Սևանի ափին տեղի ունեցավ «Մարզվիր և հաջողիր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
07/21/2025
Newmag հրատարակչության նոր գրքի արշավը սկսվեց Sevan Startup summit-ում։ Գրքի հեղինակները՝ կանադահայ ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանն ու մարզիչ Մեթյու Դյուբրիքն իրենց «Մարզվիր և հաջողիր» գիրքը ներկայացրեցին Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում։
«Մարզվիր և հաջողիր» գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելի է սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։ Հեղինաները պատմել են, թե ինչպես են սկսել գործակցել ու գրել գիրք։ Քրիստոֆեր Դեդեյանը պատմեց, որ երկուսն էլ ամեն օր զբաղվել են սպորտով ու իրենց գաղափարների մասին գրել.
«Սպորտը բիզնեսում մեծ առավելություններ է տալիս։ Սպորտով զբաղվող մարդիկ բիզնեսում ավելի կրեատիվ են, կարգապահ։ Ամեն ինչ սկսվում է մտքից։ Սպորտային մտածելակերպն ու կարգապահությունը շատ են օգնում բիզնեսում։ Մեծ նշանակություն ունի նաև մրցակցության ուժը, ինչը նույնպես սովորեցնում է սպորտը»։
Առագաստանավորդ, քրոս ֆիթ մարզիչ ու գրքի մյուս հեղինակ Մեթյու Դյուբրիքն ասում է, որ իր ամբողջ կյանքը նվիրել է սպորտին, զուգահեռ զբաղվել եմ նաև սպորտով ու հասկացել եմ, թե ինչպես են իրար օգնում այդ երկու ոլորտների հմտությունները.
«Սպորտն իմ կյանքի ու բիզնեսի դպրոցն էր։ Սպորտում, մինչև կհաջողես, բազմաթիվ անգամներ պարտվում ես։ Հետևաբար, պետք է սիրես նաև ընթացքն ու ավելի լավը դառնալու ձգտումն օգտագործես հաջողության համար։ Մենք սովորեցնում ենք, թե ինչպես պետք է մարզվել, դասեր քաղել այդ մարզումներից։
Գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանը կարծում է, որ այս գրքի միջոցով հնարավոր է սկսել մարզվել ու սպորտում կիրառվող հմտություններն օգտագործել նաև բիզնեսում. «Ամենակարևորն այս գրքում այն է, որ այն սննդակարգի ու մարզվելու մասին չէ։ Ճիշտ չափաբաժնով ու գործնական օրինակներով ներկայացված է, թե ինչպես կարող է սպորտային մտածողությունն օգնել բիզնեսին։
Հեղինակները գրքում ցույց են տալիս և՛ իրենց անձնական փորձը, և՛ հաջողակ գործարարների ու մարզիկների օրինակը։ Գրքում հեղինակները էմոցիոնալ, զգայական, ոգեշնչող բաղադրիչը կապում են փաստերի, թվերի հետ։ Արդյունքում ստացվում է հեշտ ընթերցող գիրք։ Սպորտի ու բիզնեսի մասին շատ գրքեր կան, բայց այս գրքի առանձնահատկությունն այն է, որ համատեղում է այս երկու ոլորտները»։
Գրքի ամեն մի գլխի ավարտին հեղիանակներն առաջարկում են մտավոր ու ֆիզիկական վարժություններ։ Նրանք վստահ են, որ իրենց ձեռնարկով բռնելու են ամեն մի ընթերցողի ձեռքն ու ուղեկցեն մարզասրահ, իսկ հետո դեպի բիզնես։
Հեղինակները ոչ միայն իրենց փորձն են ցույցն են տալիս, այլ նաև բերում են հաջողակ քաղաքական գործիչների ու բիզնեսմենների օրինակը, թե ինչպես են նրանք տարիներ շարունակ ամեն օր իրենց ժամանակից մի հատվածը նվիրում սպորտին ու մարզվելուն։
Կարդացեք նաև
Քրիստոֆեր Դեդեյան
Մեթյու Դյուբրիք
4800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։
Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․
- կիրառելի են կյանքում և բիզնեսում,
- օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
- կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
- կերտում են հաղթողի մտածելակերպ։
Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)