Անձնական կյանքից մինչև ռինգ ու փող. 20 փաստ Մուհամեդ Ալիի մասին

September 21, 2019

newmag-ն առանձնացրել է լեգենդար բռնցքամարտիկի կյանքի եւ կարիերայի 20 հետաքրքիր փաստերը. մնացածը կգտնեք «Մուհամեդ Ալի. Աշխարհի արքան» գրքում։




  • Մարզվում էր ամեն օր, 6 ժամ:




  • Կրթությունը միջնակարգ է եղել, վարժ կարդալ սովորել է 30-ից հետո։




  • Կուռքը լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Շուգար Ռեյ Ռոբինսոնն էր:




  • Նա մետիս էր. ուներ նաև իռլանդական արյուն։




  • Պրոֆեսիոնալ ռինգում՝ 61 մենամարտ, որոնցում՝ 56 հաղթանակ՝ 37 նոկաուտով, 5 պարտություն։




  • Գերծանր քաշային կարգում՝ Աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական չեմպիոն:




  • Ալին երբեք նոկաուտում չի հայտնվել։




  • Միակն է, որը 5 անգամ դարձել է Տարվա լավագույն բռնցքամարտիկ:




  • Միակ բռնցքամարտիկն է, որը նոկաուտի է ենթարկել Ջորջ Ֆորմենին եւ Չակ Վեպներին։




  • Պրոֆեսիոնալ ռինգում Ալին անցկացրել է 549 ռաունդ:




  • Ալի-Նորթոն 1-ին մենամարտի ժամանակ Ալին 12 ռաունդ անցկացրել է կոտրված ծնոտով:




  • Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի արժանացած միակ բռնցքամարտիկն է։




  • «Երբ մենք արքաներ էինք» ֆիլմի համար արժանացել է «Օսկարի»։




  • Նորթոնի հետ 2-րդ մարտից առաջ մարզումներն անցակցրել է անտառում՝ հատելով 180 ծառ:




  • Բրյուս Լիի կուռքը եղել է Մուհամեդ Ալին:




  • Ամուսնացել է 4 անգամ. ունի 9 երեխա` 2 տղա, 7 աղջիկ:




  • Դուստրը` Լեյլա Ալին, բռնցքամարտի Աշխարհի չեմպիոն է։




  • Ալին միայն բռնցքամարտով աշխատել է 60 մլն դոլար:




  • Ալիի կյանքի ընթացքում ԱՄՆ-ն ունեցել է 13 նախագահ։




  • 1998թ. դարձել է ՄԱԿ-ի խաղաղության դեսպան:


     




Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում