JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Մեսսիի մասին գիրքն արդեն պատրաստ է. ինչպե՞ս և որտե

Մեսսիի մասին գիրքն արդեն պատրաստ է. ինչպե՞ս և որտեղի՞ց այն ձեռք բերել

Ո՞վ է Լուկա Կայոլին


Լուկա Կայոլին ֆուտբոլային բեսթսելլերների հեղինակ է: Նա ծնվել է 1958 թվականին Միլանում: 2001-ից բնակվում է Մադրիդում: Որպես մարզական լրագրող, վերջին մի քանի տարիներին հետևել է միջազգային կարևորագույն սպորտային իրադարձություններին: Աշխատել է հայտնի թերթերի (Il Manifesto, L’Unita, La Repubblica և Gazzetta dello Sport) հետ, եղել է Euronews TV հեռուստաալիքի սպորտային խմբագիրը, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում համագործակցել է տարբեր լրատվամիջոցների հետ: 2011-ին, Իսպանիա տեղափոխվելուց հետո, աշխատել է լրագրող Sky Tg24 հեռուստաալիքում և մարզական մեկնաբան La Sexta, Cuatro, Onda Cero և Cadena Ser իսպանական հեռուստաալիքներում, սյունակներ է վարել Marca թերթում:
Կայոլին ավելի քան մեկ տասնյակ գրքերի հեղինակ է։ Ընդ որում, նա գրել է ոչ միայն ֆուտբոլիստների մասին։ Կայոլիի գրչին է պատկանում նաեւ աշխարհահռչակ հեծանվորդ Լենս Արմսթրոնգի ինքնակենսագրականը: Այնտեղ ներկայացված են ամերիկացու կյանքի եւ կարիերայի գրանցած հաջողությունների պատմությունները:

Ի՞նչ է գրքում պատմում Լուկա Կայոլին


Գրքում բացառիկ հարցազրույցներ կան ֆուտբոլիստին ճանաչողների և հենց իր՝ Մեսսիի հետ: Գիրքը պատմում է, թե մեծ ֆուտբոլիստ դառնալու համար ինչ դժվարությունների միջով է նա ստիպված եղել անցնել: Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:

Սպորտային բեսթսելլերը մանրակրկիտ ներկայացնում է ֆուտբոլային կուռքի կյանքի պատմությունը:



«Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքում «Կարիերա» բաժին կա: Այստեղ կարելի է  ծանոթանալ ֆուտբոլիստի անձնական տվյալներին, տեսնել, թե որ ակումբներում է խաղացել: Ե՞րբ է առաջին անգամ գրավել մրցակցի դարպասը, ֆուտբոլային մրցաշարերում ի՞նչ տիտղոսներ է նվաճել: Գրքում ներկայացված են Լիոնել Մեսսիի անհատական մրցանակները: Ֆուտբոլիստի երկրպագուները կարող են ծանոթանալ դրանց իրենց անուններով և թվականներով:  «Մեսսի. լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը 38 գլուխ ունի: Յուրաքանչյուրն առանձնացված է ըստ թեմաների: Ամբողջ գիրքը 560 էջ է:

Ո՞վ է գրել գրքի նախաբանը


Լուկա Կայոլիի «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գրքի հայերեն տարբերակի համար հատուկ նախաբան է գրել Ֆուտբոլային մենաբան Էդուարդ Քալանթարյանը: «Մեսսին և մենք» նախաբանում մասնագիտական տեսանկյունից հակադրվում են երկու գերաստղերը՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին: Էդուարդ Քալանթարյանը նրանց երկուսի մրցակցությունը անվանում է մարդու և ռոբոտի դիմակայություն: Կրիշտիանուն նորագույն տեխնոլոգիաների, անմարդկային ռեժիմի արգասիք է, կատարյալ մեքենա, որը սրբում-տանում է իր ճանապարհին հայտնված ամեն ինչ: Լեոն նրա հակատիպն է: Նա արգելքները հաղթահարելու համար օգտագործում է այն ամենը, ինչ կրել է ծնված օրից: Ու դա անում է այնպիսի թեթևությամբ, կարծես ոչ մի ջանք չի գործադրում: Միևնույն ժամանակ Էդուարդ Քալանթարյանը նախաբանում բացատրում է, թե ինչու է հենց Մեսսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստը:


Կարդացեք նաև.



Ովքե՞ր են ծանոթագրությունների հեղինակները


«Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» գիրքը ոչ միայն ֆուտբոլասերների համար է, այլ նաև հանրության լայն շրջանի: ֆուտբոլային հայտնի վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը և ֆուտբոլային մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անունները, տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը: Ընթերցողները էջի ներքևում կտեսնեն իրենց անհայտ բառերի և տերմինների ծանոթագրությունները: Մեկտեղված են բավականին շատ փաստագրական եւ հանրագիտարանային տվյալներ ընդհանուր ֆուտբոլի մասին։

Ովքե՞ր են թարգմանել և խմբագրել գիրքը:


Սպորտային բեսթսելլերը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը: Նա սպորտային բովանդակության հետ աշխատելու փորձ ունի: Մինչև այս, Լիանա Զաքարյանը թարգմանել էր Լուկա Կայոլիի «Ռոնալդու. Կատարելության տենչով» գիրքը: Թարգմանիչը մեծ խնամքով է աշխատել ամեն բառի վրա: Մեսսիի անձնական կյանքի եւ կարիերայի վերաբերյալ ինֆորմացիանները մի քանի անգամ ճշգտրվել են:
Գիրքը խմբագրել է Գնել Նալբանդյանը: Նա կարծում է, որ սպորտային երկու բեսթսելլերները՝ «Մեսսի. Լեգենդ դարձած տղայի պատմությունը» և «Ռոնալդուն. Կատարելության տենչով»-ը, ֆուտբոլային մեկնաբաններին կարող են օգնել տերմինաբանության հարցում: Այս երկու գրքերում դուք չեք հանդիպի այն ստանդարտ սխալներին, որոնք սովորաբար հնչում են ֆուտբոլային խաղերի ուղիղ հեռարձակումների ժամանակ:  Նաև կօգնեն, որ սպորտային մեկնաբանները կատարելագործեն իրենց գիտելիքները ֆուտբոլային այս երկու մեգաաստղերի խաղաոճի բնագավառում:

Նաև կօգնեն, որ սպորտային մեկնաբանները կատարելագործեն իրենց գիտելիքները ֆուտբոլային այս երկու մեգաաստղերի խաղաոճի բնագավառում:



Գրքի սպորտային վերիֆիկանտը Գրիգոր Ավետիսյանն է: Նա ստուգել է բոլոր փաստերը, ձևակերպումները, հաշիվները:  Ֆուտբոլիստի կարիերայի մասին թվական տվյալները մի քանի անգամ ստուգվել են և համապատասխանեցվել, որպեսզի հին ինֆորմացիա գրքում չհայտնվի: Գրքի ձևավորմամբ զբաղվել է դիզայներ Էդիկ Պողոսյանը:

Ո՞ր ընկերությունն է գրքի հովանավորը և ինչո՞ւ գիրքն ունի հովանավոր


Գրքի հայերեն հրատարակության հովանավորը TotoGaming ընկերությունն է։ Հենց այս ընկերության հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել մատչելի գին ընթերցողների համար։


Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը


Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի կյանքի ու կարիերայի մասին պատմող գիրքը վաճառքում կհայտնվի փետրվարի 1-ին: Ընթերցողները Մեսսիի մասին պատմող գիրքը գրախանութներում կարող են ձեռք բերել 5800 դրամով: Սպորտային բեսթսելլերը կվաճառվի նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը: Առցանց պատվիրելիս գիրքը կարժենա 5000 դրամ:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել