Մարկ Մենսոն. ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը
Ինքնագնահատականը չափման միավոր է: Եթե մտածում եք, որ թույն դեմք եք ու վստահ եք, որ հասնելու եք ձեր նպատակին, ուրեմն շնորհավորում եմ. դուք բարձր ինքնագնահատական ունեք: Եթե կարծում եք, որ ձեր կյանքն անվերջանալի հոգսերի շղթա է, ու միայն աննորմալը կսիրի ձեզ, ուրեմն, կներեք, ձեր ինքնագնահատականը ցածր է:
Թվում է, թե տնօրենները, դերասանները, գործիչները, մարզիկներն ու մեծ նվաճումներ գրանցած մյուս մարդիկ ունեն մի ընդհանուր բան` բարձր ինքնագնահատական, ու հենց դա է նրանց հաջողության գաղտնիքը: Սա մակերեսային եզրակացություն է: Ամեն ինչ հակառակն է: Նրանք հենց այդ հաջողությունների շնորհիվ են ձեռք բերել բարձր ինքնագնահատական:
Ինքնագնահատականը բարձր կամ ցածր որակելու փոխարեն մենք այն կարող ենք բաժանել երկու մեծ խմբի.
Առողջ ինքնագնահատական
Առողջ ինքնագնահատականը մեր վերաբերմունքն է այն ամենի հանդեպ, ինչը մենք կարող ենք կառավարել: Օրինակ, գուցե ուղղակիորեն չեք կարող կառավարել ձեր աշխատավարձի չափը, բայց կարող եք կառավարել ձեր ջանքերը շատ գումար աշխատելու ճանապարհին: Ու ձեզ մեղադրելու փոխարեն հպարտանում եք ձեր արած աշխատանքով ու նոր բան սովորելու ձգտումով: Սա ձեզ օգնում է դառնալ մրցունակ մարդ, որը հետագայում հաստատ ավելի շատ է վաստակելու:
Թունավոր ինքնագնահատական
Թունավոր ինքնագնահատականն արտաքին գործոնների ազդեցությունն է. այն` ինչը դուք չեք կարող կառավարել: Սա շատ փխրուն է դարձնում ձեր ինքնագնահատականը: Ձեզ կարող է կործանել ամենափոքր բանը, որը ցույց կտա, որ դուք չեք համապատասխանում արտաքին աշխարհի չափանիշներին: Անգամ տհաճ խոսակցությունը կամ խեթ հայացքը ձեզ կստիպեն հարցականի տակ դնել ոչ միայն ձեր ինքնագնահատականն, այլ նաև կյանքի արժեքն ընդհանրապես:
Կարդացեք նաև.
- «Թքած ունենալու նուրբ արվեստը». նոթեր գրքից
- 20 նոթ՝ թքած ունենալու նուրբ արվեստի մասին
- [Թքած ունենալու նուրբ արվեստը] Հեղինակի հարցազրույցը՝ գրքի գլխավոր ուղերձի մասին
Ինչպե՞ս ստեղծել առողջ ինքնագնահատական
Պետք է փոխել վարքագիծը: Ասելը հեշտ է, անելը` դժվար: Ուստի առանձնացրել եմ մի քանի պրակտիկ ցուցում.
- Մի պահ ընդունեք ձեր ցածր ինքնագնահատականը
Էմոցիաները ժամանակավոր են: Հասկացեք, թե ի՞նչն է ձեզ խանգարում այս պահին, ազատվեք սխալվելու բարդույթից ու ձեր գլխում խնդրի լուծման համար տեղ ազատեք:
- Կարեկցեք ինքներդ ձեզ
Ցածր ինքնագնահատականով մարդիկ շատ խիստ են իրենց նկատմամբ: Նրանք ամեն բան խիստ անձնավորված են ընդունում:
«Ինչ հիմար եմ, ո՞նց կարող էի նման բան ասել»
«Էլի սխալվեցի, ես անուղղելի ապուշ եմ»
Հարց. երբ ձեր ընկերն է սխալվում, դուք այսկե՞րպ եք արձագանքում:
Իհարկե ոչ: Դուք մխիթարում եք նրան ու հիշեցնում, որ բոլորն էլ սխալվում են, որ նա ահավոր մարդ չէ, այլ պարզապես մարդ է ու կարող է սխալվել:
Ինչո՞ւ նույնը չեք անում ձեր դեպքում: Հաջորդ անգամ, երբ նման իրավիճակում լինեք, մի պահ կանգ առեք: Իրավիճակին նայեք ձեր լավագույն ընկերոջ տեսանկյունից ու հարց տվեք ձեզ` իրո՞ք ամեն ինչ այդքան վատ է: Եվ հիշեք` բաներ կան, որոնք դուք իսկապես չեք կարող կառավարել:
- Ընդունեք ձեր թերությունները
Առողջ ինքնագնահատականի ցուցանիշ է ոչ թե այն, որ ձեզ անթերի եք համարում, այլ այն, որ ընդունում եք ձեր թերությունները: Առողջ ինքնագնահատական ունեցող մարդիկ չեն մտածում, որ լավագույնն են ամեն հարցում: Հենց դա է գաղտնիքը: Ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)
Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)