BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Պարտվողի հոգեբանությունը՝ հավաքականի գլխավոր թշնամ

Պարտվողի հոգեբանությունը՝ հավաքականի գլխավոր թշնամի. ինչո՞ւ է հավաքականը շարունակում տանուլ տալ

Ընդունած գոլը՝ մահացնող թույն


Հավաքականը կոտրվում է ընդունած մեկ գնդակից: Ֆինլանդիայի հետ խաղի մինչեւ 14-րդ րոպեն մեր հավաքականը գրավիչ ֆուտբոլ էր ցույց տալիս, սակայն մրցակցի գոլից հետո, ֆուտբոլիստներն ընկճվեցին, պարտությունն արդեն ներթափանցեց: Այդպես էր նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ խաղում: Սակայն ի տարբերություն առաջին տուրում մեր մրցակցի՝ ֆիններին հաղթելը կարելի էր. նրանք գոռոզ են, ոչ այնքան թոփ, որքան ներկայացնում են իրենց:

Այլեւս արդարացում չկա


Թվում էր, թե Եվրո-2020-ին հավաքականը կներկայանա իր լավագույն դեմքով: Նախկինում կային պատճառաբանություններ, իբր՝ ՀՖՖ ղեկավար կազմ է փոխվել, Յուրան չկա, Վարդան Մինասյանը ցիկլի կեսից հեռացել է... եւ դրանք իսկապես խանգարող հանգամանքներ էին: Այս անգամ այդ հանգամանքներ չկային, բայց թիմում կա հոգեբանական լուրջ խնդիր:
Մեր թիմը չափից շատ է վախենում պարտությունից

Մեր թիմը չափից շատ է վախենում պարտությունից, ինչպես ճագարը փակ տարածությունում օձից: Իսկ սողունները, մեր խմբում, այնքան էլ վտանգավոր չեն:


Կարդացեք նաև․



Խաղադաշտում չկա լիդեր


Չկա այդ մեկը, որ բղավի՝ ուշքի եկեք, տղաներ: Առաջին խաղում Մխիթարյանը հազիվ մտածում էր նպաստավոր դիրքերից իր վրիպումներն ուղղելու մասին, երկրորդ խաղում՝ մեր ավագն ընդհանրապես չտպավորեց: Իր խիզախ հոգեբանությամբ, փայլուն խաղով ու անմնացորդ նվիրումով՝ ավագի թեւկապին արժանի էր Արամ Հայրապետյանը: Մեր դարպասապահը վերջին երկու խաղերում ավելի շատ էր թիմի ավագ, քան Մխիթարյանը:
Մեր դարպասապահը վերջին երկու խաղերում ավելի շատ էր թիմի ավագ, քան Մխիթարյանը:

Տան պատերն էլ չօգնեցին


... ինչպե՞ս օգնեն, եթե ֆիններին 0-2 հաշվով պարտվելիս տրիբունաները վանկարկում են՝ «մենք միշտ ձեր կողքին ենք, տղերք ջան»: Այո, մոտիվացնել պետք է, բայց պետք է զգալ՝ ինչ չափաբաժնով պետք է այն ներարկել: «Դմփ-դմփ-հու»-ի ներքո մենք պարտվեցին մի հավաքականի, որը վաղուց կորցրել է իր կլասը:
2 խաղում՝ բաց թողած 4 գնդակ, խփած ընդամենը մեկը, 0 միավոր եւ պատկերը նույնն է... ինչպես միշտ: Հավաքականը սկսել էր նոր էջից, բայց այն արդեն պատռելու ու դեն նետելու ժամանակն է:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել