«Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովին ընդառաջ (տեսանյութ)
03/27/2025

Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնարկությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեցին մարտի 27-ին ու 28-ին Երևանում անցկացվող «Նոր միտք, Նոր թարգմանություն» խորագրով երկօրյա բացառիկ համաժողովի մանրամասները։
«Նոր միտք, Նոր թարգմանություն» ֆորումին ներկայացվելու է 5 գիրք, որից երեքը հոգեբանական, իսկ երկուսն աշխարհաքաղաքական են։ Հատուկ համաժողովի համար Հայաստան են ժամանել հյուրեր արտասահմանից, պատվիրակություն Պորտուգալիայից՝ Գյուլբենկյան հիմնադրամից։
Ուղիղ եթերի ընթացքում Գյուլբենկյան հիմնադրամի Հայկական համայնքների բաժնի ղեկավար Ռազմիկ Փանոսյանը ներկայացրեց «Գյուլբենկյան» հիմնարկության թարգմանական մատենաշարի 3 հոգեբանական գրքերը, որոնք պետք է օգնեն հայ հասարակությանը այս դժվար հետտրավմատիկ շրջանում։
Երկրորդ օրը տեղի կունենան աշխարհաքաղաքական գրքերի՝ Էդուարդ Սաիդի «Արևելաբանություն» ու «Կոտրված վահան» շնորհանդեսները։ Ռազմիկ Փանոսյանը ներկայացրեց նաև գրքերի ընտրությունը.
«Երկրորդ օրվա գրքերից մեկն Էդուարդ Սաիդի «Արևելաբանությունն» է։ Այն ներկայացնում է, թե ինչպես է Արևմուտքն ընկալում Արևելքը։ Իսկ «Կոտրված վահան» գիրքը հետազոտությունների շարք է, որն արել են հայ, արտասահմանցի, ադրբեջանցի մասնագետները։ Նրանք վերլուծում են, թե ինչո՞ւ եղավ պատերազմը, ինչո՞ւ պարտվեցինք։ Գիտական հիմքերով ակադեմիական վերլուծությունների հավաքածու է։
Իսկ Հոգեբանական գրքերը հանրության համար են, որևէ ընտանիք, անհատ, որ դժվար կացության մեջ է, իրենց համար են։ Անշուշտ, մասնագետները, հոգեբանները նույնպես կարող են շատ բան սովորել։ «Արևելաբանություն» գիրքն ավելի մասնագիտական գիրք է ուսանողների համար, որպեսզի հասկանան, թե ինչպես է ուժն աշխատում քաղաքակության համար։ Այն ավելի շատ մասնագետների, գործիչների համար է։ Գիրքը տալիս է շատ հարցերի պատասխաններ, թե ինչպես է Արևմուտքի ուժը պարտադրվում Արևելեքին։
Արցախի գիրքը մասնագիտական է, բայց այնպես է գրված, որ բոլորը կկարողանան հասկանալ, ինչու եղավ այդ պարտությունը։ Ուսումնասիրություններից մեկն արել է ադրբեջանցի մասնագետ։ Նա բացատրում է, թե ինչպես պատերազմի վրա ազդեցին Ադրբեջանի էլիտայի ներքին վեճերն ու հակասությունները»։
Ֆորումին ներկայացվող Էդուարդ Սաիդի «Արևելաբանություն» գրքի երեք թարգմանիչներից մեկը՝ Մինաս Լուրյանը, հատուկ գրքի շնորհանդեսի համար Վենետիկից եկել է Հայաստան.
«Գրքի հեղինակը՝ Էդուարդ Սաիդը հսկա էր, տիտան, որն արել է վիթխարի գործ։ Այս աշխատության համար նա ուսումնասիրել է հսկայական նյութ։ Սաիդն արաբալեզու պաղեստինցի էր, որն ուներ արևմտյան կրթություն, լավ էր ճանաչում, ինչպես Արևմուտքը, այնպես էլ Արևելքը։ Հավանաբար, միակն էր, որ կարողացավ երկու աշխարհները ներկայացնել։
Գրքում շատ հարուստ մատենգիտական նյութ կա սկսած միջնադարից, իտալացի ու գերմանացի փիլիսոփաներից, մինչև պատմաբաններ։ Կարդալով այս գիրքը՝ կհասկանանք, թե երկու բևեռներում, ինչ հավասարակշռություն կա, այն կհեշտացնի նաև հասկանալ քաղաքականությունը։ Սաիդն ամեն տեղ ընդգծում է, որ իր ուսումնասիրությունը երկու իրականությունների հակադրությունների վրա շեշտ դնելը չէ, այլ այնպես անել, որ երկու աշխարհները հասկանան իրար, լեզու գտնեն»։
Ծանոթանալ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի ծրագրին
Էդուարդ Սաիդն իր կենդանության օրոք ստեղծել էր Արևմուտքի ու Արևելքի ներկայացուցիչներից բաղկացած նվագախումբ, որպեսզի երաժշտության միջոցով հաշտեցնի երկու աշխարհներին։
Կարդացեք նաև
- Մարտին 27-ին և 28-ին Երևանում կանցկացվի բացառիկ համաժողով՝ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ / Gulbenkian & Newmag book forum խորագրով (տեսանյութ)
- Նոր գիրք, նոր մատենաշար / Newmag-ը ներկայացնում է հեղափոխական աշխատություն. «Արևելաբանություն» (թրեյլեր)
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
- Newmag-ը ներկայացնում է 17 հայ և միջազգային փորձագետի ծավալուն ու շոշափելի աշխատություն՝ «Կոտրված վահան» (թրեյլեր)

Բեսել վան դեր Կոլկ
7800 ֏
Նկարագրություն

Վիգեն Չըթըրյան
7800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։
Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:

Եդուարդ ՈՒ. Սայիդ
8800 ֏
Նկարագրություն
Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:
Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն:
Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ «եւրոպակեդրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդներու ու մշակոյթներու նկատմամբ»: Ան ցոյց կու տայ, որ Ասիայի ու Մերձաւոր Արեւելքի նկատմամբ արեւմտեան մշակոյթին մէջ արմատաւորուած կեղծ ու ռոմանթիք ընկալումը կը ծառայէր իբրեւ Եւրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային եւ կայսերական յաւակնութիւններու արդարացում:

Ջուլյա Սամուել
6800 ֏
Նկարագրություն
Ինչո՞ւ են որոշ ընտանիքներ դժբախտությունից հետո առավել ամրապնդվում, իսկ մյուսները՝ կազմաքանդվում: Ինչպե՞ս են ընտանիքներն ապրում վիշտն ու հաղթահարում բարդ շրջափուլերը: Ինչո՞ւ են մեր ընտանիքները մեզ խելագարության հասցնում: Եվ ինչպե՞ս են չնչին փոփոխությունները բարելավում մեր հարաբերությունները:
Հոգեթերապևտ Ջուլյա Սամուելն իր ընտանիքի օրինակով և իր պացիենտ ութ ընտանիքների պատմություններով ուսումնասիրում է սիրո, տրավմայի և կորստի ժառանգական օրինաչափությունները: Սամուելը ներկայացնում է ընտանեկան տրավմաների ազդեցությունն անհատական բարեկեցության, միջանձնային կապերի և սերունդների վրա, հետազոտում է այն հարաբերությունները, որոնք և՛ հուզում են մեզ, և՛ ցավեցնում։ Նա բացահայտում է տատերի և պապերի, եղբայրների ու քույրերի՝ հաճախթերագնահատված ազդեցությունը մեզ վրա: Հեղինակն այս գրքում առաջարկում է ընտանիքում մեր հարաբերությունները բարելավելու գործիքներ, սովորեցնում արդյունավետ հաղորդակցվել, սահմաններ դնել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների:
Այս գիրքը հուզիչ և հուսադրող ընտանեկան թերապիա է, որը տրավմայի և դժվարությունների ֆոնին պատմում է ներման, հույսի ու սիրո պատմություններ:
Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն:

Ջոան Դիդիոն
5800 ֏
Նկարագրություն
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակիվշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչմիայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն:
Կարդա նաև

«Աշխարհն ու մենք» խորագրով շարունակվեց ու ամփոփվեց Newmag-ի ու «Գյուլբենկյան» հիմնարկության երկօրյա Ֆորումը (լուսանկարներ)

«Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)

Ինչպես հաղորդակցվել, պայքարել և պատրաստ լինել փոփոխությունների. խորհուրդներ «Ամեն ընտանիք իր պատմությունն ունի» գրքից (տեսանյութ)
