[InterPress] Lրագրող եղբայրները, ովքեր մեծ գին են վճարում Ադրբեջանում ազատ խոսելու համար
Լրագրող Էմին Հուսեյնովը հրաժարվել է ադրբեջանական քաղաքացիությունից, երբ 2015 թվականին փախել է Շվեյցարիա: Նա փաստորեն չուներ ոչ մի քաղաքացիություն: Նրա կրտսեր եղբայրը, Մեհմանը, երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանության սպային իբր հարվածելու համար, որն ըստ նրա՝ Մեհմանին բռնության է ենթարկել:
Մերժում ստանալով հիվանդանոց իր մորը այցելելու համար՝ Մեհմանին թույլատրել են ընդամենը մի քանի ժամով գտնվել նրա հուղարկավորությանը: Իր մահախոսական ելույթում լրագրողը նորից բարկացրել է իշխանություններին, երբ քննադատել է նախագահ Իլհամ Ալիևին և ասել, որ կշարունակի բացահայտել բարձր մակարդակի կոռուպցիան, որն ազդում է մոտ 10 միլիոն ադրբեջանցիների վրա: «Ես ուզում էի նրանց ցույց տալ, որ նույնիսկ իմ կյանքի ամենադժվար պահին չեն կարող կոտրել իմ կամքը»։ 29-ամյա Մեհմանը մարտի սկզբին ազատ է արձակվել:
Կարդացեք նաև․
Իրանը զարգացնում է Ադրբեջանի և Չինաստանի հետ երկաթուղային-տնտեսական կապերը
Իրան-Ադրբեջան համատեղ արտադրության մեքենաները կարտահանվեն Ուկրաինա
Իսրայելական Aeronautics ընկերությունը 13 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում Ադրբեջանի հետ
Սաուդյան Արաբիայի լրագրող Ջամալ Խաշոգիի սպանությունը զգալի ուշադրություն է կենտրոնացրել այն բանի վրա, թե ինչպես են ռեժիմները վարվում քննադատական լրատվամիջոցների հետ: Խնդիրն այն է, ասում է «Լրագրողներն առանց սահմանների» (RSF) Ուկրայինայի բյուրոյի տնօրեն Ռեբեկա Վինսենթը, որ Ադրբեջանում վիճակը «անընդմեջ վատթարանում է և ուժեղանում են ճնշումները»:Կառույցը նշում է, որ նախկին խորհրդային հանրապետությունում 2005 թվականից ի վեր, առնվազն չորս լրագրողներ են սպանվել, իսկ երկիրը 2018-ի մամուլի ազատության ինդեքսում 180 երկրների շարքում զբաղեցնում է 163-րդ տեղը: Հուսեյնով եղբայրների հետապնդումը, Վինսենթն ասում է, «առանձնահատուկ» է, քանի որ նրանց քննադատության թիրախում Ալիևն էր:
Շարունակությունը՝ interpress.am–ում
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)