Newmag-ը ներկայացնում է Քրիստոֆեր Դեդեյանի և Մեթյու Դյուբրիքի «Մարզվիր և Հաջողիր» գիրքը (թրեյլեր)
07/21/2025
«Մարզվիր և հաջողիր. Սպորտն ինչպես է օգնում բիզնեսին և կարիերային» գիրքը բացահայտում է մի կարևոր իրողություն, որին հաճախ չենք անդրադառնում․ սպորտը՝ որպես հաղթող մտածելակերպ ձևավորող դպրոց, կարող է ուղղակի ազդեցություն ունենալ բիզնեսում և կարիերայում հաջողության հասնելու վրա։
«Մարզվիր և հաջողիր» գրքի հեղինակներ Քրիստոֆեր Դեդեյանը և Մեթյու Դյուբրիքը, զուգակցելով ձեռներեցության և սպորտի ոլորտներում իրենց փորձը, ստեղծել են գործնական ու ոգեշնչող ուղեցույց, որը կօգնի ընթերցողին ոչ միայն բարելավել իր ֆիզիկական վիճակը, այլև զարգացնել կարիերային աճի համար անհրաժեշտ հմտությունները։
Գիրքն աչքի է ընկնում իր յուրահատուկ մոտեցմամբ․ այն չի խոսում նիհարելու, մկանային զանգվածի կամ սննդակարգերի մասին։ Փոխարենը՝ գիրքը ներկայացնում է, թե ինչպես կարելի է մարզասրահում և սպորտային փորձառության ընթացքում ձեռք բերած կարգապահությունն ու կենտրոնացումը վերածել բիզնես արդյունքի՝ նույնիսկ վեցանիշ եկամուտի։
Գրքի էջերից կսովորեք՝ ինչպես կիրառել մարզիկի մտածելակերպը կյանքում և բիզնեսում, օնչու են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը դառնում հաջողության հիմքեր, ինչպես է հաղթողի հոգեբանությունը կառուցվում գրեթե բոլոր մարզաձևերում և ինչպես կարելի է այն տեղափոխել աշխատավայր։
Այս ձեռնարկում կգտնեք բազմաթիվ անձնական պատմություններ, գործնական խորհուրդներ, հաջողակ մարզիկների ու ձեռնարկատերերի օրինակներ, որոնք դարձնում են գիրքը ոչ միայն մոտիվացիոն, այլև կիրառելի ձեռնարկ։
Քրիստոֆեր Դեդեյանն իր դիսլեքսիայի հաղթահարման պատմությունը վերածել է բիզնես հաջողության. այժմ նա միջազգային խորհրդատու է, մոտիվացիոն խոսնակ և Dedeyan Enterprises Inc.-ի հիմնադիրը։ Նրա ելույթներն ու գործունեությունը նպատակ ունեն օգնել մարդկանց բացահայտել իրենց ներուժը և վերածել այն իրական արդյունքների։
Մեթյու Դյուբրիք՝ նախկին առագաստանավորդ և CrossFit ոլորտի փորձառու մարզիչ է, որն իր տարիների փորձով ապացուցել է, որ ֆիզիկական մարզումն ու մտավոր պատրաստվածությունը փոխկապակցված են։ Նրա հեղինակած մարզական ծրագրերն օգնում են մարդկանց փոխել իրենց կյանքը՝ սկսելով մարզասրահից ու շարունակելով աշխատասենյակում։
Հատուկ գրքի շնորհանդեսի համար հեղինակները ժամանել են Հայաստան , և Newmag-ը կազմել է գրքարշավի համար հագեցած ժամանակացույց։ Գրքարշավը մեկնարկել է հուլիսի 21-ից և խոստանում է լինել ոգեշնչող շաբաթ՝ լի նոր գաղափարներով, ճանաչողական հանդիպումներով։
Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը հուլիսի 24-ին Ալեքսանդր հյուրանոցում կներկայացնեն գիրքը հայ ընթերցողին։ Միջոցառման ժամանակ ներկա կլինեն նաև գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանը և խմբագիր Գնել Նալբանդյանը։
Ձեռնարկը կներկայացնեն նաև Գյումրիում։ Հեղինակները մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենան հանդիպել ու շփվել բիզնեսի ու սպորտի ոլորտների ներկայացուցիչների հետ։
«Մարզվիր և Հաջողիր» գիրքը նրանց համար է, ովքեր փնտրում են ոչ թե մի պարզապես ձեռնարկ, այլ վերափոխող մոտեցում՝ բիզնեսի, կարիերայի և կյանքի հանդեպ։Այս գիրքը կարդալը կարող է լինել առաջին քայլը դեպի ձեր հաջորդ մեծ հաջողությունը։
Քրիստոֆեր Դեդեյան
Մեթյու Դյուբրիք
4800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։
Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․
- կիրառելի են կյանքում և բիզնեսում,
- օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
- կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
- կերտում են հաղթողի մտածելակերպ։
Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)