«Ժողովրդի ծառաները» Ուկրաինայում. նախագահական ընտրության 2-րդ փուլը

April 1, 2019

Վլադիմիր Զելենսկին 41-ամյա կոմեդիանտ է, որը հայտնի է դարձել «ժողովրդի ծառան» եգիծական, քաղաքական հեռուստասերիալի շնորհիվ: Ֆիլմում Զելենսկին խաղում է պատմության ուսուցչի դեր, որը պատահաբար դառնում է Ուկրաինայի նախագահ: Հենց այս սերիալի 3-րդ եթերաշրջանի 3 սերիաները կարող են վճռորոշ դեր ունենալ նաև երկրորդ փուլից առաջ: Զելենսկին ապահամակարգային գործիչ է, որը վստահ է, որ հաղթելու է նաև ապրիլի 21-ին:
Պյոտր Պորոշենկոն սթափության կոչ է անում: Նա շեշտում է՝ Ղրիմի ու Դոնբասի հարցերը կատակ չեն: Նախագահը երիտասարդներին խորհուրդ է տալի ապրիլի 1-ին լավ ծիծաղել, դադարեցնել քաղաքական երգիծանքն ու ընտրել իրեն: Ավելին, Պորոշենկոն ինքն է ծաղրել Զելենսկիին՝ ասելով, որ Ղրիմի հարցով Ռուսաստանի կողմից բանակցելու են ոչ թե Մաքսիմ Գալկինը կամ Եվգենի Պետրոսյանը, այլ Վլադիմիր Պուտինը:
Մոսկվայում, մեղմ ասած, գոհ չեն առաջին փուլի արդյունքներից: Ռուսաստանի համար ընդունելի թեկնածուն միայն 4-րդ տեղում է հայտնվել, Պորոշենկոյի հետ խոսել չի ստացվում, իսկ եթե նախագահ ընտրվի Զելենսկին, Կրեմլում չգիտեն, թե որքանով լուրջ կվերաբերեն կոմեդիանտին:



Շուտով Ուկրաինան կարող է գոյություն չունենալ




3-րդ տեղը զբաղեցրած Յուլիա Տիմոշենկոն վստահեցնում է՝ Պորոշենկոն արդյունքները կեղծել է, ձայներ է գողացել և այնպես է արել, որ երկրորդ փուլից իրեն դուրս թողնի: Իրավիճակի զավեշտը հենց դրա մեջ է: Քաղաքական երկու լուրջ գործիչներ պայքարում էին միմյանց դեմ շոումենից հետո երկրորդ տեղում հայտնվելու համար: Մինչդեռ Զելենսկիի շտաբը վերածվել է երիտասարդական հավաքատեղիի: Ընտրության կազմակերպչական աշխատանքների փոխարեն մարդիկ այստեղ թենիս են խաղում, զբաղվում են ինտելեկտուալ խաղերով:
Ավելին, Զելենսկին խոստացել է հարցազրույց տալ այն լրագրողին, որն իրեն կհաղթի սեղանի թենիսով: Թե ինչ են անելու հաղթելու դեպքում, Զելենսկիի շտաբում մշուշոտ են պատկերացնում, բայց վստահ են՝ իրենց հաղթանակն այլևս անկասելի է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում