BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թույլ մի տվեք, որ ղեկավարը ձեզ սթրեսի ենթարկի

Թույլ մի տվեք, որ ղեկավարը ձեզ սթրեսի ենթարկի

Բոլորս էլ ճնշման տակ ենք: Ամեն ինչ անում ենք շատ ու երկար: Անընդհատ տալիս եք, տալիս, տալիս ու ինչ-որ մի պահ հասկանում, որ արդեն տալու ոչինչ չունեք:


Ձեր ղեկավարը ժամանակին հայտնի էր իր էմոցիոնալ ինտելեկտով, կարողացել էր ստեղծել հրաշալի թիմ ու մոտիվացնել մարդկանց, սակայն այժմ դարձել է նյարդային, մռայլ ու ցինիկ: Նա ձեզ հուսախաբ է անում, հաճախ անհետանում է այն պահին, երբ դուք ունեք նրա կարիքը:


Ձեր ղեկավարի տրամադրությունը ազդում է նաև ձեզ վրա: Նրա սթրեսը կարող է արագ փոխանցվել ձեզ: Դուք հիասթափվում եք, զայրանում, դառնում անտարբեր ու ցինիկ: Եթե անգամ չեք փոխում ձեր աշխատանքը, մեկ է՝ չեք աշխատում նախկինի պես:



Եթե անգամ չեք փոխում ձեր աշխատանքը, մեկ է՝ չեք աշխատում նախկինի պես:



Ինչ անել, եթե ձեր շուրջ համատարած սթրեսի է, վարակի աղբյուրն էլ ձեր ղեկավարն է: Նրա բնույթը փոխել չեք կարող, բայց դո՛ւք կարող եք փոխվել: Պետք է սովորեք ձեզ ճիշտ դրսևորել սթրեսային իրավիճակներում:


Առաջին հերթին փորձեք հասկանալ ձեր ղեկավարին, մտե՛ք նրա վիճակի մեջ, փորձեք նայել նրա՛ տեսանկյունից: Փորձեք լինել համբերատար: Դուք չեք կարող դադարեցնել ձեր շփումը ձեր ղեկավարի հետ, բայց կարող եք վերահսկել ձեր ապրումները:



Կարող եք վերահսկել ձեր ապրումները:



Փորձեք ինքներդ ձեզ վերահսկել աշխատավայրում, դրսում, տանը: Եթե հասկանում եք, որ չի ստացվում, փորձեք հանգստանալ: Արձակուրդ վերցրեք, վերականգնեք ձեր ուժերն ու թուլացրեք լարված նյարդերը:


Աշխատավայրում փորձեք բարելավել շփումը գործընկերների հետ: Ավելի հաճախ ծիծաղեք ու զվարճացեք: Եվ որ ամենակարևորն է, դրական նախատրամադրվեք ամեն ինչի նկատմամբ: Հավատացեք, որ աշխատավայրում, տանը և ամենուր ամեն ինչ լավ է լինելու:


Առաջին հայացքից շատ պարզ է հնչում, բայց սա այն է, ինչ ձեզ պետք է:


Թարգմանեց Արփի Մուրադյանը


hbr-russia.ru




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել