ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնո

Մեղմ շշուկով. տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի գրքի շնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպե՞ս Ազնավուրը կարողացավ ճեղքել թշնամական մամուլի և հոռետեսների դիմադրությունը: Ինչպե՞ս հասավ հաջողության: Այս հարցերի պատասխանները newmag-ն առաջարկում է գտնել Ազնավուրի նոր հրատարակված գրքում:  «Մեղմ շշուկով». սա հայ-ֆրանսիական բեսթսելլերի անվանումն է, Շառլ Ազնավուրի 9-ը գրքերից մեկը: Գիրքը ֆրանսերենից հայերեն թարգմանել է Սամվել Գասպարյանը, որը Ազնավուրի գրական և երաժշտական ժառանգության ամենահայտնի թարգմանիչներից է:
«Մեղմ շշուկով»-ը ինքնակենսագրական վեպ է, որտեղ Ազնավուրը պատմում է իր ընտանիքի անցյալի ու կարիերայի դժվարությունների մասին։ Այս ամենը ստացվել է հայերեն վերարտադրել խմբագիր-թարգմանիչ արդյունավետ գործակցության շնորհիվ: Գրքի Խմբագիրը Հայաստանի նախագահի խորհրդական Համլետ Գասպարյան է: Նրա խոսքով,  հաջողվել է լավ փոխադրել Ազնավուրին՝ ամբողջությամբ փոխանցելով նրա շունչը:
Սա «կինոլեզվով» գրված վավերագրական վեպ է: Նախ` ընթերցողները տեսնում են փոքրիկ Շառլին՝ Լատինական թաղամասի նեղլիկ բնակարանում ծնողների ու քրոջ՝ Աիդայի հետ: Հետո Ազնավուրը պատմում է առաջին դերի, թատերական հյուրախաղերի մասին։ Գրքի շնորհանդեսին ներկա էին Ազնավուրի որդին և հարսը, որոնք էլ հաստատեցին՝ սա բացառիկ անկեղծ պատմություն է:
Ազնավուրը մարմնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի հարաբերությունների հարստությունը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի խոսքով, Ազնավուրի մշակութային ժառանգությունն օգնում է երկու ժողովուրդներն ամուր պահել հարաբերությունները:



newmag-ը հրատարակել է Շառլ Ազնավուրի «Մեղմ շշուկով» գիրքը





Մեղմ շշուկով գրքի հրատարակությանն աջակցել է Ամունդի Ակբան: Հայ-ֆրանսիական ընկերության համար կորպորատիվ պատասխանատվություն է պահպանել և հանրահռչակել Շառլ Ազնավուրի գրական ժառանգությունը:
newmag  ընկերության ղեկավար Արտակ Ալեքսանյանի խոսքով, Ազնավուրի ֆենոմենը և նրա հանդեպ մեր ժողովրդի սերը հասկանալու համար պետք է հիշել մի կարևոր հանգամանք. Ազնավուրը հայ ժողովրդի կողքին էր, երբ ամենից շատ էին զգում նրա կարիքը:
Նյումեգի՝ ազնավուրի բոլոր գրքերը թարգմանելու խոստումը շնորհանդեսի օրը առարկայական դարձավ: Արտակ Ալեքսանյանը հայտարարեց, որ ամեն տարի ազնավուրի ծննդյան և մահվան օրը նյումեգը կներկայացնի ազնավուրի գրքերը: Այդպես՝ մինչև կթարգմանվեն նրա բոլոր 9 գրքերը:
Եվ այս ամենն անցկացվում էր Ազնավուր լսելով: Հատուկ գրքի շնորհանդեսի համար, newmag-ը հրավիրել էր երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհիների, որոնք երեկոն լցրեցին Ազնավուրի մեղեդիներով:
[embed]https://www.youtube.com/watch?v=SHa__a_-4lw[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել