորհրդակցել հենց Ալյոնա Վլադիմիրսկայի հետ այստեղ: