200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրն ինքնակամ հրաժարվեց գահից

200 տարում առաջին անգամ Ճապոնիայի կայսրն ինքնակամ հրաժարվեց գահից

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, որը գահ բարձրացավ 1989-ին, ինքնակամ հրաժարվեց գահից՝ այն թողնելով իր ավագ որդի Նարուհիտոյին:

Վերջին անգամ 1817-ին էր այդպիսի բան տեղի ունեցել: Ճապոնիայի կայսրերը վաղուց չունեն իրական իշխանություն, ավելին, ի տարբերություն եվրոպական միապետների, ակտիվ հանրային կյանք չեն վարում: Այդուհանդերձ, կայսրը Ճապոնիայի գլխավոր խորհրդանիշն է:

Ճապոնիայի կայսրը անգլիական թագուհու պես թագավորում է, բայց չի ղեկավարում:

Ճապոնական կայսերական տոհմը չի ընդհատվել 6-րդ դարի կեսից, ինչը նրան դարձնում է հնագույնը աշխարհում: Ճապոնիայի պատմության մեջ չի եղել կայսր, որը ռեալ կղեկավարեր երկիրը:  

Ճապոնական արքային կայսր դարձնելը ավանդույթին տուրք է, քանի որ նա չի հրամայում և չի ղեկավարում երկիրը, կայսրություն էլ չկա: Նրա քաղաքական դերը որոշվում է 1947-ի սահմանադրությամբ, որում նա ազգի խորհրդանիշ է: Եվ քանի որ ժողովուրդը ինքնիշխան է, հետևաբար կայսրը ծառայողական գործառույթ է կատարում ազգի նկատմամբ:  Այլ կերպ ասած՝ ժողովուրդն ավելի կարևոր է:  

Ի տարբերություն արևմտյան հանրային ֆիգուրների, որոնք սովորաբար քաղաքացիների հետ շփվելիս քարոզում են «ինչքան շատ, այնքան լավ» սկզբունքը, Ճապոնիայի կայսրերի դեպքում երբեք նախատեսված չեն եղել քաղաքացիների հետ ինտենսիվ շփումներ: Եվ յուրաքանչյուր այդպիսի շփում իրադարձություն է:

Յուրաքանչյուր այդպիսի շփում իրադարձություն է:

1945-ի օգոստոսի 15-ին Սյովա կայսրը ռադիոյով հայտարարեց Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին: Դա այդ կարգի առաջին ելույթն էր: Տպավորիչ էր ոչ միայն իր բնույթով, այլև նրանով, որ մարդիկ առաջին անգամ էին լսում կայսեր ձայնը:

Մարդիկ առաջին անգամ էին լսում կայսեր ձայնը:

Սովորաբար հանրության մեջ կայսեր ներկայությունը սահմանափակվում է խորհրդարանի նստաշրջանը բացել-փակելով: Նա նաև ներկա է գտնվում կարևոր միջոցառումներին, արարողություններին ու ընդունելություններին: Իր պալատի բակում նա անցկացնում է բրինձ ցանելու ծիսական արարողությունը, պարգևատրում է ճապոնական պոեզիայի դափնեկիրներին, երբեմն բանաստեղծություններ է գրում:

Ճապոնացիներն ավանդապաշտ են, և կայսրը ազգի ճշմարիտ խորհրդանիշն է: Դա է պատճառը, որ սրտին մոտ են ընդունում այն ամենն, ինչ կապված է կայսերական տան հետ. նույնիսկ այսօրվա պայմաններում, երբ կայսրը չունի կարգադրիչ որևէ լիազորություն: Նրանք սովոր են, որ ինչ էլ լինի, կայսրը միշտ կա, իսկ առանց նրա երկիրը լիարժեք չէ:  

Ինչո՞վ կհիշվի Ակիհիտոյի գահակալությունը

Image result for Akihito

Ակիհիտոն գահ բարձրացավ 1989-ին: Ժամանակակից ճապոնական կյանքը կանխատեսելի է և իրադարձություններով աղքատիկ, եթե նկատի ունենանք պատերազմները, խռովությունները, ապստամբությունները, ահաբեկումները: Հետևաբար պատմաբանի համար բարդ կլինի ընթերցողին լարված վիճակում պահելը, երբ սկսի պատմել, թե Ակիհիտոյի օրոք ինչ է կատարավել Ճապոնիայում:

Նրա կառավարման ժամանակաշրջանում ճապոնական տնտեսությունը կորցրել է երբեմնի տեմպը: Շատերին դա մտահոգում էր, թեև մեծ հաշվով  ճապոնացիների կյանքը չի վատացել: Շատ ոլորտներում նրանք շարունակում են առաջատար մնալ աշխարհում:

Երկրում քննադատաբար են վերաբերվում քաղաքական գործիչներին, բայց կայսրը վեր է քաղաքականությունից:

Ինչո՞ւ Ակիհիտոն հրաժարվեց գահից

Image result for Akihito

Գահից հրաժարվելը այդքան էլ բացառիկ երևույթ չէ Ճապոնիայի պատմության մեջ: Ավանդական Ճապոնիայում ժառանգության ֆիքսված կարգ չկա: Նախկինում կայսեր մահը հաճախ բախումներ էր առաջացնում՝ նույնիսկ ռազմական: Լիազորությունների փոխանցումն անցնում էր սահուն, եթե գործող տիրակալը իրավահաջորդ էր նշանակում: Կայսրերի մեծ մասը ավելի շատ թողնում էր գահը, քան մինչև վերջ նստում դրա վրա: Պատահում էր, որ գորշ կարդինալները գահին անչափահասի էին նստեցնում, և երբ նա հասունանում էր, փոխարինում էին այլ դեռահասով:  

Գորշ կարդինալները գահին անչափահասի էին նստեցնում, և երբ նա հասունանում էր, փոխարինում էին այլ դեռահասով:  

Իրավիճակը կտրուկ փոխվեց 19-րդ դարի կեսին, երբ Աարևմուտքի ազդեցության տակ որոշվեց ձևափոխել ղեկավարի կերպարը: Մեյձի կայսերը հայտարարեցին ինքնակալ ու գլխավոր հրամանատար, տվեցին թուր: Իրականում նա ոչինչ չէր որոշում, բայց բոլոր ռեֆորմներն ու պատերազմները հանուն նրա էին: Այդ ժամանակ էլ ընդունեցին օրենք, որ կայսրը պատավոր է գահին նստել ցմահ:

Ակիհիտոն 85 տարեկան է, նրան անհանգստացնում են խրոնիկ հիվանդությունները, այնպես որ գահը թողնելու նրա ցանկությունը հասկանալի է:

Ի՞նչ է հայտնի նոր կայսեր՝ Նարուհիտոյի մասին

Գահ բարձրացող արքայազն Նարուհիտոն՝ Ակիհիտոյի ավագ՝ 59-ամյա որդին, դառնում է 126-րդ կայսրը:

Ճապոնիայում ժամանակի տերը կայսրն է, հետևաբար ընդունված է, որ կայսեր փոփոխության հետ փոխվում է նաև կառավարման կարգախոսը: Սովորաբար այն արտացոլում է հանգիտ ու խաղաղ կյանքը: Նարուհիտոյի համար ընտրվել է «Ռեյվա. Բարեշնորհ ներդաշնակություն» կարգախոսը:

Կարգախոսն աբստրակտ է, բայց ճապոնացիներն ամենաշատը խաղաղություն ու կայունություն են ցանկանում, որպեսզի որևէ հրթիռ անսպասելի չհայտնվի իրենց երկրում:  

Նարուհիտոն դեմոկրատական և  լիբերալ համոզմունքներ ունի: Թագը ստանձնելուց հետո, սակայն, նրա մարդկային որակները այդքան էլ կշիռ չեն ունենա: Նա կդառնա այն համակարգի մասնիկը, որը ոչ թե ինքն է կառավարում, այլ՝ կոլեկտիվ կամքը:  

Նա կդառնա այն համակարգի մասնիկը, որը ոչ թե ինքն է կառավարում, այլ՝ կոլեկտիվ կամքը:  

Երբ կայսերական կառավարումը դարձրին ցմահ, այդ ժամանակ էլ չմտածված որոշում ընդունեցին՝ գահը որպես ժառանգություն կարող է ստանալ միայն որդին:  

Նարուհիտոն ունի միայն դուստր: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, կայսերական ընտանիքի մասին օրենքը տեսանելի ապագայում կփոխվի: Հնարավոր չէ պատկերացնել, որ կայսերական տոհմը կընդհատվի սոսկ որդի չունենալու պատճառով:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք