BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհ

Տեղի ունեցավ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ռեյլչ Հոլիսը վերադառնում է: Աղջիկներին ուշքի բերելուց հետո, մոտիվացիոն խոսնակ և 4 երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը հորդորում է՝ չարդարանալ: «Աղջիկ ջան մի արադարացիր» բեսթսելլերում Ռեյչլ Հոլիսը նկարագրում է քայլերը, որոնք տանում են հաջողության: Գիրքը նպատակներ սահմանելու և դրանց հասնելու մասին է:
[gallery ids="58436,58437,58460"]
Համաշխարհային բեսթսելլերը տալիս է հենց այդ հարցի պատասխանը: Գիրքը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով և գլխավորել է Նյու Յորք թայմսի և Փաբլիշրս վիքլիի բեսթսելլերների ցուցակը: Այժմ այն հրատարակվել է նաև հայերեն: Գրքի թարգմանությունը newmag-ը վստահել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի թարգմանչին:
Գրքի ուղերձը հստակ է. հավատալ ուժերին և գնալ երազանքի հետևից: Ռեյչլ Հոլիսի հոջողության բանաձևը գիրքը խմբագրելիս առանձնացրել է Տաթևիկ Նալբանդյանը:
[gallery ids="58464,58465,58466"]
Գիրքն այն մասին է, թե ինչպես միայն ավագ դպրոցի վկայականով, երիտասարդ և վախկոտ աղջիկը, որը սարսափում էր շրջապատի կարծիքներից դարձավ ինքնավստահ և հպարտ կին: Սա միայն Ռեյչլի պատմությունը չէ. չարդարանալու առաջին փորձությունը հաղթահարելու մասին այսօր խոստովանում են նաև մեր կողքին ապրող հաջողության հասած կանայք:
Շնորհանդեսին newmag-ը ներկայացրեց ոչ միայն Ռեյչլ Հոլիսի գիրքը, այլև մրցանակ տվեց երեք այն կանանց, որոնք ի հեճուկս դժվարությունների, առանց արդարացում փնտրելու հաջող են իրենց կարիերայում և կյանքում:
[gallery ids="58461,58462,58479"]
Մրցանակակիրները ստացան Pregomesh զարդեր, գինի Արմենիա վայնից և իհարկե Ռեչլի նոր գիրքը: Այն հրատարակվել է Դիջիթեյնի հետ գործակցությամբ: Ընկերության միջազգային զարգացման մենեջերի համոզմամբ՝ Ռեյչլ Հոլիզի գիրքը կարևոր ուղերձ է կանանց:
[gallery ids="58469,58470,58471"]
Ռեչյլ Հոլիսի գիրքն արդեն վաճառքում է: Այն գրախանութներում է արդեն մի քանի օր և շնորհանդեսի օրը պարզվեց, որ գիրքը բեսթսելլեր է: Մի քանի օրում սպառվել է ամբողջ տպաքանակի գրեթե 80 տոկոսը:
[gallery ids="58482,58483,58472,58473,58474,58477,58475,58485,58476,58484,58478,58486,58480,58490,58487,58488,58489,58492"]
[embed]https://www.youtube.com/watch?v=hhs563_ioBQ[/embed]

Տարածել