BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մասնագիտական առաջընթաց, որը ձևավորում է մեր շրջապա

Մասնագիտական առաջընթաց, որը ձևավորում է մեր շրջապատը, ընտանիքն ու ընկերները

Մասնագիտական առաջընթացի ուղին ուսումնասիրելով՝ կարելի է վստահաբար ասել, որ հաջողության հասնելու համար նախևառաջ պետք է իմանալ ձեր ուժեղ կողմերը ու դրանք զարգացնել: Շվեդական Decision Dynamics ընկերության տվյալներով, մասնագիտական առաջընթացը ձևավորում է մեր շրջապատը, ընտանիքն ու ընկերները: Սա նշանակում է՝ հաճախ մենք գնում ենք ուրիշի երազանքի հետևից, ընտրում ենք ուրիշի ուղին:
Ըստ Decision Dynamics-ի գոյություն ունի հաջողակ կարիերայի 4 տեսակ:



  1. Էքսպերտ




Այս տեսակին են պատկանում այն մարդիկ, որոնք մասնագիտությունն ընտրում են սեփական անձը նույնականացնելով դրա հետ: Էքսպերտները դառնում են իրենց մասնագիտության վարպետը: Նրանք իրենց շրջապատում են նույն մասնագիտության մարդկանցով, համախոհներով, սիրում են երկարաժամկետ կայունություն:


  1. Իշխանություն




Այս տեսակի մարդիկ ինչ մասնագիտություն էլ, որ ընտում են, ձգտում են վեր բարձրանալ և ինչքան հնարավոր է՝ բարձր: Նրանք սիրում են մրցակցությունը և ուրախանում են յուրաքանչյուր հաղթանակով: Այս հարթակի մարդիկ ամբիցիոզ են:



Կարդացեք նաև..






  1. Ինքնադրսևորում




Այս հարթակում հայտվում են այն մարդիկ, որոնք ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, փորձում են այն ոլորտում հաջողության հասնել՝ նոր ու հետաքրքիրը փնտրելով: Նրանք միայն այդ կերպ են կարողանում ինքնադրսևորվել: Այս տիպի մարդիկ սիրում են աշխատել թիմով ու զգալ անձնական զարգացումը: Նրանց համար կարևորը ոչ թե ինչ անելն է, այլ ում հետ: Հարթակ, որը թույլ կտա զարգանալ, մարդիկ որոնք չեն խանգարի, այլ կօգնեն ինքնադրսևորվել:


  1. Բազմազանությունը




Այս կարգի մարդկանց աշխատանքային գրքուկը չի է տարբեր ոլորտների աշխատանքներով. նրանք չեն սիրում լինել նույն վայրում, անել նույն գործը, ներկայանալ նույն կերպարով: Դա նրանցը չէ, նրանք բազմազանության կողմնակիցն են, ինչքան շատ, այնքան լավ: Այս մարդիկ ճկուն են:

forbes





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել