Գլխավոր Հոդվածներ

Մարտին 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի բացառիկ հա

Մարտին 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի բացառիկ համաժողով՝ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ / Gulbenkian & Newmag book forum խորագրով (տեսանյութ)

03/21/2025

newmag-y-n

ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ / Gulbenkian & Newmag book forum-ին տեղի կունենան 5 գրքի շնորհանդես, պանելային քննարկումներ, հատուկ ելույթներ, գրական հանդիպումներ։

Հայաստանում սպասվում է նշանակալի գրական իրադարձություն է։ «Նոր միտք, Նոր թարգմանություն» երկօրյա համաժողովը, որը կազմակերպում են «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնը և Newmag հրատարակչությունը, տեղի կունենա մարտի 27-28-ին:

Առաջին օրը տեղի կունենան խաթարված ներաշխարհի և սթրեսի մասին բացառիկ գրքերի շնորհանդեսներ, պանելային քննարկումներ։

Համաժողովի առաջին օրը կմեկնարկի «Մարմինը ամեն ինչ հիշում է» համաշխարհային բեսթսելլերի շնորհանդեսով: Այս հեղինակային աշխատությունը խորը հայացք է նետում հոգեկան տրավմաների ազդեցությանը և դրանց հետևանքներին: 

Վան դեր Կոլկի գիրքը համարվում է հոգեբանական տրավմաների ուսումնասիրության ոլորտում հեղափոխական աշխատություն, որն այժմ հասանելի է նաև հայ ընթերցողին:

Պանելային քննարկում տրավման վերապրելու մասին (մարտի 27, 19։00)

Շնորհանդեսին կհաջորդի պանելային քննարկում՝ նվիրված տրավմաների հաղթահարման թեմային: Քննարկման հիմքում կլինեն երկու նշանավոր գրքեր՝

Ջոան Դիդիոնի «Մոգական մտքերի տարին» – սրտաճմլիկ պատմություն կորստի և սգի մասին, որում հեղինակը նկարագրում է իր ամուսնու մահվան և դստեր հիվանդության շրջանը:

 

Ջուլիա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը խորաթափանց աշխատություն է, որն ուսումնասիրում է ընտանեկան տրավմաների և դրանց սերնդեսերունդ փոխանցման մեխանիզմները:

Երեկոն կավարտվի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանի հատուկ ելույթով:

Երկրորդ օրվա խորագիրը՝ «Աշխարհն ու մենք»։ Մարտի 28, 18։00 կներկայացնենք Արևելքի ու Արևմուտքի հակամարտության մասին գլխավոր գիրքը՝ Էդվարդ Սաիդի «Արևելաբանություն»-ը, որը կես դար անց առաջին անգամ թարգմանվել է հայերեն: 

Այս հեղինակային աշխատությունը համարվում է հետգաղութատիրական ուսումնասիրությունների հիմնաքարային գործ, որը վերլուծում է Արևմուտքի կողմից Արևելքի ընկալման և ներկայացման խնդիրները:

«Կոտրված վահան» գրքի շնորհանդես (մարտի 28, 19։00)

Համաժողովի վերջին միջոցառումը կլինի «Կոտրված վահան» գրքի շնորհանդեսը՝ 44-օրյա պատերազմի մասին առաջին համապարփակ վերլուծությունը: Գրքում հայ և միջազգային փորձագետները ներկայացնում են Արցախի կորստի պատճառները, հետևանքները և դասերը:

Համաժողովին կմասնակցեն՝

  • Հյուրեր արտասահմանից
  • Հատուկ պատվիրակություն Պորտուգալիայից
  • Քաղաքագետներ և միջազգային փորձագետներ
  • Թարգմանիչներ և հոգեբաններ


Ծանոթանալ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի ծրագրին


«Նոր միտք, Նոր թարգմանություն» (Gulbenkian & Newmag book forum) համաժողովը մարտի 27-ին և 28-ին է, Holiday Inn Yerevan հյուրանոցում (Ամիրյան 2): Մուտքն ազատ է:

Տարածել

Մարմինը ամեն ինչ հիշում է
Մարմինը ամեն ինչ հիշում է

Բեսել վան դեր Կոլկ

7800 ֏

Նկարագրություն

Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։

Կոտրված վահան
Կոտրված վահան

Վիգեն Չըթըրյան

7800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։

Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:

Արեւելաբանութիւն
Արեւելաբանութիւն

Եդուարդ ՈՒ. Սայիդ

8800 ֏

Նկարագրություն

Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ  կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:

Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն: 

Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ «եւրոպակեդրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդներու ու մշակոյթներու նկատմամբ»: Ան ցոյց կու տայ, որ Ասիայի ու Մերձաւոր Արեւելքի նկատմամբ արեւմտեան մշակոյթին մէջ արմատաւորուած կեղծ ու ռոմանթիք ընկալումը կը ծառայէր իբրեւ Եւրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային եւ կայսերական յաւակնութիւններու արդարացում: 



Ամեն ընտանիք իր պատմությունն ունի
Ամեն ընտանիք իր պատմությունն ունի

Ջուլյա Սամուել

6800 ֏

Նկարագրություն

Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները:

Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական ​​բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախթերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների:

Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնին պատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ:

Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն:

Մոգական մտքերի տարին
Մոգական մտքերի տարին

Ջոան Դիդիոն

5800 ֏

Նկարագրություն

Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այնՀեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական ​​փորձառության մեջմտորում ծեսերի և հիշողությունների մասինորոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումըՀուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն էայլ նաև սգոտոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն