Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
03/26/2025
Ինչպես են ուղեղը, միտքը և մարմինը հաղթահարում տրավման, ինչո՞ւ ցավալի հիշողությունները չեն մոռացվում, ինչպե՞ս են դրանք ազդում հոգու ու մարմնի վրա ու ինչպես հաղթահարել դրանք։ Newmag-ը հայերեն է հրատարակել 30-ից ավելի լեզուներով թարգմանված հոգեբանական գիրքը։
«Մարմինն ամեն ինչ հիշում է» գիրքը ներկայացնում է սթրեսի բուժման նոր և ավելի արդյունավետ մեթոդներ, ամփոփում է այն ամենը, ինչ գիտենք այսօր տրավմայի՝ մարդկանց և հասարակությունների վրա թողած հետևանքների մասին։
Որտեղ են թաքնված տրավմայի անտեսանելի հետքերն ու ինչպես է ուղեղը պահպանում ցավոտ հիշողությունները: Սա գիրք է, որը խորը ու համապարփակ անդրադառնում է տրավմաների թեմային։
Դոկտոր վան դեր Կոլկը համադրել է իր կլինիկական փորձը, նյարդաբանական գիտելիքը, արդյունավետ մեթոդներն ու մարդկային վերաբերմունքը և այդպես առաջարկում է բուժման նոր հորիզոն այն հոգեբանական վերքերի համար, որոնք շատերս ունենք։
Ըստ նրա, տրավման՝ որպես ֆիզիկական և հոգեբանական ցավի խորը հետք, կարող է փոխել մեր ներքին աշխարհը, վերաձևավորել մտածողությունը և վարքագիծը: Բեսել վան դեր Կոլկն իր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքում խոր ուսումնասիրել է, թե ինչպես է տրավման ներթափանցում մեր մարմին.
«Ցավալի իրադարձություններից շատ ժամանակ անց դրանց մասին հիշողությունները կարող են վերադառնալ՝ առաջացնելով մեծ չափաբաժնով սթրեսային հորմոնների արտազատում։ Դա էլ դառնում է ուժեղ բացասական հույզերի և ֆիզիկական ռեալ զգացողությունների, նաև իմպուլսիվ ու ագրեսիվ վարքի պատճառ։
Տրավման առաջացնում է իրական ֆիզիոլոգիական փոփոխություններ, այդ թվում՝ ուղեղի տագնապի համակարգի վերափոխում, սթրեսի հորմոնների ակտիվացում և ավելորդ ինֆորմացիայից ազատվելու համակարգի վերափոխում»։
Տրավմատիկ փորձառությունները տարբերվում են սովորական հիշողություններից: Ըստ հեղինակի, հիշողությունները պահպանվում են ոչ միայն մտային, այլև մարմնական մակարդակով: Տրավման փոխում է նյարդային համակարգի աշխատանքը:
Նյարդային համակարգը մնում է մշտական տագնապի և պատրաստության վիճակում։ Նույնիսկ անվտանգ իրավիճակներում կարող են արթնանալ հին վախեր:
Տրավման ոչ միայն հոգեբանական փորձառություն է, այլ կենսաբանական իրականություն: Հասկանալով դրա մեխանիզմները՝ մենք կարող ենք ավելի արդյունավետ աշխատել դրա հետ և վերագտնել ներքին հավասարակշռությունը:
Դոկտոր վան դեր Կոլկը իր գրքով ապացուցում է՝ բուժումը և վերականգնումը հնարավոր, է և ընդամենն աջակցության և համբերության կարիք ունեք։
Ծանոթանալ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի ծրագրին
Գրքի գլխավոր գործընկեր՝ «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնն է։ Մարտի 27-ին և 28-ին Holiday Inn Yerevan հյուրանոցում սրահում տեղի կունենա Newmag հրատարակչությունն ու «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիան համատեղ համաժողովը։ Գրական իրադարձության ընթացքում՝ մարտի 27-ին, 18:00-ին տեղի կունենա «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքի շնորհանդեսը։
Բեսել վան դեր Կոլկ
7800 ֏
Նկարագրություն
Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)