Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը

Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող գրողների ցուցակը

Միշել Վոլֆը Դոնալդ Թրամփին շնորհակալություն ասելու շատ պատճառներ ունի, եթե չլիներ Թրամփը, ապա դժվար թե Միշելը հայտնվեր Ֆորբսի տարվա ամենաշատ վարձատրվող գրողների ցուցակում:

«Օրը մի անգամ, ես նայում եմ վերև ու ասում՝ շնորհակալ եմ քեզ՝ Դոնալդ Թրամփի համար»,-ասում է Միշելը:

Չնայած այն փաստին, որ Թրամփը հերքում է գրքում իր մասին գրված բոլոր պատմությունները, Միշելի գիրքն արժանացավ հանրության մեծ ուշադրությանը և հրատարակությունից կարճ ժամանակ անց գլխավորեց բեսթսելլերների ցուցակները։ «Միշել Վոլֆը անհաջողակի վառ օրինակ է, որն իմ մասին սուտ պատմություններ է հորինել, որպեսզի իր գրքերը վաճառի։ Դա սուտ և ձանձրալի գիրք է»,–ասել է Թրամփը։ Չնայած այն փաստին, որ «Կրակ ու ցասում» գիրքը  վաճառվել է ավելի քան ՝1.015.000 օրինակով և գրողին բերել 13.000.000 դոլար, Forbes-ի ցուցակում նրանից 5 անգամ ավելի շատ գումար վաստակած գրողներ էլ կան:

Աշխարհի 11 ամենաբարձր վարձատրվող գրողները միասին վաճառել են մոտ 25 միլիոն գիրք:
Ամենաշատ վարձատրվող գրքողների ցուցակում, առաջատարը՝ Ջեյմս Փեթերսոնն: Նա աշխատել է 86.000.000 դոլար՝ վաճառելով մոտ 5 միլիոն գիրք: Բիլ Քլինթոնի և Ջեյմս Փեթերսոնի համատեղ՝ The President Is Missing քաղաքական թրիլլերը ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 660.000 օրինակով: Արդեն 10 տարի  Փեթերսոնը գլխավորում է առաջատարների ցուցակը: Ըստ Փեթերսոնի իր հաջողության գաղտնիքը համառությունն է. «Մի ասա «ոչ», երբ ներքին ձայնդ քեզ «այո» է ասում»:

Ջոան Ռոուլինգը ցուցակի երկրորդ տեղում է՝ 54.000.000 դոլարով: 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35.000.000 օրինակով, թարգմանվել 65 լեզուներով և հեղինակին բերել 480.000.000 դոլար: Ռոուլինգի Հարի Փոթերն արդեն 10 տարի ամենաշատ վաճառվող գրքերի առաջատարներից է ամբողջ աշխարհում:

Պատվավոր եռյակի երրորդ տեղում՝ Սթիվեն Քինգն է՝ 27.000.000 դոլարով: Սարսափի արքան այս տարի վաճառել է մոտ 2.700.000 գիրք: Քինգը կրկնակի ավել գումար աշխատեց, երբ իր «It» գիրքը վերածվեց ֆիլմի՝ միջազգային տեսավարձույթում հավաքելով 35.000.000 դոլար:

1. Ջեյմս Փեթերսոն – $86.000.000
2. Ջոան Ռոուլինգ –  $54.000.000
3. Սթիվեն Քինգ  – $27.000.000
4. Ջոն Գրիշեմ – $21.000.000
5. Ջեֆ Քիննի – $18.500.000
6. Դեն Բրաուն – $18.500.000
7. Միշել Վոլֆ  – $13.000.000
8. Դենիել Սթիլ – $12.000.000
9. Նորա Ռոբերտս –  $12.000.000
10. Ռիք Ռորդան – $10.500.000
11. Է.Լ. Ջեյմս – $10.500.000


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք