Digitain Challenge․ ովքե՞ր հաղթեցին մրցույթը և ստացան «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը
Ամերիկացի գրող Ռեյչլ Հոլիսն իր՝ «Աղջիկ ջան, ուշքի արի» համաշխարհային բեսթսելլերում պատմում է կանանց կյանքը թունավորող 20 ստերի մասին, ներկայացնում է դրանք հաղթահարելու պարզ բանաձևերը։ Digitain-ը, որն աջակցել է գրքի հրատարակությանը, իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր մրցույթ և ընգծել․ հաղթողը կստանա «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը։
Մրցույթի պայմանները հետևյալն էին․ պետք էր մեկնաբանություններում գրել քո կարիերայի հաջողության պատմությունը և ստանալ ամենաշատ հավանումները։ Մրցույթն ավարտվել է և newmag-ը ներկայացնում է 5 ամենաշատ հավանումներն ստացած հաջողության պատմությունները։ Դրանք ներկայացնում ենք առանց խմբագրման։
Գոհար Ավետիսյան
Մի պահ ստացվեց էնպես,որ շատ կարճ ժամանակում միանգամից մի քանի աշխատատեղ փոխեցի ու ջղայինացած էի ամբողջ շուկայի վրա։ Հետո գնացի հարցազրույցի,անցա նոր աշխատանքի,բայց էլի թերհավտորեն էի մոտենում աշխատանքիս։ Շաբաթական երեք անգամ ազատման դիմում գրելու ցանկությամբ գնում էի աշխատանքի։ Ամիսներ անց աշխատատեղս դարձավ կյանքիս կարևոր բաղադրիչ։ Ասածս ինչ ա՝ love what you do and do what you love ?
Աննա Տեր-Օհանյան
Համալսարանը նոր էի ավարտել. ինքնավստահ քայլերով ու էն համոզմունքով, որ աշխարհիս բոլոր դռները բաց են լինելու իմ առաջ՝ դիմեցի մի քանի հայտնի ընկերություններ աշխատանքի համար: Դեմոտիվացնող հարցազրույցներ, որոնք օր օրի է՛լ ավելի էին կոտրում ինձ ու վստահեցնում , որ դու դեռ շատ երկար ճանապարհ ունես հասնելու այս լեվելին, անհաջող սարկազմիկ հանդիպումներ այն ժամանակվա «բում գործատուների» հետ :
Մի խոսքով որոշեցի աշխատանքս սկսել «օֆիցանտկայի» աշխատանքից: Ու նույն ինքնավստահ քայլերով սկսեցի աշխատել բավականին հայտնի ռեստորաններից մեկում: Ասեմ՝ շատ ու շատ մարդկանց ճանաչեցի, հետևում էի բոլոր կայացած մարդկանց անց ու դարձին , վարքագծի դրսևորումներին ու միևնույն ժամանակ փորձում գործս լավագույնս կատարել (չնայած սկզբի մեկ ամիսը կատաստրոֆիկ վատ էի կատարում, բայց դե ժպիտս գոնե օգնում էր կոծկելու դա): Տարիներ հետո ընդունվեցի արդեն որպես աշխատաշուկայի կայացած մարդ ու գերազանցիկի բեքգրաունդով ֆինանսական սեկտորի ընկերություններից մեկում, որտեղ տարիների ընթացքում , շնորհիվ համառ աշխատանքիս ու զուգահեռ տարբեր ու տարբեր դասընթացների, հայտնվեցի բաժնի կոորդինատորի, ապա ղեկավարի պաշտոնումJ Այժմ աշխատում եմ միջազգային հայտնի ընկերությունում ու ղեկավարում մի մեծ թիմ. սիրում եմ աշխատանքս , թիմիս յուրաքանչյուր անդամին ու վստահ եմ, որ ցանկացած դեպքում եթե ինչ–որ բան անում ես սիրով, ապա միշտ էլ ադրյունքը տեսնում ես:
Դոնարա Հովհաննիսյան
Ձգեմ, Ձգես, Ձգի... չէ ավելի ճիշտ` Ձգենք, Ձգեք, Ձգեն, որ միասին նույն նավով շատ գնանք: Նավին կլինի նավապետ, իսկ թիավարելու համար լավ ու ամուր թիմ պետք կգա:
《Ձգի, ձգի 》- ասում էր ինձ սովորեցնող աղջիկը , երբ առաջին օրը փորցաշրջան էի անցնում մի վայրում, ուր ամեն ինչ շատ խորթ էր: Մտածում էի ինչ պիտի ձգեմ , երբ , ինչի համար .մի վայրկյանում հազար հարց մտածեցի , բայց...... բայց երկար տարիներ պետք չէր հասկանալու համար 《ձգել》բառի ամենատարօրինակ իմաստը : Դեպի հաջողությություն տանող ամենամոտիկ փորձը բուքմեյքերի համար կայանումա 《ձգել》- ու արվեստին ճիշտ տիապետելու մեջ?, իսկ հետո խաղի մեջ մտնումա մի ամբողջ ֆեդերացիա ու սկսում 《ձգելու》 իր պարտականությունը . էքսպրես ունենք թխի թող գա ?....
Աշխարհում իրոք գեղեցիկը շատա, ուղղակի պիտի ճիշտ ժամանակին թարթել աչքերը ,դե որ հենց գեղեցիկը գա, լայն ու պարզ աչքերով դիմավորենք (լավ խաղադրույքը մի կողմ, ? բարին ու պարզը ❤)....հ.գ. Շնորհավորում եմ ...իրականում 《ձգելը》չգիտեմ, բայց ձգտելա պետք , ձգտել, որ ԿԻՆԸ երջանիկ լինի. նրա երջանկությունից բոլորի երջանկություննա կախված....ինչպես կասեր Գրիգոր Զոհրապը. 《ԿԻՆԸ ԾԻԾԱՂ ՄԸՆ Է, ՊԵՏՔ ՉԷ , ՈՐ ԼԱՑԻ ՓՈԽՈՒԻ》❤...բոլորին հաջողություն եմ մաղթում )
Տիգրանուհի Զուրաբյան
հըմ․․․ թերևս ստեղ անկեղծանալ ա պետք։
Աշխատանքային կարիերայիս մեջ ամենամեծ հաջողությունը եկավ, երբ անհաջողությունների շրջապտույտի մեջ էի ընկել։
Եկավ, անփութորեն ընկավ գիրկս ու ասեց՝ «սիրի ու պաշտի ինձ»։ ?
Չէ՜, լուրջ եմ ասում, ես չէի պատկերացնի, որ սովորական մի օր, սովորական research անելիս ինձ կառաջարկեն փորձել SMM ռազմավարություն գրել։ Ու գնա՜ց․․․ սթրեսը սթրեսի հետևից ամեն մի Error-ների ու your ad hasn't been approved-ներից հետո։ ?
Ու ես սիրահարվեցի իմ նոր աշխատանքին։ Դավաճանում էի ընտանիքիս ու ընկերոջս Googl-ի հոդվածների ու Youtube-ի Tutorial-ների հետ։ Ու էդպես համառորեն հասա էն մակարդակին, երբ արդեն ես էլ եմ կարողանում խորհուրդիկներ տալ (ինձ համար որպես մասնագետ կայացվածության ցուցանիշներից մեկը ունեցած գիտելիքներով կիսվելն է)։ ?
Ինքս ինձ բախտավոր չեմ համարում, բայց հաջողակ եմ, որ իմ կողքին ավելի համաձակ ու կայացած մարդիկ են, ովքեր հավատում ու ինձ հնարավորություն են տալիս։ Ոնց ասում են՝ ճիշտ պահին՝ ճիշտ տեղում։ <3Հ․Գ․ Խոսքս՝ հատկապես աղջիկներին․ սովորեք ինքնուրույն լինել, զարգանալ ու առաջ շարժվել՝ սեփական ներուժը զգալով։
Դա չի նշանակում կորցնել դիմացինին վստահելու ու շրջապատից դրականը ստանալու կարողությունը։ ?#բարև_բրոներին ?♀
Ռայա Պետրոսյան
Շատ հաջողություններ եմ ունեցել, դրանցից մեկը Builder-ների հետ աշխատելն է։ Ամեն օր հաճույքով գալիս եմ աշխատանքի։ Այն օրինակելի թիմերից մեկն է, երբ բոլորը սրտացավ աշխատում են, բոլորն էլ հիանալի մասնագետներ են ու հետաքրքիր մարդիկ։ Ամենամեծ թիմային աշխատանքը տեսել եմ այստեղ։ Այստեղ գալիս են աշխատելու համար և այն անում են ամենալավ ձևով։ Իմ համար Builder's team the best! Ահա իմ հաջողության պատմությունը ։)
#Bookchallenge -ը տևեց մեկ շաբաթ՝ 07.03.19-14.03.19: Հաղթողները Digitain-ի գրասենյակում ստացան «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը։ Նվերները հանձնեց ընկերության Կոմերցիոն գծով գործառնական տնօրենի տեղակալը։
[gallery ids="56148,56151,56150,56152,56149,56147"]