[Forbes] Մի քիչ կրակ. պե՞տք է պայքարել հոգնած աշխատակցի համար

[Forbes] Մի քիչ կրակ. պե՞տք է պայքարել հոգնած աշխատակցի համար

Նույնիսկ ամենամոտիվացված թիմը երբեմն հանգստի կարիք ունի: Բայց կա աշխատակիցների երկու տեսակ, որոնց պետք է հեռացնել առանց սենտիմենտների, եթե նրանց կյանքում սկսվել է մասնագիտական անկումը:

Հոգեբանները առանձնացնում են մասնագիտական անկման մի քանի աստիճան: Գաղափարով տարված մարդը նախ փորձում է աշխատել շատ և արդյունավետ: Հետո ձգտում է ավելի մեծ արդյունքի` զոհաբերելով անձնականը. աշխատում է հանգստյան օրերի հաշվին, հրաժարվում է արձակուրդից: Եվ դառնում է ամենաէֆեկտիվ աշխատակիցներից մեկը: Բայց վերածվում է ինքնամփոփ, դյուրագրգիռ, ցրված մարդու: Նրա արդյունավետությունը սկսում է նվազել: Դրանով անհանգստացած`աշխատակիցը սկսում է ավելի շատ գործ անել, բայց դա նրան այլևս հաճույք չի պատճառում: Սկսում է ներքին դատարկություն զգալ, հետո` դեպրեսիա, և վերջապես` անկում:

Եթե նկատում եք, որ աշխատակիցը մյուսներից շատ է աշխատում, ուշադիր եղեք նրա նկատմամբ: Մասնագիտական անկման վաղ հայտնաբերման փուլում բավական կլինի հասարակ արձակուրդը: Բայց, ցավոք, սովորաբար խնդիրը ակնհայտ է դառնում, երբ աշխատակիցն արդեն ներքին դատարկություն է զգում, և «մի երկու շաբաթ հանգստացիր» արտահայտությունն այլևս չի փրկի: Հոգեբանները պնդում են, որ ուժասպառ աշխատակիցը կվերականգնվի կես տարում:

Հոգեբանները պնդում են, որ ուժասպառ աշխատակիցը կվերականգնվի կես տարում:

Եվ ամենևին պարտադիր չէ այդ հարցում օգնել նրան: Պետք չէ «բուժել» այն աշխատակիցներին, որոնք հարկադրված են անընդհատ շփվել բազմաթիվ մարդկանց հետ` բժիշկներ, դասավանդողներ, լրագրողներ: Հատկապես այս մասնագետներն են ռիսկային խմբում: Կարևոր է հասկանալ, որ ուժասպառ լինող մարդը սկսում է խորշել ոչ միայն իր մասնագիտությունից, այլև առհասարակ մարդկանց հետ շփումից:


Կարդացեք նաև.


Ռիսկային մյուս խմբում պերֆեկցիոնիստներն են: Հիվանդագին ձգտումը կատարյալին նրանց բնավորության ֆունդամենտալ հատկությունն է, հետևաբար ինքնասպառման դառը փորձ ունեցող պերֆեկցիոնիստը` վերադառնալով  աշխատանքի, շարունակում է գերծանրաբեռնվել, և իրավիճակը կրկնվում է: Խնդիրը լուծելու գլխավոր տարբերակն ինքն իր վրա աշխատելն է` հաճախ փորձառու հոգեբանի օգնությամբ:

Խնդիրը լուծելու գլխավոր տարբերակն ինքն իր վրա աշխատելն է` հաճախ փորձառու հոգեբանի օգնությամբ:

Այդ իսկ պատճառով լավ է ռիսկի չենթարկել ընկերության ներքին միջավարը և աշխատակցի առողջությունը: Սպառված պերֆեկցիոնիստին հետ մի՛ վերցրեք աշխատանքի, նույնիսկ եթե նա լիարժեք վերականգնվել է:

Բայց պատահում է և այլ կերպ. որոշ մարդկանց պետք է օգնել վերականգնվել: Օրինակ` երբ նրա աշխատանքը շահավետ է ընկերության համար: Փորձը ցույց է տալիս, որ վերականգնման փուլում աշխատակցին օգնելը` հանգստյան տան ուղեգիր ու վճարվող արձակուրդ տրամադրելը,  ընկերությանը երկու դեպքում է օգուտ բերում: Առաջինը` երբ աշխատակիցը պահանջարկ վայելող արհեստավարժ է, և երկրորդ` առանձնահատուկ գիտելիքով և ունակություններով մարդ է:

Բայց ամենակարևորը. եթե սպառված մարդուն հնարավոր է փոխարինել, թող սպառվածը գնա: Երկարատև արձակուրդը, բնագավառ փոխելն ու այլ ընկերությունում աշխատանքի տեղավորվելը այդ մարդու համար էլ օգտակար կլինի:

FORBES

Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։

Գրել կարծիք