Ինչո՞ւ են գեղեցիկ կանայք հազվադեպ դառնում կարևոր պաշտոնյա կամ մեծ ղեկավար
«Տղամարդիկ շատ գեղեցիկ կանանց հաճախ ընկալում են որպես իրենց կյանքին ու հանգստության ուղղված վտանգ: Սա կարևոր է, երբ ստիպված ենք լինում որոշել, թե որքան ենք վստահելու նրանց և հավատալու այն ամենին, ինչ նրանք ասում են», - պատմում է Վաշինգտոնի համալսարանի գիտաշխատող Լի Շեպպարդը:
Արտաքինը մեծ դեր է խաղում մարդու կյանքում: Այն ազդում է ոչ միայն անձնական կյանքի, այլև կարիերայի ու հասարակական դիրքի վրա: Օրինակ՝ բրիտանացի գիտնականները 2011 և 2013 թվականներին պարզել են, որ գեղեցիկ մարդիկ ավելի բարձր IQ ունեն և ավելի հաճախ են անցնում հարմար աշխատանքի, քա ոչ գրավիչ կամ վանող արտաքինով մարդիկ:
Ըստ Շեպպարդի և նրա կոլեգա Սթիվ Ջոնսոնի (Կոլորադոյի համալսարան), սա կապված չէ նրա հետ, որ բիզնեսմենների ու բարձրաստիճան ղեկավարների մեծ մասը չի կարող պարծենալ շլացուցիչ արտաքինով:
Այս հանգամանքը գիտնականներին հետաքրքրել է, երբ Այովա նահանգի դատարանն արդարացրել է մի ատամնաբույժի, որն իր ասիստենտուհուն աշխատանքից ազատել էր նրա՝ չափից ավելի գեղեցիկ լինելու պատաճառով. ասիստենտուհին շեղում էր նրան: Մի՞թե բարձր պաշտոններում գրավիչ կանանց բացակայությունը պայմանավորված է նրանով, որ այդ պաշտոնները ավանդաբար համարվում են ծանր, պատասխանատու, «արական» աշխատանք: Իրո՞ք չկա ավելի խորքային, պատմության խորքերը գնացող սեռային խտրականություն:
Նրանք տասնյակ պատմություններ հորինեցին կորպորացիաների ձախողումների կամ հաջողությունների մասին, որոնք ղեկավարում էին գրավիչ կամ անշուք տղամարդիկ ու կանայք: Այս պատմություններն ունեցել են նույն բովանդակությունը, բացառությամբ ընկերության ուղղվածությունը, նրա առաջնորդի սեռը և լուսանկարները:
Այս բոլոր պատմությունները կարդացին 200 կամավորներ, որոնց Շեպպարդը և Ջոնսոնը հավաքել էին սոցցանցերում: Կամավորները պետք է գնահատեին այս կամ այն ղեկավարի հայտարարությունների «ճշմարտացիությունը» և հայտնեին, թե ում են ավելի վստահում:
Կարդացեք նաև.
Ինչո՞ւ են կանայք սեքսի ժամանակ կեղծում օրգազմը. հետազոտություն
Տաղանդավոր ռուս կանայք. 7 հեղինակ, որ պետք է կարդալ
Ինչո՞ւ են կանայք 2 անգամ ավելի շատ ընկնում դեպրեսիայի մեջ, քան տղամարդիկ
Պարզվեց, որ մարդիկ գեղեցիկ կանանց ու ցանկացած արտաքինով տղամարդկանց ավելի շատ էին վստահում: Եվ սա կապ չուներ կորպորացիայի բիզնես ոլորտի, հոգսերի ու այլ հանգամանքների հետ:
Օրինակ, հետազոտության մասնակիցները, անկախ իրենց սեռից, հավասարապես բացասաբար էին ընկալել ՏՏ ընկերություն, PR գրասենյակ կամ հիվանդանոց ղեկավարող գրավիչ կանանց (թեև այս ոլորտների կառավարումը ավանդաբար համարվում է «կանանց կոչումը»):
Այս հետազոտությունները վկայում են, որ գրավիչ բիզնեսլեդիների ու ղեկավարուհիների փոքր քանակը պայմանավորված չէ նրանով, որ այդ պաշտոնները ավանդաբար համարվում են տղամարդկանց մենաշնորհը: Այս սեռային խզումը պայմանավորված է բախտորոշ կնոջ էֆեկտով:
Այս սեռային խզումը պայմանավորված է բախտորոշ կնոջ էֆեկտով:
Սա կապված է մարդու զարգացման պատմության հետ և պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդիկ և կանայք ենթադրում են, որ թույլ սեռի գեղեցիկ կանայք վտանգավոր են իրենց կարիերայի և ընտանեկան բարեկեցության համար: Տղամարդու կարծիքով գեղեցկուհները վտանգում են իր ընտանիքի կայունությունը, կինը գեղեցկուհու մեջ տեսնում է իր հավանական մրցակցուհուն:
Շեպպարդը և Ջոնսոնը մի փորձ էլ դրեցին: Նրանք կամավորներին բաժանեցին 2 խմբի: 1-ին խմբին խնդրեցին պատմել, թե երբ են լիարժեք վստահել իրենց սիրեցյալին, իսկ 2-րդ կեսին՝ երբ են նրանք պարզապես լավ զգում:
Այս պարզ հնարքը «ջնջել» է բոլոր գեղեցիկ ղեկավարների հանդեպ անվստահությունը: 1-ին խմբի մասնակիցները նրանց վերաբերվում էին այնքան լավ, ինչքան սովորական արտաքին ունեցող բիզնեսլեդիներին: Մինչդեռ 2-րդ խմբին սա բնորոշ չէր:
Շեպպարդն ու Ջոնսոնը ենթադրում են, որ այս գաղափարը գուցե առաջ են քաշել այն կանայք, որոնք ցանկանում են կարիերա անել «արական» համարվող մասնագիտության մեջ կամ ղեկավարման ոլորտում հասնել առավելագույնին:
Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան