Ինչպես հաղորդակցվել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների. խորհուրդներ «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքից (տեսանյութ)
03/24/2025

«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեղինակը մեծ կարևորություն է տալիս ընտանիքի անցյալին, սերունդների միջև եղած հարաբերություններին, մեծերի ու փոքերերի կապին։ Իսկ աշխատության վերջում կա հատուկ հարցարան, որպեսզի ամեն ընթերցող բացահայտի ծանր մանկության իր փորձառությունը։
«Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը ոչ միայն վերլուծում է, այլ նաև առաջարկում է հստակ և կիրառելի գործիքներ։
Կարեկցե՛ք ինքներդ ձեզ
Չափից շատ սերն անխուսափելիորեն բերում է մեծ տառապանք, և մենք դառնում ենք խիստ խոցելի։ Ընդունեք, որ ընտանիքում մենք ինչ դերում էլ լինենք՝ ծնողի, կողակցի, երեխայի, թե քրոջ ու եղբոր, չենք կարող կատարյալլինել։
Սովորե՛ք կռվել արդյունավետ
Անհնար է ունենալ մտերիմ հարաբերություններ՝ առանց տարաձայնությունների։ Կարևոր է պիտակներ չկպցնելը, չանվանարկելը, չնսեմացնելն ու, ընդհանրապես, բառերը որպես սառը զենք չընկալելը։
Հանդուրժե՛ք տարբերությունները
Ընտանիքի ներսում ինքդ քեզ տարբեր զգալը կարող է միայնության զգացում առաջացնել։ Հետաքրքրասեր եղեքու ժամանակ հատկացրեք միմյանց ավելի լավ ճանաչելուն։
Դրականը՝ բացասականից 5 անգամ շատ
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պիտի զգա, որ իրեն հարգում են, արժևորում ու լսում։ Գուցե ընտանիքի միանդամն ավելի՞ է քննադատվում, քան մյուսը։
Միմյանց միջև սահմաններ գծեք
Սահմանները կարող են լինել ֆիզիկական ու հուզական։ Սրանք կարևոր են ընտանիքների հոգեկան ու ֆիզիկական առողջության պահպանման համար։
Տեղ տվեք ուրախությանը
Միասին հաճելի ժամանակ անցկացրեք։ Տան գործերն ու պարտականությունները մի կողմ դնելն ու ընտանեկան բերկրանքին տրվելը շատ կարևոր է։
Սովորությունները դարձրեք արարողություններ
Ընտանեկան կյանքի բազում առիթների ծեսերը` տարեդարձ, կնունք, հարսանիք, թաղում, թեթևացնում են փոփոխության ծանրությունը, նշանավորում անցումը մի փուլից մյուսին։
Խորհեք ձեր և ձեր ընտանիքի օրինաչափությունների մասին
Կառավարե՛ք ձեր հույզերը, քանի դեռ դրանք չեն կառավարել ձեզ։ Հիշե՛ք․ հուզական համակարգերը հիմնված չեն տրամաբանության վրա։
Մոդելավորեք այն վարքը, որն ակնկալում եք մյուսներից
Մեզ շրջապատող մարդիկ մեզ ճանաչում են մեր գործողություններով, ոչ թե խոսքերով։ Մենք կարող ենք ասել՝ ես քեզ սիրում եմ, բայց գործել հակառակ տրամաբանությամբ։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է բրիտանացի հայտնի հոգեթերապևտ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գիրքը (թրեյլեր)
- Տեղի ունեցավ Ջուլյա Սամուելի «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Ջուլյա Սամուել
6800 ֏
Նկարագրություն
Կարդա նաև

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)

Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)

Newmag-ը ներկայացնում է 17 հայ և միջազգային փորձագետի ծավալուն ու շոշափելի աշխատություն՝ «Կոտրված վահան» (թրեյլեր)
