Նոր գիրք, նոր մատենաշար / Newmag-ը ներկայացնում է հեղափոխական աշխատություն. «Արևելաբանություն» (թրեյլեր)
03/20/2025
Արևելագիտության պատմության ու հասարակագիտության ամենաազդեցիկ ու բեկումնային հետազոտությունը՝ Էդուարդ Սաիդի «Արևելաբանություն» (Orientalism) գիրքը, կես դար անց առաջին անգամ հրատարակվել է հայերեն:
1978-ին հրատարակված «Արևելաբանություն» գրքում մանրամասն ներկայացվում է «եվրոպակենտրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդների ու մշակույթների նկատմամբ»: Սաիդի աշխատությունը քննադատական հայացք է նետում արևմտյան մշակույթի մեջ արմատավորված կեղծ ու ռոմանտիկ ընկալումներին Ասիայի ու Մերձավոր Արևելքի նկատմամբ և բացահայտում է, թե ինչպես են Եվրոպան ու Ամերիկան արդարացնում իրենց գաղութային, կայսերական հավակնությունները:
Գրքի հիմնական հարցադրումներն են՝
- Ինչպես Արևմուտքն Արևելքին կոչեց «Orient»՝ «Այլ, Ուրիշ»
- Ինչու Արևմուտքը թույլ չի տալիս հասկանալ Արևելքին
- Ինչպես է Արևմուտքն ընկալում Արևելքը
- Ինչո՞ւ է Արևմուտքը Մերձավոր ու Միջին Արևելքին նայում վերևից
«Արաբական աշխարհի գիտության դեմքը փոխած» Եդուարդ Սաիդը ծնվել է Երուսաղեմում, մեծացել՝ Եգիպտոսում, կրթություն ստացել՝ Միացյալ Նահանգներում՝ Փրինսթոնի, Հարվարդի, Կոլումբիայի համալսարաններում: Նա հեռու էր Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական բախումներից, մինչև 1967-ին սկսվեց Իսրայելի վեցօրյա պատերազմը:
Ըստ Սաիդի, «Աշխարհը, որը ես հասկանում էի, որը ես գիտեի, այդ պահին ամբողջովին փոխվեց»։
Քաղաքականությամբ չզբաղվող ակադեմիկոսը, տեսնելով իր ժողովրդի տարածքային կորուստները, սկսեց զբաղվել քաղաքականությամբ:
Սաիդը դարձավ Պաղեստինի ինքնորոշման իրավունքի ամենաակտիվ պաշտպանը Միացյալ Նահանգներում: Սկզբում նա Յասեր Արաֆաթի հետ «երկու պետություն» սկզբունքի կողմնակից էր, բայց հետագայում դարձավ Արաֆաթի քննադատը:
1994-ին, երբ աշխարհը հավատում էր, որ Օսլոյում ամերիկյան միջնորդությամբ տեղի ունեցած պատմական ձեռքսեղմումը խաղաղության սկիզբն էր, Սաիդը հեռատես էր: «Օսլոյում անցած ամառ ձեռք բերված համաձայնությանն Արաֆաթն ինքնագլուխ է գնացել, նա մեկուսացրել էր ինքն իրեն, հիմար սխալներ էր գործում», - հայտարարում էր նա:
Այս հարցազրույցի ժամանակ Սաիդն արդեն Արաֆաթի քննադատն էր, Պաղեստինը առաջնորդների նոր սերնդի փոխանցելու, «մեկ պետության» կողմնակից: Եվ բացատրում էր՝ պաղեստինցիները չեն կարող զիջումներով հասնել խաղաղության:
Գրականության, արվեստի, երաժշտության, դաշնամուրի սիրահար արևելագետի դեմ Ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն 238 էջով գործ ուներ: Կոլումբիայի համալսարանին պարտադրում էին դուրս գալ Սաիդի դեմ, քննադատել նրան, բայց հեղինակավոր համալսարանը չարեց դա:
2003-ին Սաիդը մահացավ լեյկեմիայից, 67 տարեկանում: Նրա մահից երկու տասնամյակ անց պաղեստինցիների հետ տեղի է ունենում այն, ինչն ամբողջ կյանքի ընթացքում փորձում էր կանխել:
Էդուարդ Սաիդի «Արևելաբանություն» գիրքը պարտադիր ընթերցանություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ժամանակակից աշխարհի մշակութային, քաղաքական և գաղափարական հակամարտությունների խորքային պատճառները:
Ծանոթանալ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի ծրագրին
Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն: Գալուստ Կյուլպէնկյան թարգմանական մատենաշարով հայ ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալ այդ հեղափոխական աշխատությանը։
Շնորհանդեսը տեղի կունենա ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի շրջանակում։ Համաժողովը կայանալու է մարտի 27-ին և 28-ին, Holiday Inn Yerevan հյուրանոցի Արմավիր սրահում:
Եդուարդ ՈՒ. Սայիդ
8800 ֏
Նկարագրություն
Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:
Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն: Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ:
Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն: Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ «եւրոպակեդրոն նախապաշարումը արաբա-իսլամական ժողովուրդներու ու մշակոյթներու նկատմամբ»: Ան ցոյց կու տայ, որ Ասիայի ու Մերձաւոր Արեւելքի նկատմամբ արեւմտեան մշակոյթին մէջ արմատաւորուած կեղծ ու ռոմանթիք ընկալումը կը ծառայէր իբրեւ Եւրոպայի ու ԱՄՆ-ի գաղութային եւ կայսերական յաւակնութիւններու արդարացում:
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)