Հայ քաղաքագիտական մտքի առաջամարտիկ Տիգրան Հայրապետյանը կդառնար 61 տարեկան. բացառիկ տեսագրություն նրա մամուլի ասուլիսից (տեսանյութ)
03/18/2025

Մարտի 18-ին քաղաքագետ,հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի ծննդյան օրն է։ Նրա հրապարակախոսական հոդվածները 1991-ից կանոնավոր հրապարակվել են միջազգային մամուլում։ Հայտնի էր «Արթուր Օվի» գրական ծածկանվամբ։ Գրեթե 400 հրապարակումների հեղինակ է։35 տարեկանում ենթարկվել է վրաերթի և մահացել։
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններում ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք էանել» հարցի պատասխանը։ Հայրապետյանի բոլոր չորս գրքերը խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում: Ներկայացնում ենք նրա ամենատպավորիչ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հնչած վերլուծական մտքերից մի քանիսը։
/ 1999 թվական․ Կանխատեսում
Ով հետաքրքրվել է, գրել եմ, թե ինչ կլինի իննսունինին, ինչու այդ մթնոլորտը կձվավորվի, վախենում եմ, որ ողբերգությունների շարքը կշարունակվի, եթե լուրջ ու կոնկրետ եզրակացությունների չգան։ Խոսքն իշխանության այն հատվածի մասին է, որը պատասխանատու է անվտանգության համար։ Նորից կա իշխանության մի ուժ, որն ասում է, մեր դեմ խաղ չկա։ մեր դեմ միշտ խաղ կա, քանի որ փոքր պետություն ենք։ Տարածաշրջանային խաղերում ենք։ եթե իշխանությունը դա չի հասկանում, մեծ պրոբլեմներ կլինեն։
/ Ժողովրդավարությունն անխուսափելի է
Հայաստանը լինելու է ժողովրդավարության կղզյակը։ Քաղաքական տրամաբանություն կա։ Քանի որ մեր շրջապատում էլ չկան ժողովրդավարական համակարգեր։ Քսաներորդ դարի ավարտի տրամաբանությամբ՝ Քարտեզների վերաբաժանման ֆունկցիան միշտ դրվում է ժողովրդավարական երկրների վրա։
/ Հայի վերջին խելքը պետք է դառնա առաջին
ԱՄՆ ժողովրդավարությունն էապես տարբերվում է Ֆրանսիայի կամ Գերմանիայի ժողովրդավարությունից։ Համաշխարհային բանկը, որ ստեղծվել է իբր ժողովրդավարության համար, այն երկրներ, ուր մտել է, մահ է եղել, արյուն։ Քեշ փող, գայթակղություն է։ Իսկ մենք քրիստոնյա ենք, մի՛ գայթակղվիր, աջ ձեռքդ կտրիր։ Բայց մենք շարունակում ենք գայթակղվել։
Չգիտե՞ս՝ կսովորեցնեն, չե՞ս ուզում՝ կստիպենԽորհրդային բանակում ասում էին․ «նե մոժես՝ նաուչիմ, նե խոչես՝ զաստավիմ»։ Քաղաքականության մեջ էլ է այդպես։ Որովհետև դու ֆունկցիա ունես կատարելու, պատմական հայրենիք ունես ազատագրելու, պետք է ժողովրդավարական համակարգ ու ազգային բանակ ունենաս։ Եթե համակարգը ժողովրդավարական չեղավ, նայեք վերջին հիսուն տարվա պատմությունը՝ ով է հող ստացել ու պահպանել․ միայն ժողովրդավարները։
/ Առանց լավատեսության
Առայժմ ոչ մի լավատեսություն չկա, մտահոգիչ է, որ լիբերալ֊ դեմոկրատական թևից հնչում են․ընտրությունները բոյկոտելու կոչեր, ֆարսի չեն ցանկանում գնալ։ Բելառուսում էլ եղավ բոյկոտ ընտրությունների, կան ալտերնատիվ խորհրդարաններ, բայց եկեք ճիշտ հասկանանք, իրենք մեծ են, շատ են, իրենց կողքին ՌԴ֊ ն է, և իրենք արդեն Եվրոպայում են։ Մենք չենք կարող նման շռայլություն թույլ տալ մեզ, ռացիոնալ պետք է լինենք։ Բոյկոտը լավագույն տարբերակը չէ։ Իշխանությունները պետք է հասկանան․ ոչ ոք ֆարս ընտրություն չի ուզում։ Մենք չենք գտնի ելքը՝ մեզ համար կգտնեն։
Կարդացեք նաև
- Newmag֊ը ներկայացնում է Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների 4-րդ հատորի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- «Այս հատորը Տիգրանի բաց նյարդն է». տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)
- 10 միտք` Տիգրան Հայրապետյանի «Անապատի հազար տարի» գրքից (տեսանյութ)
- Տիգրան Հայրապետյան-60. Քաղաքագիտական կանխատեսումներ, որոնք դարձան իրականություն (տեսանյութ)
![Անապատի հազար տարի [Հատոր 4]](https://newmag.am/public/assets/images/books/18a60151131075ae6027d17be1b26952.jpg)
Տիգրան Հայրապետյան
6800 ֏
Նկարագրություն
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծությունների չորրորդ հատորում մեկտեղված են հոդվածներ, որոնցում հեղինակն ապշեցուցիչ ճշգրտությամբ դեռ 1990-ականներին ախտորոշել էր Հայաստանին սպառնացող ներքին ու արտաքին վտանգներն ու կանխատեսել հնարավոր աղետները: Այս հատորում Տիգրան Հայրապետյանը բարձրացնում է նորանկախ Հայաստանի հիմքերին առնչվող մտահոգիչ բազմաթիվ հարցեր՝ 1990-ականների սկզբին ձևավորված պետական կառավարման համակարգից մինչև ազատության ու պատասխանատվության համաչափ ընկալման կարևորություն:
