Ընտանիքի միջազգային օր. հայ մասնագետները խորհուրդ են տալիս կարդալ «Սիրո 5 լեզուները»

May 15, 2019

Ո՞րն է ընտանեկան համերաշխություն տանող լավագույն ճանապարհը, ինչպե՞ս պետք է ամուսինները կարգավորեն իրենց հարաբերությունները. Հարցերի պատասխանները կարելի է գտնել  ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» գրքում:



«Պետք է ոգեշնչվել քո կողքին կանգնած մարդով։ մենք կարող ենք այդ ոգևորությունը թարմ պահել։ Բայց միաժամանակ պետք է սովորենք իրար հետ խոսել սիրո լեզվով։ Եվ այդ աշխատությունում խոսում եմ սիրո 5 լեզուների մասին։ Եվ դա այն է, որ բոլորս սիրո տարբեր լեզուներ ունենք։ եթե կինս ինձ լավ բաներ է ասում իմ մասին, ես ուրախանում եմ։ Սա է սիրո Իմ լեզուն: Նրա լեզուն՝ այլ տեսանկյունից, աջակցումն է, նեցուկ լինելը։ ասենք՝  օգնում եմ կնոջս,  լվանում եմ ափսեները,  հատակն եմ մաքրում, կամ աղբն եմ դուրս հանում», - ասում է ամերիկացի գրող, հոգեբան Գերի Չեփմենը: 



Գրքի հայերեն թարգմանությունն արդեն կարդացել են հայ հոգեբանները: Նրանց խոսքով, այն կարող է կարող է օգնել լուծել ներընտանեկան խնդիրները, դառնալ սեղանի գիրք:



«Այս գրքում հստակ տրված էր ներքևից կառավարելու՝ ընտանիքից, միջանձնային հարաբերություններից կառավարելու:  Հստակ նշված էին սիրո լեզուները, որոնք կարևոր են յուրաքանչյուրի համար:  Եվ վերջում հստակ նշված է, որ յուրաքանչյուր անձ պարզի, թե որն է սիրո իր լեզուն, որն է սիրո իր բարբառը», - ասում է հոգեբան Լիլիթ Թովմասյանը:



Իրանահայ հոգեբան Րաֆֆի Շահվերդյանը ոչ միայն կարդացել է գիրքը, այլև դրանով դասախոսությունն է կարդում աշխարհի տարբեր համալսարաններում։



«Երբեմն ամուսինները չգիտեն, թե ինչպես իրար հետ խոսեն: Այս գիրքն օգնում ու բացատրում է, որ ամեն մարդ ունի մեկ լեզու», - ասում է հոգեբան Րաֆֆի Շահվերդյանը:





Կարդացեք նաև.



Գերի Չեփմենը գրականություն է բերել նոր բանաձև, նրա տեքստերը զգուշորեն նորոգում են ներընտանեկան հարաբերությունները։ «Սիրո 5 լեզուները» գրքի հեղինակը հարցազրույց է տվել աշխարհահռչակ հաղորդավար Օփրա Ուինֆրիին:



«Դոկտոր Չեփմենն ասում է, որ համար 1 խնդիրը, որը միշտ լսում է զույգերից այն է, որ հարաբերությունների փայլը կորել է և իրենք կարծես պարզապես նույն տանն ապրող մարդիկ լինեն: Ի՞նչ անել այդ դեպքում», - հարցնում է Օփրա Ուինֆրին:




«Տարածված խնդիր է, գրեթե բոլոր զույգերի կյանքում սա գոնե մեկ անգամ պատահում է: Պատճառն այն է, որ զույգերը չգիտեն մեկը մյուսի սիրո լեզուն: սկսում են ավելի հաճախ վիճել, սովորական պատմությունը դառնում է մեծ կռիվ և այդպես շարունակ: Սիրո շտեմարանը պետք է լեցուն պահել, հակառակ դեպքում ինքներդ ձեզ հարցնելու եք՝  ինչո՞ւ ամուսնացա, չէ որ հիմա չենք էլ սիրում իրար: ՆՈրմալ է, ես ու կինս էլ ենք այս նույն սցենարով անցել, որովհետև չգիտեինք թե ինչ է սիրո լեզուն», - պատասխանում է Գերի Չեփմենը:



Չեփմենի գիրքը թարգմանվել է 38 լեզվով. նրա խորհուրդներն արդյունավետ են, օգնում են ստեղծել և պահպանել ամուր ընտանեկան կապեր։


[embed]https://youtu.be/brkXfcY3Bvc[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում