

newmag-ը ներկայացրել է սպորտային նոր բեսթսելլեր. «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը»:
Համաշխարհային ֆուտբոլի լատինաամերիկյան նոր շունչը, պատմության բոլոր ժամանակների ամենաբարձր տրանսֆերն, ու ամենասկանդալային բրազիլացին՝ ՆԵՅՄԱՐ։ newmag-ը հրատարակել է Լուկա Կայոլիի եռագրության վերջին հատորը. «Նեյմար. «Պարի Սեն Ժերմենի» բրազիլացի գերաստղի անկասելի վերելքը» սպորտային բեսթսելլերը: Գիրքը անգլերենից թարգմանել է Լիանա Զաքարյանը, որը մինչև այդ թարգմանել էր Կայոլիի «Ռոնալդու» և «Մեսսի» գրքերը:

«Փորձել ենք գիրքը ներկայացնել հասկանալի լեզվով, թեև գրվածն այդքան էլ բարդ չէր: Այդ պարզության հետ՝ հայերենը ներակայացնելն ուներ իր բարդությունները, բայց կարծում եմ՝ մենք հաղթահարեցինք դրանք»:
Թարգմանության խմբագիր Արմեն Ամիրխանյանի խոսքով՝ հայերեն սպորտային բովանդակություն ստեղծելն ունի իր բարդությունները:

«Մեր մարզական տերմինաբանությունը շատ աղքատիկ է և թարգմանությունը շատ դժվար է թարգմանչի ու նույնիսկ մեկնաբանների համար»:
Ինչպե՞ս մի քանի ամսական Նեյմարը ողջ մնաց ավտովթարից հետո, ինչպե՞ս ոգեշնչվեց Պելեից, հաղթահարեց վախն ու սկսեց զրոյից, սկանդալներով լի ճանապարհ դեպի Բարսելոնա, ապա՝ Փարիզ։ newmag-ի հրատարակած գրքի շնորհանդեսին մասնակցում էր նաև Հայաստանում Բրազիլիայի դեսպանը:

«Գիրքը հրաշալի ինֆորմացիա է տալիս, թե ինչպես է Բրազիլիայում զարգացել ֆուտբոլը, ինչպես է Նեյմարը ֆուտբոլային կարիերա արել Բրազիլիայում: Այս գիրքը կարդալով՝ կարող եք մեծ պատկերացում կազմել, թե ինչպես են Բրազիլիայում ֆուտբոլիստ դառնում»:
Կարդացեք նաև.
-
newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)
-
10 հետաքրքիր փաստ Մեսսիի մասին, որ կկարդաք Լուկա Կայոլիի գրքում
-
Ի՞նչ է սովորեցնում Մեսսիի գիրքը. այն իրո՞ք այդքան մոտիվացնող է
Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը հայերեն հրատարակության համար նախաբան է գրել: Նրա կարծիքով՝ Նեյմարը միայն ֆուտբոլիստ չէ: Նա ժամանակակից ֆուտբոլային բրենդ է:

«Խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, որովհետև Նեյմարը, գուցե, Մեսսիից ու Ռոնալդուից ավելի մեծ ու բարդ ճանապարհ է անցել, իսկ թե ի՞նչ ճանապարհ՝ կպատմի գիրքը»:
«Նեյմար» գրքի գլխավոր հովանավորն է TotoGaming-ը:Ընկերության գործառնական գծով տնօրենի տեղակալի խոսքով՝ իրենց համար կարևոր է հայերեն սպորտային բովանդակություն ստեղծելը:

«Մենք փորձել ենք երկրպագուների համար գիրքն ավելի հետաքրքիր դարձնել և պատրաստել ենք սթիքերներ»:
Նեյմարի անձնական կյանքին և կարիերային վերաբերող տեղեկությունները մի քանի անգամ ճշգրտվել են: Ֆուտբոլային վերլուծաբան Արմեն Նիկողոսյանը և մարզական մեկնաբան Գրիգոր Ավետիսյանը առանձնացրել են այն հատուկ անուններն ու տերմինները, որոնք ընթերցողին կօգնեն ավելի լավ հասկանալ ֆուտբոլային պատմությունը: «Նեյմարն» արդեն գրախանութներում է:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում