Գլխավոր Հոդվածներ

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգությ

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

04/07/2025

newmag-y-n

«Վերջին աշունը» Տիգրան Հայտապետյանի 5-րդ գիրքն է՝ նրա աշխատությունների վերջին հատորը։ Յուրաքանչյուր էջը ներկայացնում է Հայրապետյանի՝ ժամանակից առաջ անցած քաղաքական մտածողությունը և կանխատեսումները, որոնք, ցավոք, հետագայում իրականություն դարձան:




Newmag հրատարակչությունը ներկայացրեց քաղաքագետ, լրագրող Տիգրան Հայրապետյանի «Վերջին աշունը» աշխատությունը։ Գիրքը վերնագրվել է  ДДT ռուսական ռոք խմբի համանուն երգի անունով։ Այն Հայրապետյանի սիրելի երգն էր ու իր կյանքի վերջին աշունը, որն անցկացրեց շատ բուռն։




Հայրապետյանի կինն ու նրա մտավոր սեփականության իրավահաջորդ Նազենի Ղարիբյանն ասում է, որ վերնագիրն ընտրել են նաև հաշվի առնելով խմբագրականներից մեկը, որը նույնպես կոչվում է «Վերջին աշունը». 





«98 թվականին նա ակտիվ մտավ քաղաքական պայքարի մեջ, հատկապես աշնանը փորձում էր անձամբ աշխատել մարդկանց հետ, քաղաքական առաջնորդների հետ։ Ասում էր, որ վերջին մարգարեն տեղ չունի իր հայրենիքում։ Կարծում էր, որ եթե ոչինչ չփոխվի Հայաստանում, ինքն էլ անելիք չունի, քանի որ իր առաքելությունն արդեն կատարել է»։




Նազենի Ղարիբյանը հիշեցրեց, որ Տիգրան Հայրապետյանի բոլոր հատորներն ունեն հստակ ուղղություն` քաղաքագիտական, խոհափիլիսոփայական, Հայաստանի ու Արցախի, տարածաշրջանի մասին։ Իսկ այս հատորում մնացել են այն բոլոր խմբագրականները, հարցազրույցները, պատմվածքները, հոդվածները, հրապարակումները, որոնք դեռ չէին հրատարակվել։ Այդ պատճառով այս գիրքն իր առաջարկով կոչել է բազմագիր։ 




Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Բլեյանը հիշեց, որ Տիգրան Հայրապետյանի հետ ծանոթացրել է Նազենի Ղարիբյանը. «Մեր հողում արժանապատիվ ապրելու, երեխաներ ունենալու, չհեռանալու խնդիրն է այսօր։ Երբ խոսում ենք Հայրապետյանի մասին, պետք է նրա առաքելությունը դիտարկել նաև կրթական ծրագրում, այդ կոնտեքստով պետք է նայել։ Երբ մահացավ Տիգրանը, ես բերդում էի, մտածում էինք, ինչպես աժանին մատուցել նրան։ Ես առաջարկեցի մեր դպրոցում Տիգրան Հայրապետյանի անունով գրադարան ու պատանիների ու ուսուցիչնեչի համար մրցանակ շնորհել։ Այս առումով շատ եմ գնահատում նաև Newmag-ի կատարած աշխատանքը, որ հրատարակում է Տիգրանի գրքերը ու Նազենիի կատարած աշխատանքը, որ այսպես գնահատում է ու պահպանում նրա մտավոր ժառանգությունը»։ 



Շնորհանդեսին ներկա էր նաև ռեժիսոր Զոհրաբ Տեր-Գասպարենցը։ Նա Տիգրան Հայրապետյանի պատմվածքներից մեկի հիման վրա ներկայացում է բեմադրել. «Ես այն երջանիկներից եմ, որ Տիգրանի հետ զրուցել ենք սրճարանում, թե ինչ ներկայացում է պետք բեմադրել, ինչ ֆիլմ նկարել։ Քաղաքականությունից դուրս նա ինձ հետ խոսում էր արվեստի լեզվով։ 44 աստիճան պիեսի մասին նույնպես խոսել ենք, ինչ-որ բաներ գրեց, տվեց, ասեց միասին կբեմադրենք։ Հայրապետյանի այնքան արդիական է Ֆենոմենալ մարդ էր, ես իր պակասը շատ եմ զգում»։ Տիգրան Հայրապետյանի ձեռագրերը թվայնացրել է Միքայել Բադալյանը։ Երիտասարդ քաղաքագետը շատ է կաևորում ժամանակաշրջանը, երբ ապրել է ու աշխատել Հայրապետյանը. «Մենք հնարավորություն ունեցանք մտնել այդ շրջանը, որտեղ ձևավորել է այսօրվա մեր ներկան։ Դեպք է եղել, որ թերթը բացած կարդացել եմ ու մի պահ մոռացել եմ, որ հոդվածը երեսուն տարվա հնություն ունի»։ 




Շնորհանդեսին ներկայացվեցին նաև Տիգրան Հայրապետյանի անձնական իրերը` կտակարան, տարբեր գրքեր, վերնաշապիկ, արձանիկ, պայուսակ, ռադիո։ Ցուցադրվել են նաև քաղաքագետի 6 կտավները, որոնք նա նկարել է մեկ ամսում 94 թվականի օգոստոսին։ Ընդհնաուր առմամբ Հայրապետյանն ունի 12 կտավ, որոնք գտնվում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում։ 




 Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանն ամփոփեց շնորհանդեսը ու հայտարարեց, որ վերականգնվում է Հայրապետյանի անվան մրցանակաբաշխությունը։ Լավագույն քաղաքական-վերլուծական հրապարկումների համար «Տիգրան Հայրապետյան» 2025 թվականի մրցանակը տրվեց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանին։ 




Ըստ Արտակ Ալեքսյանի Հայրապետյանի այս մրցանակը շնորհվում է Վահե Հովհաննիսյանին, քանի որ նա զարմանալի սառնասրտությամբ ու քաղաքագիտական նախանձախնդրությամբ կատարել է իր աշխատանքը` անկախ քաղաքական իրավիճակից։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը նույնպես ունի Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակ։ 






Տիգրան Հայրպետյանի մրցանակը պատրաստված է կավից, որը պատրաստել են աշակերտները։ Մրցանակի հետ հանձնվեցին նաև աշակերտների աճեցրած ծաղիկներն ու Սեբաստացի գինի։ Տիգրան Հայրապետյանի անվան մրցանակ ստացան ուսուցիչներ ու աշակերտներ։





Կարդացեք նաև

Տարածել

Վերջին աշունը [Հատոր 5]
Վերջին աշունը [Հատոր 5]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ և վերջին հատորն է։ Այն ներառում է նրա խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ էր հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունը նշանավորվեց քաղաքական ակտիվությամբ, ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքով՝ հանուն ազատ ընտրությունների, սակայն նրա կյանքը ...
Կորած երեխայի պատմությունը [Գիրք 4]
Կորած երեխայի պատմությունը [Գիրք 4]

Էլենա Ֆերանտե

6800 ֏

Նկարագրություն

«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ... Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:

Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց էբայց հաջողությունը նրան ավելի էներքաշել իտալական հարավի կենցաղային բարքերիբամբասանքի ու ընտանեկան վեճերի հորձանուտ

Քեզ համար, Հայաստան. Պոեզիա [Մաս 3]
Քեզ համար, Հայաստան. Պոեզիա [Մաս 3]

Շառլ Ազնավուր

7800 ֏

Նկարագրություն

Սա Շառլ Ազնավուրի պոեզիայի ժողովածուի երրորդ հատորն է: Այս հատորում տեղ գտած բանաստեղծություններում սիրո բոլոր դրսեւորումներն են. երգեր՝ նվիրված Հայաստանին, Ֆրանսիային, ընտանիքին եւ «Տիկին կյանքին»: Խուլուհամր կնոջը սիրահարված տղամարդու ապրումներից մինչեւ հայրական սեր: «Ասեղը» շանսոնյեն նվիրել է 25 տարեկանում կյանքից հեռացած իր որդուն` Պատրիկին: «Իմ սրտահույզ սերը» Ազնավուրը կատարել է նաեւ Լայզա Մինելլիի հետ ու զուգահեռ երգել ժեստերի լեզվով: Այս հատորում են նաեւ «Թեհրան 43» ֆիլմի հանրահայտ սաունդթրեքը՝ «Մի ամբողջ կյանք սեր» երգը, Հայոց ցեղասպանության թեմայով «Նրանք ընկան» ստեղծագործությունն ու Սպիտակի երկրաշարժից հետո հուսաբեր «Քեզ համար, Հայաստան» հիթը:

Սեր և պատերազմ. Պոեզիա [Մաս 2]
Սեր և պատերազմ. Պոեզիա [Մաս 2]

Շառլ Ազնավուր

7800 ֏

Նկարագրություն

1940-2010 թթ. ստեղծած 500 երգերի բանաստեղծությունների ժողովածուի 2-րդ մասում 118 երգ-բանաստեղծություն է։ Կիրք, բոհեմյան կյանք, ներկա պահ, մեռնող սեր, կարեկցանք ու նուրբ հումոր՝ «Լա Բոհեմից» մինչև «Պիտի կարենալ», «Երկու կիթառից» մինչև «Ինչ տխուր է Վենետիկը», «Ինձ տեսնում էի արդեն» ու «Դեռ երեկ»: 

Շանսոնյեն գրեթե երբեք չի առանձնացրել իր որևէ երգ, բայց գրքում իր ամենասիրելի երգերի կողքին դրել է սրտի նշան, որպեսզի դրանով երկխոսության մեջ մտնի ընթերցողի հետ՝ նրանց ստիպելով փոքր-ինչ երկար մտորել առեղծվածային բառերի խրթին աշխարհում: Գիրքը երկլեզու է. հայերենի կողքին ֆրանսերեն բնագիրն է:

Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]
Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]

Տիգրան Հայրապետյան

6800 ֏

Նկարագրություն

Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։