Առաջին երեք հատորներում հավաքված նյութերում հեղինակը ներկայացնում էր Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրները, աշխարհաքաղաքական կենտրոնների հավակնությունները և այդ գործընթացների մեջ մտնող Հայաստանի դերը: Նա տալիս էր «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։
Այս հատորում հեղինակը վերլուծում է Հայաստանի հնարավոր հեռանկարները՝ դրանք դիտարկելով պատերազմի ու խաղաղության, ժողովրդավարության ու բռնապետության հակադրությունների համատեքստում: Գրքում հավաքված հոդվածներն ու վերլուծությունները խիստ արդիական են հատկապես մեր բարդ ժամանակներում:
![Փրկե՞նք հայրենիքը [Հատոր 3]](https://newmag.am/public/assets/images/books/f1852d9f0246d4dce4c3cd3c75d89f07.jpg)
Տիգրան Հայրապետյան
6800 ֏
Նկարագրություն
Տիգրան Հայրապետյանի վերլուծությունների երրորդ հատորում առաջին երկու հատորներում հնչեցրած նրա հարցերի պատասխաններն են։ Առաջին երկու հատորներում հեղինակը ճշգրտորեն, գրեթե մարգարեական կանխատեսմամբ ախտորոշում է Հայաստանի ու տարածաշրջանի առջեւ այսօր ծառացած խնդիրները։ Նա քննարկում է Արեւմուտքի ու Արևելքի հավակնությունները և նրանց ծրագրերում Հայաստանի դերը։ Այս հատորում հավաքված են հեղինակի այն հոդվածները, որոնցում նա պատասխաններ է փնտրում ու տալիս է «Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանը։
Տիգրան Հայրապետյանն այս հատորում ներկայացրել է Արցախի խնդրի կարգավորման 5 տարբերակ, վերլուծել բոլոր դետալները, իրար կողքի դրել փաստերը, համաշխարհային պատմության օրինակներն ու պատմական փորձը և դուրս բերել Հայաստանի համար լավագույն լուծումը։ Գրքում հեղինակը 44-օրյա պատերազմից ավելի քան 25 տարի առաջ կանխատեսել է, թե որ ուղղությամբ է թշնամին հարձակվելու Հայաստանի վրա, և ինչ պետք է անել դիմակայելու համար։
![Երրորդ աշխարհամարտի մատույցներում [Հատոր 2]](https://newmag.am/public/assets/images/books/c0312423109f4b4ea0f4850084d45e77.jpg)
Տիգրան Հայրապետյան
6800 ֏
Նկարագրություն
Տիգրան Հայրապետյանի երկերի 2-րդ հատորի գաղափարական առանցքում աշխարհի շրջապտույտն է՝ հնարավոր նոր, մեծ պատերազմի ուրվականով, որի թելադրանքով հայկական պետության համար կարևորագույն փորձություն են հարաբերությունները Ռուսաստանի, Արևմուտքի և Միջին Արևելքի հետ։
«Ռուսական խռովք կամ վերադարձող կայսրության ուրվականը» խորագրով 1-ին մասում քաղաքագետը վերլուծում է Ռուսաստանի անցյալն ու ներկան, կանխատեսում ապագա իրողությունները՝ նոր միջպետական միությունը, Հայաստանի դերը, ակնկալիքներն ու գլոբալ ռիսկերը։
2-րդ՝ «Աշխարհքաղաքական ծուղակ» բաժնում հեղինակը խորհում է ԽՍՀՄ փլուզումից ի վեր ամերիկյան քաղաքական կուրսի ուղղվածության, Եվրոպական միասնության ավարտի, ազգամիջյան հակամարտությունների տրամաբանության և նոր աշխարհակարգի նշմարվող սահմանների շուրջ, դիտարկումպատերազմի և խաղաղության սահմանագիծը։
![Պատերազմ և քաղաքականություն [Հատոր 1]](https://newmag.am/public/assets/images/books/b0456d62b4fa05ecedb953b9125847a4.jpg)
Տիգրան Հայրապետյան
6800 ֏
Նկարագրություն
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական վերլուծություններն ու ակնարկները, որոնք զետեղված են այս գրքում, ժողովածուի տեսքով հրապարակվում են առաջին անգամ։ Նրա գրավոր ժառանգությունը մահից տասնամյակներ անց էլ արդիական է։ Այն, ինչի մասին գրում ու խոսում էր քաղաքագետ վերլուծաբանը, այժմ մարգարեություն է թվում. Արցախյան առաջին պատերազմում ազատագրած տարածքների կորուստ, ՀՀ տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգ։ Նա հրապարակումներում կանխատեսել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու Վազգեն Սարգսյանի սպանությունը։ Քաղաքական գործիչները կարծում են, որ
Տիգրան Հայրապետյանի քաղաքագիտական եւ փիլիսոփայական հոդվածներն ու վերլուծությունները կարող են դառնալ հանրության հավաքական իդեալի հողը, նույնիսկ պետական գաղափարախոսության հիմքը։
Կարդա նաև

Տեղի ունեցավ Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)
