Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

Գրքարշավ օր 3-րդ / Գյումրիում Newmag-ը ներկայացրեց

Գրքարշավ օր 3-րդ / Գյումրիում Newmag-ը ներկայացրեց Քրիստոֆեր Դեդեյանի ու Մեթյու Դյուբրիքի «Մարզվիր և հաջողիր» գիրքը (լուսանկարներ)

07/24/2025

newmag-y-n

Մեկ շաբաթյա գրքարշավով Հայաստան ժամանած Քրիստոֆեր Դեդեյանի ու Մեթյու Դյուբրիքի գիրքը Newmag-ը ներկայացրեց Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում։ Հանդիպումը կազմակերպել էին «Արմինեի գրադարանն» ու Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրիի մասնաճյուղը։



Հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիի Տեխնոլոգիական կենտրոնում։ «Արմինեի գրադարանի» հիմնադիր Արտակ Գևորգյանը ներկայացրեց, որ իրենք արդեն ունեն 1300 օգտատեր, գրադարաններին տրամադրել են 3000-ից ավելի գիրք. 



«Գրադարանը դարձել է հարթակ, որտեղ մարդիկ իրար հետ շփվում են, միջավայր են ձևավորում ու այդ ամենի աջակիցը Մանթաշյանց գործարարների ակումբն է։ Այս հանդիպմանը մեր ընթերցողները շատ էին սպասում»։



Բիզնես խորհրդատու, ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը Գյումրիում ներկայացրեցին իրենց սպորտային, մոտիվացիոն Մարզվիր և հաջողիր» գիրքը։ 



Հեղինակները ծանոթացել են մարզասրահում։ Քրիստոֆեր Դեդեյանը պատմեց, որ իրենք մեծ կարևորություն են տալիս օրվա մեջ գոնե մեկ ժամ ամեն օր ժամանակ տրամադրել սպորտին ու մարզումներին. 



«Առաջին բանը, որ պետք է մտածենք մենք՝ ինչ ենք սիրում անել։ Չենք սիրում գնալ մարզասրահ, գուցե սիրում ենք ֆուտբոլ, կարող ենք ֆուտբոլ խաղալ։ Երկրորդը, պետք է հասկանալ մոտիվացիան ուղիղ գիծ չէ, այն կլոր է։ 

Արդյունքը գալիս է ժամանակի հետ, մոտիվացիան էլ ավելանում է նոր արդյունքների հետ։ Արդյունքում, սպորտային կարգապահությունն ու մտածելակերպն օգնում են կյանքի բոլոր ոլորտներում ու բիզնեսում»։



«Մարզվիր և հաջողիր» գրքի մյուս հեղինակ Մեթյու Դյուբրիքը պրոֆեսիոնալ առագաստանավորդ է, քսան տարի տարբեր մրցանակներ է բերել Կանադային։ 29 տարեկանում հեռանցել է մեծ սպորտից, բայց միանգամից մի քանի բիզնես է հիմնել ու դարձել հաջողակ ձեռներեց. 



«Քրսիտոֆերի հետ սկսեցինք քննարկել, թե ինչու է կարևոր, որ բիզնեսմենները, ղեկավարներն ու ձեռնարկատերերը ժամանակ գտնեն սպորտով զբաղվելու համար։ Սկսեցիքն մեր փորձով ու օրինակով։ Մեծ սպորտը թողնելուց ու ձեռներեցությամբ զբաղվելուց նկատեցի, որ օգտվում էի այն հմտություններից, որոնք ինձ տվել էին սպորտն ու մարզումները, օրինակ, խորհուրդներ լսել, կատարել նոր քայլեր։ Առաջին կետը, որ գրքում շեշտադրված է, թե ինչու զբաղվել սպորտով, իսկ հետո նաև՝ ինչպես։ Այս բոլոր հարցերի պատասխանները գրքում կան»։

«Մարզվիր և հաջողիր» գրքի շուրջ պանելային քննարկման հատուկ հյուրն Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանն էր։ Մարզիկն ասում է, որ մինչև երեսուն տարեկանը զբաղվել է միայն սպորտով։ Բայց պրոֆեսիոնալ սպորտը թողնելուց հետո արդեն գիտեր, թե ինչպիսին է նոր հաղթանակներին հասնելու դժվար ճանապարհը։ Նույն հմտությունները սկսեց կիրառել նաև մյուս ոլորտներում. 


«Որքան էլ մեծ հմտություններ ունենաս, եթե չլինի կարգապահությունը, հաջողությունը լիարժեք չի լինի։ Կանոնը մեկն է՝ կարգապահություն, հետևողականություն, իսկ այս հմտությունները լավ գիտեն հատկապես մարզիկները։ Նույնիսկ պրոֆեիսոնալ սպորտը թողնելուց հետո ամեն օր մարզվում եմ։ Մարզադահլիճում ոչ միայն կոփում եմ մարմինս ու միտքս, այլ նաև մտորում եմ հետագա անելիքներիս մասին։ 

Մարզվելը բոլորի համար է կարևոր, սպորտը ոչ միայն մարզում է մեր մարմինը, այլ նաև ուղեղը։ Մենք սկսում ենք քիչ հոգնել, ավելի լավ կողմնորոշվել, մտածել։ Լինելով սպորտային ազգ, չունենք սպորտով զբաղվելու փորձ։ Սպորտը նույնիսկ փոխում է բնավորությունը, տրամադրությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ սպորտը պետք է դարձնել ապրելակերպ»։



Գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանն ասում է, որ գիրքը թարգմանելուց հետո գրանցվել է մարզասրահում, բաց չի թողնում մարզումները. «Մի քանի կարևոր բան կա գրքում, որը այն դարձնում է հետաքրքիր, հեշտ ընթեռնելի։ 

Ձեռնարկը գրված է դինամիկ, մտերմիկ ոճով։ Գրքում հեղինակների կյանքի ու մասնագիտական փորձն է, ներկայացված են փաստեր, թվեր, բզինեսմենների, սպորտսմենների պատմությունները։ Գրքի ամեն մի գլխի վերջում կան մտավոր ու ֆիզիկական վարժանքներ, ինչը օգնում է ընթերցածը կիրառել»։



Newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրիին՝ գրքարշավի մասնակիցներին հյուրընկալելու համար։ Հայաստան մշտական բնակության տեղափոխվելու համար ողջունեց Քրիստոֆեր Դեդեյանին՝ հույս հայտնելով, որ այս մեկշաբթյա գրքարշավի ընթացքում ձեռք է բերել ընկերներ ու աջակիցներ։ Նա բացեց նաև փոքրիկ հրատարակչական գաղտնիք՝ հայտնելով, որ Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի գիրքը հրատարակելու է Newmag-ը։



Կարդացեք նաև


Տարածել

Մարզվիր և հաջողիր
Մարզվիր և հաջողիր

Քրիստոֆեր Դեդեյան

Մեթյու Դյուբրիք

4800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։

Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։

Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․

  • կիրառելի են կյանքում և բիզնեսում,
  • օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
  • կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
  • կերտում են հաղթողի մտածելակերպ։

Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։