Անձնական կյանքից մինչև ռինգ ու փող. 20 փաստ Մուհամեդ Ալիի մասին
newmag-ն առանձնացրել է լեգենդար բռնցքամարտիկի կյանքի եւ կարիերայի 20 հետաքրքիր փաստերը. մնացածը կգտնեք «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» գրքում։
Մարզվում էր ամեն օր, 6 ժամ:
Կրթությունը միջնակարգ է եղել, վարժ կարդալ սովորել է 30-ից հետո։
Կուռքը լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Շուգար Ռեյ Ռոբինսոնն էր:
Նա մետիս էր. ուներ նաև իռլանդական արյուն։
Պրոֆեսիոնալ ռինգում՝ 61 մենամարտ, որոնցում՝ 56 հաղթանակ՝ 37 նոկաուտով, 5 պարտություն։
Գերծանր քաշային կարգում՝ Աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն:
Ալին երբեք նոկաուտում չի հայտնվել։
Միակն է, որը 5 անգամ դարձել է Տարվա լավագույն բռնցքամարտիկ:
Միակ բռնցքամարտիկն է, որը նոկաուտի է ենթարկել Ջորջ Ֆորմենին եւ Չակ Վեպներին։
Պրոֆեսիոնալ ռինգում Ալին անցկացրել է 549 ռաունդ:
Ալի-Նորթոն 1-ին մենամարտի ժամանակ Ալին 12 ռաունդ անցկացրել է կոտրված ծնոտով:
Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի արժանացած միակ բռնցքամարտիկն է։
«Երբ մենք արքաներ էինք» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։
Նորթոնի հետ 2-րդ մարտից առաջ մարզումներն անցակցրել է անտառում՝ հատելով 180 ծառ:
Բրյուս Լիի կուռքը եղել է Մուհամեդ Ալին:
Ամուսնացել է 4 անգամ. ունի 9 երեխա` 2 տղա, 7 աղջիկ:
Դուստրը` Լեյլա Ալին, բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն է։
Ալին միայն բռնցքամարտով աշխատել է 60 մլն դոլար:
Ալիի կյանքի ընթացքում ԱՄՆ-ն ունեցել է 13 նախագահ։
1998թ. դարձել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
![Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
![Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
![Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
![Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)
Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
![Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը](https://newmag.am/public/front/assets/images/placeholder.jpg)