Newmag-ը ներկայացնում է 17 հայ և միջազգային փորձագետի ծավալուն ու շոշափելի աշխատություն՝ «Կոտրված վահան» (թրեյլեր)
03/24/2025
«Կոտրված վահան» գիրքը, որն Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակների աշխատություններն ամբողջացել են մեկ ժողովածուի մեջ։ Վիգէն Չըթըրեանի խմբագրությամբ լույս տեսած ժողովածուն լույս է տեսել «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության «Դեպի ուր» (Where do we go next) ծրագրի շրջանակում։
«Կատրված վահան» հետազոտական աշխատանքը բաղկացած է 16 հոդվածից, որոնք անդրադառնում են 2020թվականի Ղարաբաղյան պատերազմի տարբեր ասպեկտներին՝ սկսած դիվանագիտական նախադրյալներից մինչև ռազմական բարեփոխումների բացակայությունը։ Հոդվածները քննարկում են աշխարհաքաղաքական զարգացումները, սպառազինության մրցավազքը, ինչպես նաև Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական փոփոխությունների դերը պատերազմի ելքի վրա։
Գրքում իրենց աշխատանքներն են հրապարակել հայ և օտարերկրացի 17 հետազոտող, այդ թվում՝ Գևորգ Օսկանյանը, Վիգէն Չըթըրեանը, Նաիրա Սահակյանը, Ասպետ Գոչիկեանը, Ժիրայր Ամիրխանյանը, Նարեկ Սուքիասյանը, Սևինջ Սամադզադեն, Չենգիզ Չանդարը, Լոուրենս Բրոերսը, Լեոնիդ Ներսիսյանը, Սերվին Մուրը, Հովսեփ Բաբայանը, Շեյլա Փայլանը, Ջոել Վելդկամպը, Սիմոն Մաղաքյանը, Տիգրան Եկաւեանը, Արիֆ Յունուսովը։
Հոդվածներում քննարկվում են 2020թ. պատերազմից առաջ և ընթացքում Հայաստանի վարած քաղաքականության կամա և ակամա հետևանքները։ Հեղինակները վերլուծում են, թե ինչպես քաղաքական որոշումները ազդեցին պատերազմի ելքի վրա։
Հեղինակները համեմատական վերլուծություն են կատարում Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և ռուս-ուկրաինական պատերազմների ռազմական կատարողականի և ձախողումների միջև։Դրանք բացահայտում են ժամանակակից պատերազմի բնույթի փոփոխությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանային հակամարտությունների վրա։
Հետազոտական աշխատանքում մանրակրկիտ ուսումնասիրված են միջպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանում արևմտյան ոճի պաշտպանական բարեփոխումների ձախողման հիմնական գործոնները։ Հեղինակները վերլուծում են, թե ինչու բարեփոխումները չկարողացան հաջողություն գրանցել և ինչպես դա ազդեց պատերազմի ելքի վրա։
«Կոտրված վահանը» հնարավորություն է տալիս խորապես հասկանալ պատերազմի դասերը և դրանց հիմանվրա առաջարկություններ մշակել ապագա քաղաքականության համար։
Ծանոթանալ ՆՈՐ ՄԻՏՔ X ՆՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ Gulbenkian & Newmag book forum-ի ծրագրին
Գրքի գլխավոր գործընկերը «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւնն է։ Մարտի 27-ին և 28-ին Holiday Inn Yerevan հյուրանոցում սրահում տեղի կունենա Newmag հրատարակչությունն ու «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութիւն համատեղ համաժողովը։ Գրական իրադարձության ընթացքում՝ մարտի 28֊ին, 19:10-ին նախատեսված է «Կոտրված վահան» ժողովածուի շնորհանդեսը։
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)