Ուշագրավ փաստեր «Մարզվիր և հաջողիր» գրքի հեղինակների մասին (տեսանյութ)
08/21/2025
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնեսում։
- Մեթյու Դյուբրիքը նախկին առագաստանավորդ է, Կանադայի առաջնության և միջազգային բազմաթիվ մրցումների մասնակից։
- Մեթյու Դյուբրիքը նախկին առագաստանավորդ է, Կանադայի առաջնության և միջազգային բազմաթիվ մրցումների մասնակից։
- Դյուբրիքը 2007-ին դարձել է Կանադայում CrossFit մեթոդը կիրառող առաջին ֆիթնես մարզիչներից մեկը։
- 18 տարվա մարզչական փորձ ունեցող Դյուբրիքը CrossFit սեմինարների միջոցով ամբողջ աշխարհում հազարավոր մարզիչների է վերապատրաստել։
- Նա հիմնել և ղեկավարում է մի քանի մարզասրահ։ Հիմնադրել է նաև սպորտային սարքավորումներ արտադրող ընկերություններ։
- Մեթյու Դյուբրիքի հեղինակած Training Club Programming մարզական ծրագիրը մարդկանց օգնում է ֆիզիկական և մտավոր վարժանքների միջոցով փոխել կյանքը։
- Քրիստոֆեր Դեդեյանը ձեռնարկատեր է, բիզնես խորհրդատու և մոտիվացիոն խոսնակ։ Ղեկավարում է իր հիմնած Dedeyan Enterprises ընկերությունը։
- Ութ տարեկանում Դեդեյանի մոտ ախտորոշվել է դիսլեքսիա, բայց սա չի խանգարել, որ նա դառնա հաջողակ ձեռնարկատեր և խոսնակ։
- Դեդեյանը ելույթներ է ունեցել հազարավոր մարդկանց համար՝ դպրոցներից մինչև Fortune 500 ընկերություններ։ Տարբեր ոլորտներում մասնագիտացած մարդկանց Dedeyan Academy-ի միջոցով օգնում է բացահայտել իրենց ներուժը։
- Նա խորհրդատվական ծառայություններ է մատուցում տարբեր երկրներում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի և ներդրողների, օգնում է հասնել առավելագույն արդյունքի։
- 2025 թվականին Քրիստոֆեր Դեդեյանը որոշել է տեղափոխվել Կանադայից և բնակություն հաստատել պատմական հայրենիքում՝ Հայաստանում։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է Քրիստոֆեր Դեդեյանի և Մեթյու Դյուբրիքի «Մարզվիր և Հաջողիր» գիրքը (թրեյլեր)
- Սևանի ափին տեղի ունեցավ «Մարզվիր և հաջողիր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
- Գրքարշավ օր 3-րդ / Գյումրիում Newmag-ը ներկայացրեց Քրիստոֆեր Դեդեյանի ու Մեթյու Դյուբրիքի «Մարզվիր և հաջողիր» գիրքը (լուսանկարներ)
- «Մարզվիր և հաջողիր» գրքի երևանյան շնորհանդեսն անցավ մարդաշատ դահլիճում ու անընդհատ հնչող հարցերով (լուսանկարներ)
Քրիստոֆեր Դեդեյան
Մեթյու Դյուբրիք
4800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։
Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․
- կիրառելի են կյանքում և բիզնեսում,
- օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
- կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
- կերտում են հաղթողի մտածելակերպ։
Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)