«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը». ի՞նչ են ասում հայ մարզական լրագրողները

July 5, 2019

newmag-ը զրուցել է սպորտային այն լրագրողների ու մեկնաբանների հետ, որոնք արդեն ընթերցել են «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը։



Լիոնել Մեսսին երկրպագուների մեծ բանակ ունի նաև Հայաստանում: Վստահ եմ, որ նրանք արգենտինացու կարիերային հետևել են առաջին օրվանից, բայց միևնույն ժամանակ ցանկացել են կանոնակարգված ունենալ ֆուտբոլիստի կյանքի ու կարիերայի քրոնիկոնը: Լուկա Կայոլին դա արել է ֆուտբոլի սիրահարների համար` դիպուկ զուգահեռներ անցկացնելով Մեսսի-ֆուտբոլիստի և Մեսսի-մարդու միջև: «Նյումեգն» էլ այդ ամենը հասանելի է դարձրել հայ ընթերցողի համար: Կարդալ այս գիրքը ոչ միայն անհրաժեշտ է, այլև օգտակար: Որո՞նք են Ռոնալդուի եւ Մեսսիի տարբերությունները։ Այսօր շատերը համեմատում են նրանց խաղը, տիտղոները և կյանքի տարբեր դրվագները: Հիմա հերթը հասել է գրքին: Իրականում ոչ մի երևույթ նրանց միջև ենթակա չէ համեմատության, որովհետև նրանց միջև կա սարերի ու ձորերի տարբերություն: Դա գերազանց արտացոլվում է գրքում.-ասում է մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը




«Կրիշտիանուի մասին Կայոլին շատ հետաքրքիր փաստեր ու պատմություններ էր ներկայացրել, սակայն Ռոնալդուն, լինելով մեդիա դեմք, բոլորի ուշադրության կենտրոնում է պահել իր պատմությունը: Լեոյի պարագայում լրիվ հակառակն է: Նա երբեք չի սիրել հարցազրույցներ տալ ու լինել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Այդ տեսանկյունից Կայոլին հիանալի նվեր է մատուցել ֆուտբոլասերներին՝ ներկայացնելով Մեսսիի չբացահայտված կողմերը: Արգենտինացու մասին գիրքը կարելի է կարդալ շունչը պահած, որովհետև չգիտես՝ հաջորդ էջում ինչ է կատարվելու»: Մեսսիի կարիերան շատերիս աչքի առաջ է: Մեզ բախտ է վիճակվել լինել նրա ժամանակակիցն ու սեփական աչքերով հետևել արգենտինացու փայլուն խաղին, հրաշագործությանը խաղադաշտում և նրա կողմից փառահեղ պատմության կերտմանը: Բայց նրա կյանքի ու անցած ուղու մասին ամենահետաքրքիր մանրամասներին բոլորս չէ, որ ծանոթ ենք.-ասում է մարզական լրագրող, մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը




«Կարդալիս ինձ համար բացահայտեցի, որ անգամ ես, լինելով Մեսսիի կարիերայի մասին բավականաչափ տեղեկացված մարզական լրագրող, որն ամեն օր զանազան լուրեր է թարգմանում արգենտինացու մասին, միևնույնն է, նոր բացահայտումներ ունեցա: Մեր հասարակությանը, որտեղ շատ ու շատ մարզիկներ հաճախ հիասթափվում են, թևաթափ են լինում, շատ էր անհրաժեշտ հայալեզու այս գիրքը: Մեսսիից սովորելու բան շատ կա: Հենց թեկուզ՝ ինչպես երբեք չհանձնվել, անգամ երբ ինքդ ես գիտակցում, թե որքան լուրջ ու ընտրածդ սպորտաձևի հետ չհամատեղվող առողջական խնդիր ունես: Սա գիրք է, որն, ըստ իսկ, պիտի դառնա մարզաշխարհի «պարտադիր ընթերցանության նմուշ»: «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» հիանալի տարբերակ է, որպեսզի պատկերացում կազմեք, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչպիսի դժվարությունների միջով են ստիպված լինում անցնել միլիոններ աշխատող այսօրվա աստղերը».-ասում է մարզական լրագրող Նարե Հովհաննիսյանը





Կարդացեք նաև. 






«Սպորտային բեսթսելլերի տեսանկյունից՝ գիրքն իդեալական է, ոչ միայն Լեո Մեսսիի, ոչ միայն ֆուտբոլի, այլ առհասարակ սպորտային ինդուստրիայի տեսանկյունից վերցրած: Լուկա Կայոլիին կրկին անգամ հաջողվել է «գլուխ հանել» հերթական մեգաաստղից: Մեսսիի հետ անցկացրած օրերի ընթացքում իտալացի լրագրողին, բացի գրչի առած ուրախ եւ տխուր պատմություններից, բացի հարցազրույցներից եւ տասնյակ հետաքրքիր պատմություններից, Կայոլիին հաջողվել է ամբողջությամբ ընկղմվել արգենտինացու առօրյա, ապրել եւ մտածել, ինչպես Մեսսի: Վստահորեն նշեմ, որ գիրքը միայն բլաուգրանայի կամ «մեսիամոլների» համար չէ: Այն անհամեմատ ավելի մեծ աշխարհագրություն ունի: Անկախ տարիքից ու սեռից, անկախ հասարակայնության մեջ զբաղեցրած ձեր դիրքից, գիրքը կարդալուց հետո մոտիվացիայի պակաս չեք ունենա ձեր ընտանիքի, հարազատների եւ ձեր սիրելի գործի նկատմամբ։ Ուսուցողական տեսանկյունից՝ հիանալի տարբերակ, թե ինչպես պետք է համեստ ու սիրված մնալ, թե ինչպես պետք է մարդ մնալ, չնայած ստացած շաբաթական 1.000.000 եվրոյին»: Այս գիրքը նոր գաղտնիքներ է բացում նույնիսկ ամենափորձառու սպորտային լրագրողների ու մեկնաբանների համար».-ասում է ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը




«Պարզվում է, որ ինչքան Մեսսին տաղանդավոր է, այդքան էլ հասարակ ու սովորական մարդ: Մարդ, որը իր ուժեղ ընտքնիաի ու ֆուտբոլի նկատմամբ անսհաման սիրո շնորհիվ կարողացել է իրացնել և շարունակում է դա անել կանաչ խաղադաշտում: Համենայնդեպս, մինչև գրքի ընթերցումը սկսելը մտածում էի, որ Մեսսին ինչ֊որ տեղ այլմոլորակային է, հիմա արդեն չեմ կարծում, այլ վստահ եմ»: Այս գրքում դուք կհասկանաք, թե ինչպես կարելի է սիրահարված մնալ ֆուտբոլին, երբ շատերն այդ փառքի, հռչակի ու գումարների մեջ սկսում են ֆուտբոլին վերաբերվել որպես բիզնես».-ասում է ֆուտբոլային մեկնաբան Խաչիկ Չախոյանը




«Սա այն քիչ գրքերից է, որն ընթերցվում է մեկ շնչով: Գուցե նրանից է, որ թարգմանությունը հաջող է, իսկ գրքի զարգացումը ձանձրալի չէ, պահում է քեզ էջերում և անհամբերություն ներշնչում հաջորդ էջին անցնելու համար: Սա գիրք էր այն մասին, որ փոքր տղայի մեծ երազանքը կարող է մնալ անփոփոխ, հասուն, գիտակից տարիքում ևս: Բայց գրքում տողատակով կգտնեք նաև այն բարդ փոխհարաբերությունների մասին, որոնք երբեմն, այդպես էլ չեն բացահայտվում ֆուտբոլասերի, երկրպագուի համար։ Կարդացեք այն. նոր Մեսսի կբացահայտեք ձեզ համար».-ասում է մարզական լրագրող Վարվառա Հայրապետյանը





Հետևեք   newmag-ին  Telegram–ում և    Instagram–ում