Խոհանոցային կանոններ, որոնք պարտադիր են
- Փորձել ուտելիքը՝ հասկանալու համար, թե արդյոք այն չի փչացել: Ոչ համի և ոչ էլ հոտի միջոցով չի կարելի պարզել, թե ինչ աստիճանի վտանգավոր է դարձել փչացած ուտելիքը: Դրա համար ավելի լավ է ոչ թե փորձել, այլ միանգամից աղբի դույլը նետել այն:
- Երբեք պատրաստի ուտելիքը մի դրեք այն ափսեի մեջ, որտեղ եղել է հում միս կամ ձուկ: Հում միսը կտրած դանակն անգամ մի օգտագործեք, դրա վրա կարող են վտանգավոր բակտերիաներ մնացած լինել:
- Սնունդը սառցախցիկից հանելուց հետո կամ դրեք սառնարանում, կամ միանգամից օգտագործեք: Ապացուցվել է, որ սենյակային ջերմաստիճանի ժամանակ բակտերիաներն ավելի արագ են բազմանում:
- Ուտելիքը սեղանին կարող է մնալ առավելագույնը 2 ժամ, դրանից հետո սննդի փչանալու և բակտերիաների բազմանալու հավանականությունը մեծ է:
- Երբեք մի կերեք հում միս կամ ձու: Անգամ ամենափոքր կտորը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Չի կարելի է համտեսել թխվածքի խմորը, քանի որ այնտեղ էլ հում ձու կա:
- Շաբաթը մեկ փոխեք խոհանոցային սպունգը և ամեն օր՝ սեղանի ու ափսեների սրբիչը:
- Եվ ամենակարևորը, սնունդ պատրաստելուց առաջ ձեռքերը պարտադիր լվացեք օճառով: