Դիկերի հաջողության բանաձևը. ինչպես շվեյցարացի երիտասարդ գրողը գրավեց համաշխարհային գրական աշխարհը (տեսանյութ)
01/09/2026
Շվեյցարացի որևէ գրող երբեք այսպիսի հաջողության չէր հասել։ Որևէ երիտասարդ գրողի վեպի հեղինակային իրավունքի համար երբեք չէին առաջարկել հարյուր հազար եվրո։ Նրա գիրքը հրատարակվել է քառասուն հազար օրինակով, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, վեպի հիման վրա նկարահանվել է հեռուստաֆիլմ։
Շվեյցարացի, ռուս-ֆրանսիական արմատներով գրողի «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» դետեկտիվը համաշխարհային բեսթսելլեր է։ Newmag հրատարակչությունը 2023 թվականին այն հայերեն հրատարակեց Ժոել դիկերի այդ վեպը։ Այն միանգամից դարձավ բեսթսելլեր։ Վեպը Հայաստանում վերահրատարակվել է երկու անգամ, վաճառվել է հազար օրինակ։
Գիրք, որն առաջացնում է կախվածություն։ Ընթերցողներն ապշել էին. մոտ 700 էջը հնարավոր է ընթերցել մեկ շնչով։ Սյուժե՝ գլուխկոտրուկ։ Սա գիրք գրքում է, ինչը դարձել է Դիկերի գրական սուպերհնարքը։
Դիկերն իր սիրելի հերոսին՝ Մարկուս Գոլդմանին չթողեց նախորդ վեպում։ «Հարի Քվեբերտի» սիրելի կերպարը գրողի նոր վեպում է՝ «Բալթիմորների գրքում»։ Նախորդ վեպում Գոլդմանը բացահայտում էր իր դասախոսի պատմությունը։ Այս անգամ Գոլդմանը փորփրում է իր ընտանիքի՝ Գոլդմանների պատմությունը, վերապրում երջանիկ, արտասովոր մանկության հուշերն ու բացահայտում երեք հարազատ մարդկանց անհավանական ու ցնցող մահերը
Շրջադարձ՝ շրջադարձի հետևից և կեղծ ավարտներ. Դիքերը գրական հնարքների և մոլորեցման վարպետ է, նրա վեպերը հայտնի են բազմաթիվ սյուժետային ոլորաններով, որոնք ընթերցողներին ստիպում են մինչև վերջին տողն այդպես էլ չկռահել եղելությունը։ Դիկերը նաև ժամանակի ու տարածության իսկական աճպարար է։ Նրա վեպերը երբեք չեն պատմում միայն մեկ ժամանակշրջանի կամ վայրի մասին։ Բալթիմորների գրքում էլ բազմաթիվ ժամանակային ուղևորություններ կան։ Նրա պատմություններն անցնում են անցյալի ու ներկայի միջով՝ բացահայտելով նոր առեղծվածներ և խորացնելով հիմնական ինտրիգը։
Դիկերի պատմությունները պարզապես հետաքրքիր են։ Նրա գրական գլխավոր առանձնահատկությունն արձակի հեշտ ընթերցումն է։ Դիկերը թրիլլերի ու դետեկտիվի վարպետ է, նրա խճճված պատմություններին միահյուսվում է հերոսների անձնական դրաման։ Դիկերը սիրում է գրել մանկության, երիտասարդության ու ընտանեկան հարաբերությունների մասին ու թե ինչպես է անցյալն ազդում ներկայի վրա։ Ժոել Դիկերն ունի գեղարվեստական հզոր տաղանդ, 21-րդ դարի գրական մտածողություն և մարկետինգային հոտառություն։
Կարդացեք նաև
- Francofest2025 /Newmag-ը ներկայացնում է «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին» համաշխարհային բեսթսելլերի շարունակությունը (թրեյլեր)
- Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրեց Ժոել Դիկերի «Բալթիմորների գիրքը» և Պասկալ Բրուկների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպերը (տեսանյութ)
Ժոել Դիկեր
7800 ֏
Նկարագրություն
Շվեյցարացի երիտասարդ հեղինակ Ժոել Դիկերի այս նոր վեպն արագորեն գլխավորեց վաճառքի հիթ-շքերթները, քանի որ նրա նախորդ գիրքը՝ «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», աննախադեպ հաջողություն էր գրանցել, վաճառվել էր միլիոնավոր օրինակներով ու հեղինակին բերել Ֆրանսիական ակադեմիայի Գրան պրի և Գոնկուր դը Լիսեի մրցանակները։
«Բալթիմորների գիրքը» դետեկտիվ վեպում Դիկերը կրկին բեմ է բերում իր հռչակավոր բեսթսելլերի հերոսին՝ երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանին։ Մարկուսն այս ընտանեկան սագայում հետաքննում է իր բարեկամ անհատների գաղտնիքները։ Մարկուսը մանկուց հիացած էր Բալթիմորում բնակվող Գոլդման ընտանիքի հարուստ և հաջողակ ճյուղով։ Նա սերում էր Մոնքլերի ավելի համեստ Գոլդմաններից, բայց պատանեկության շրջանում ամառային արձակուրդներն անցկացնում էր հորեղբոր տանը։ Մարկուսն իր ամառները վայելում էր երկու զարմիկների և մի աղջկա հետ, որին երեք տղաներն էլ խենթորեն սիրահարված էին։ Ապագան նրանց համար վարդագույն էր, բայց սարսափելի դրամայի հանգուցալուծումը կանխորոշված էր ի սկզբանե։
Ժոել Դիկեր
8800 ֏
Նկարագրություն
15-ամյա Նոլա Կելերգանը 1975-ի օգոստոսի 30-ին մտնում է անտառ ու անհետանում։ Այդ օրը Նյու Հեմփշիր նահանգի Ավրորա քաղաքը զրկվում է հանգստից: 33 տարի անց երիտասարդ գրող Մարկուս Գոլդմանն այցելում է Ավրորա, որպեսզի գրական ոգեշնչում ձեռք բերի ու հետ չընկնի իր հրատարակչի սահմանած վերջնաժամկետից։ Նաև ցանկանում է հանդիպել Ամերիկայի ամենահեղինակավոր գրողներից մեկին՝ իր ուսուցիչ Հարի Քվեբերտին։ Սակայն սենսացիոն իրադարձությունը տապալում է Մարկուսի ծրագրերը։ Հարիին ներկայացվում է Նոլա Կելերգանին սպանելու մեղադրանք, քանի որ նրանց միջև սիրավեպ էր եղել: Մեդիան մեղադրում է Հարիին, և Մարկուսը սկսում է իր քննությունը: Հարիի գրական կարիերան ու նույնիսկ կյանքը փրկելու համար Մարկուսը պետք է պատասխանի երեք հարցի՝ ո՞վ է սպանել Նոլա Կելերգանին, 1975-ին ի՞նչ է կատարվել Ավրորայում, և ի՞նչ է պետք իսկական վեպ գրելու համար:
Կարդա նաև
Հատուկ ստորագրությամբ մեկնարկ․ գրական տարին Newmag-ը սկսեց Signature Club-ի անդամների հետ առաջին հանդիպումով (լուսանկարներ)
Newmag-ը ամփոփում է 2025-ը / 45 գիրք, 4 փառատոն, գիտական շաբաթներ ու համաշխարհային հեղինակներ (տեսանյութ)
Newmag-ն արժանացել Project Management Conference & Awards 2025-ի հատուկ մրցանակի (լուսանկարներ)
Newmag Signature Club /Ամենաէմոցիոնալ, ամենաջերմ և «մաշկին մոտ» նախագիծը (տեսանյութ)