Էդգար Պոյի «Ագռավը» կարող էր թութակ լիներ

January 25, 2019

Պոն իր ամենահայտնի պոեմը` «Ագռավը» գրեց 30 տարեկանում: Հենց այդ տարիքում էլ վրա հասան ոչ միայն աղքատությունը, այլև խելագարության հասցնող մղձավանջները: «Ագռավը» պոեմն ի սկզբանե միտված էր գրավել բոլորի ուշադրությունը: Հեղինակի «Ստեղծագործության փիլիսոփայությունը» հոդվածում Պոն անդրադառնում է պոեմին, ասելով, որ ստեղծագործությունն իրականում մաթեմատիկական խնդիր է՝ իր ճշգրտությամբ ու կարծրությամբ: Իսկ իրականությունն այլ է:
Պարզվում է, որ Պոյի՝ մռայլության մեջ անմահացած թռչունն իրականում…թութակ էր: Ահա ինչպիսին էր Էդգարի երևակայությունը: Պոն մտածում էր թե ինչպես պետք է պոեմում օգտագործի «Nevermore» (այլևս երբեք) արտահայտությունը: Այդ նպատակն էլ նրան ստիպում էր անընդհատ մտածել թութակի մասին, քանի որ դա հենց այն կենդանին է, որն ունակ է բառեր կրկնել: Սակայն Պոյին չէր գոհացնում թութակի վառ կերպարը, քանի, որ այն ոչ մի կերպ չէր համապատասխանում պոեմի մելանխոլիային: Այդ թռչունը պետք է մռայլ լիներ: Այսպիսով, թութակին փոխարինեց ագռավը, որը նույնպես կարող է բառեր կրկնել և համապատասխանում է վեպի տրամադրությանը:

Եվ Ագռավն այդ լուռ բազմած է – դեռ նստած է, դե՜ռ նստած է,
Ուր գունատ, դալուկ Պալլասն է` նա բազմա՜ծ է, փառավոր.
Իսկ հայացքն այնպես անկյանք է,- հրեշավո՜ր կերպարանք է –
Եվ նետում է դեռ ճրագը տեսիլներն իր նորանոր –
Եվ բանտած հոգիս այդպես էլ տեսիլներից ահավոր
Չի՜ ազատվի – Nevermore!

Պոեմում սև մռայլ ագռավը հայտնվում է գրեթե բոլոր տների վերջում և կրկնում՝ «Nevermore»: Պոեմի բոլոր դետալները, ներառյալ թռչնի հայտնությունը, պետք է միասին խառնել` ինչպես բաղադրատոմս` ըմբռնելու համար այն մռայլ տրամադրությունը, որ ցանկացել է փոխանցել գրողը:
Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում