«Մեղմ շշուկովը» մտորումների և հուշերի գիրք է. Ազնավուր (տեսանյութ)
«Եթե դերձակ ես, ուրեմն հենց հիմա շոր կարիր». անհարմար պահի իրեն երգել խնդրող լրագրողների դեմն այդպես էր առնում Շառլ Ազնավուրը: Փոքրիկ հնարքի մասին երիտասարդներին պատմել է մեղմ շշուկով ու ասել՝ այդ նախադասությունն իրեն միշտ բարկացրել է:
Խոստովանում է՝ արտիստի ճամփան ընտրելը կրոն ընդունելու պես մի բան է: 85 տարում ամեն ինչ տեսած ու զգացած շանսոնյեն սկսնակ երգիչներին առաջարկում է չկեղծել սեփական ոճն ու գլուխը չկորցնել ամեն ծափից: Համոզված է՝ ձայնագրությունները համացանց գցող ծովահենները վերջնականապես թաղում են ստեղծագործելու ցանկությունը, քանի որ ձրի միայն թռչուններն են երգում:
Կարդացեք նաև.
- Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)
- newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը
- Ինչպե՞ս անցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (ֆոտոշարք)
Գրավոր խոսքում ինքն իրեն ավելի խելացի է համարում: Համոզված է՝ այդպես իր ֆրանսերենն ավելի հարուստ է, ավելի մտերմիկ ու ավելի քաղաքավարի:
Օրինակ՝ «Երբ նայում էի ինձ» երգն ինքնակենսագրական այդպես էլ չդարձավ, քանի որ երբ այն ստեղծեց՝ արդեն բոլոր աֆիշներին իր անունը կար:
Ֆրանսերենի դեսպանը խոստովանում է՝ տեսախցիկն ու գրիչը Ճամփորդելիս միշտ իր հետ են: Բացատրում է՝ գրիչն օբյեկտիվի պես ֆիքսում է իր կյանքն ու զգացմունքները: Երբ հին տեքստերն աչքի է անցկացնում՝ դրանք հնամենի դեղնած ֆոտոյի պես հուշեր են ծնում ու խաղում են սրտի ամենանուրբ լարերի հետ:
[embed]https://youtu.be/IbKlBS5cHGs[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)