[InterPress] Ադրբեջանը Հայաստանի հետ երկխոսության նոր հնարավորություններ է տեսնում
Հայաստանում նոր կառավարության աշխատանքի անցնելուց հետո Բաքվում նկատվում է մեծ օպտիմիզմ, որ տարիների լճացումից հետո վերջապես կա պոտենցիալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում պրոգրեսի համար:
Վերջին շաբաթներին Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները անսովոր դրական տոնով հայտարարություններ են անում: Դեկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը թվիթել էր, որ «2019-ը կտա նոր ազդակներ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»: Նույն դեկտեմբերին հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ասել էր, որ «երկար ժամանակ անց հասել ենք ընդհանուր փոխըմբռնման»: Այս հայտարարություններից ոչ մեկի դեպքում հստակ չէր, թե օպտիմիստական հայտարարություններն ինչով էին պահմանավորված, բայց դրանք երկուսն էլ ուշադրություն գրավեցին քանի որ նկատելի էր հռետորիկայի դրական փոփոխությունը: