[InterPress] Վրաստանը ցանկանում է բաղձալի առևտրային հարաբերութուններ հաստատել Չինաստանի հետ Սև ծովի միջոցով
Փոքրիկ Վրաստանը գտնվում է Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում և փորձում է իր տեղը զբաղեցնել Չինաստանի պաշտոնյաների կողմից ֆինանսավովող բազմամիլիարդանոց Մեկ գոտի մեկ ճանապարհ (BRI) ծրագրում՝ զարգացնելու համար ժամանակակից ենթակառուցվածքները առևտրի համար: Այս երկիրը չի ընդգրկվում Չինաստանի BRI վերաբերյալ ծրագրերի մեջ՝ չնայած նախաձեռնությունը զարգանոմ է Վրաստանի Սև ծովի ափերի երկայնքով և կարող է ստիպել Չինաստանին փոխելու իր կարծիքը:
Վրաստանի ներկայիս առաջատար ենթակառուցվածքային ներդրումները նպատակ են հետապնդում ստեղծել Անակլիա ծովային նավահանգիստը, որը գտնվում է Չինաստանից Եվրոպա ամենակարճ առևտրային երթուղու վրա: Վերջերս Եվրամիությունը որոշում է ընդունել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Անակլիայի նավահանգստի կառուցմանը: Թրանսեվրոպական ցանցը տեղեկացնում է, որ 233 մլն եվրո կհատկացվի նավահանգստի զարգացման երկրորդ փուլի ֆինանսավորմանը:
Փաստաթղթում նշվում է, որ հարյուր միլիոնավոր գումարներ հատկացվել են Վրաստանի տարածքում երկաթգծի և մայրուղիների կառուցման համար, ինչը կհանգեցնի նավահանգստի հանգույցի զարգացմանը: Ավելին, Գերմանիայի զարգացման բանկը (DEG) իր հոլանդական գործընկերոջ հետ միասին որոշել է ներդրումներ կատարել Անակլիայում:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)