ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Եվա Հյուսյան. «Եթե մարդիկ պետք են իրար`

[Մոնոլոգ] Եվա Հյուսյան. «Եթե մարդիկ պետք են իրար` դավաճանություն չի լինում»

շրջապատը` սոցցանցում
Սոցցանցերը շփմանը մեծ վնաս են հասցնում: Մարդիկ հեռանում են դեմ-դիմաց շփվելուց: Շատ բան արագանում է: Նախկինում մեկի հետ գործնական խնդիր լուծելու համար ընդունված էր սկսել՝ բարև, ոնց ես… շատ երկար նախաբանով: Մինչդեռ այժմ սոցցանցն արագացնում է այդ շփումը: Բայց մյուս կողմից էլ` քեզ շատ մտերիմ մարդկանց հետ չես կարող շփվել սոցցանցում: Եվ երկու տեսակի շրջապատ է ստեղծվում: Ունենում ես շարջապատ, որի հետ խնդիրներ ես լուծում. Օրինակ` այլ ծնողների հետ քննարկում ես դպրոցում քո երեխայի խնդիրները: Իսկ երկրորդ շրջապատում քեզ հոգեհարազատ մարդիկ են` քո ընտանիքը, քո մոտ ընկերները, որոնց հետ շփվում ես նաև սոցցանցից դուրս: Մեկը մյուսին չի փոխարինում: Հարազատությունը, սերը չես կարող արտահայտել սոցցանցում:
երեխան` սոցցանցում
Ես դեմ եմ ինչ-որ բան արգելելուն: Մարդը շատ կրեատիվ  էակ է. արգելքը շրջանցելու ձև կգտնի անկախ տարիքից: Երբ երեխային արգելում ես սոցցանց մտնել, բայց նա մտնում է քեզնից թաքուն` շատ բան անում է սխալ: Դու կորցնում ես վերահսկողությունդ: Նա իր ընկերների հետ թաքուն կանի շատ բան: Սա ավելի վատ հետևանքներ կունենա:
Հիմա ծնված օրից օգտագործում են համակարգիչները, հեռախոսները: Ոչինչ չես կարող անել: Ամեն ինչ իր տարիքն ունի: Որպես մեծ, ավելի փորձառու, պետք է կարողանաս այդ աշխարհում ուղղորդել երեխային: Դա պետք է անել այնպես, ինչպես կայքում է լինում: Ինտերնետի միջոցով ավելի են շատանում ռիսկերը: Մի ժամանակ բակն էր ռիսկային, դպրոցը, փողոցի տղայի կամ աղջկա հետ շփումը: Այսօր ավելի է շատացել ռիսկը. և լավ, և վատ տղաներ ու աղջիկներ կան սոցցանցերում: Պետք է կարողանանք մեր երեխաներին ուղղորդել: Պետք է ճիշտ ընկեր լինենք, որ խուսափենք խնդիրներից:
դավաճանություն
Դավաճանությունը իրադարձությունների հետևանք է: Եթե վատ ընկերներ են` մեկը մյուսին կդավաճանի: Եթե վատ ընտանիք է` մեկը մյուսին կդավաճանի: Ցանկացած բան, որ չի աշխատում` հանգեցնում է նեգատիվ հետևանքների. լինի դավաճանություն, թե չշփվելու ցանկություն: Բայց եթե մարդիկ միմյանց կարիքն ունեն, պետք են իրար` դավաճանություն չի լինում:
Դավաճանությունն առանձին դիտարկելը սխալ է: Հավանաբար հարաբերությունները առողջ չեն եղել հենց սկզբից: Գուցե դավաճանողը մեղավոր չէ, գուցե մյուսի դերն ավելի մեծ է: Դավաճանությունը ռեակցիա է  իրավիճակին:
Եթե ես սիրում եմ շատ ժամանակ անցկացնել իմ ընտանիքից դուրս, ապա ինչ-որ բան այն չէ ընտանիքի ներսում: Ես չեմ սիրում նայել հետևանքներին: Ես խնդիրն եմ հասկանում և փորձում եմ հասկանալ` կարո՞ղ եմ ինչ-որ բան փոխել, թե՞ ոչ: Խնդիրը պետք է լուծել ընթացքում, կամ հասկանալ, որ դա անլուծելի խնդիր է ու գնալ առանձին ճանապարհով:
ներում
Եթե մարդ ինձ համար կարևոր է, ես կփորձեմ հասկանալ, թե ինչ պատճառով է ինչ-որ բան տեղի ունեցել: Սկզբում կհասկանամ խնդիրը: Ես նույնպես կարող եմ սխալ քայլ անել, բառ ասել: Նույնն էլ կարող են իմ նկատմամբ անել: Եթե կենտրոնանաս արարքի վրա, կարող ես տարիներով նեղացած մնալ: Ինչքան մտածես, որ քեզ վատ բան ասեցին, այնքան նյարդայնանալու ես: Կամ դու ես մի բան սխալ արել, որ քեզ վիրավորել են, կամ քեզ սխալ են հասկացել: Պետք է հասկանալ` ինչը ինչից եղավ: Ուրիշ բան, որ մարդը ընդունակ է շատ ավելի վատ ձևով վիրավորել և դավաճանել: Մյուսը կարող է շատ ավելի մեծահոգի լինել, գեղեցիկ պահել իրեն: Սա դաստիրականության խնդիր է, միջավայրի շատ այլ խնդիրներից է կախված: Եթե մեկին ներում ես, ուրեմն քեզ համար թանկ մարդ է:
ինչո՞ւ
Եթե այդ ինչու-ների պատասխանը ունենայինք` չէինք լինի մարդ, չէինք լինի այս մոլորակի վրա: Շատ ինչու-ներ գեղեցիկ են, որովհետև պատասխաններ չունեն: Ամեն օր աշխարհում ինչ-որ նոր բան է լինում, նորարարություն է լինում տարբեր բնագավառներում` որոշ ինչու-ների պատասխանելով:
Որոշ ինչու-ների պատասխաններ ունենք, որոշներինը կստանանք: Հետաքրքիր է, որ ամեն օր հասկանում ես, որ չես հասկանում, թե  մոլորակը ինչից է ստեղծվել: Երբ այդ մեծ ինչու-ները բերում ես փոքրիկ ինչու-ների, ձգտում ես նոր հարցերի պատասխան գտնել: Եթե ամեն ինչ իմանաս, տեղից չես շարժվի: Դա քո կարողության չափով նոր բան գտնելու մոտիվացիա է:



Կարդացեք նաև.



ճամփորդություն
Մի ժամանակ իմ նպատակը ճանապարհորդելն էր: Բախտի բերմամբ շատ եմ ճամփորդել և կարող եմ դրա տեսակներն առանձնացնել: Կա գործնական ճանապարհորդություն. դա անում ես, որովհետև քո աշխատանքին է պետք, ոչ թե երկիր տեսնելու: Առաջ գերադասում էի աշխույժ տեղեր գնալ, հիմա մտածում եմ մենակ մնալու մասին: Բայց կա նաև տուրիստական ճանապարհորդությունը, երբ ուզում ես նոր բան տեսնել: Այլ տրամադրություն է: Նկատել եմ, որ տարբեր մարդիկ տարբեր վայրեր են սիրում: Շատ անհատական է ճամփորդությունը: Ամեն մարդ թող ինտերնետում գտնի իր հետաքրքրություններին համապատասխան երկիր:
ընթերցանություն
Ես անցել եմ այն փուլը, որ ասում էին` գրքի հոտը ուրիշ է: Քանի տարի է` հեռախոսից եմ կարդում: Երբ փոքր էի, ավելի շատ գեղարվեստական գրականություն էի կարդում: Հիմա չեմ կարողանում կարդալ, շատ դանդաղ է ինձ համար: Ես ուզում եմ ամեն ինչի հակիրճ տարբերակը տեսնել:
Ավելի շատ կարդում եմ մասնագիտական գրականություն, այն ամենը, որն ինձ կօգնի հաջողության հասնել: Երբ թոշակի գնամ, գուցե նորից վերադառնամ փիլիսոփայականին, բայց հիմա այդպես չէ: Եթե ակտիվ չես աշխատում, կարդալը հաճելի ժամանց է: Բայց եթե ժամանակ չես ունենում` վեցնում ես միայն ինֆորմացիան, որը քեզ պետք է:
Սա նաև տեխնոլոգիաների մեծ նվաճումներից է. առաջ պետք էր պատմությանը վերաբերող 4 գիրք կարդալ` պատմական 5 փաստ իմանալու համար: Այսօր շատ ժամանակ է մնում ինֆորմացիան վերլուծելուն, ճիշտ հետևություններ անելուն:
բարկություն
Ցավոք սրտի, հնարավոր չէ չբարկանալ: Մենք էմոցիոնալ էակներ ենք և ինչ-որ բանից վեր ու վար ենք լինում: Մյուս կողմից ես գիտակցում եմ, որ բարկանալը քո երեխային, քո ամուսնուն, բիզնես ընկերոջը անիմաստ և վատ էմոցիա փոխանցելու ձև է: Քո էմոցիոնալ ծանր ֆոնով ստեղծում ես անառողջ միջավայր, որովհետև բարկությունը բարկություն է բերում: Քո բարկությունից ոչ-ոք չի փոխելու իր վարքը:


Հետևեք newmag-ին Telegramում և Instagramում





 

Տարածել