Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club
Գլխավոր Լուրեր

«Մարզվիր և հաջողիր» գրքի երևանյան շնորհանդեսն անցա

«Մարզվիր և հաջողիր» գրքի երևանյան շնորհանդեսն անցավ մարդաշատ դահլիճում ու անընդհատ հնչող հարցերով (լուսանկարներ)

07/25/2025

Գրքի հեղինակները՝ կանադահայ ձեռներեց, բիզնես խորհրդատու ու մարզիկ, մարզիչ Մեթյու Դյուբրիքը պատասխանեցին ընթերցողների հարցերին, որոնք վերաբերում էին սպորտին, սպորտային կարգապահությանն ու գրքի բովանդակությանը։



Գրքի թարգմանիչ Նանե Մանուկյանը ընդգծեց, որ ընթերցողներին հետաքրքրում է, որ սպորտով զբաղվելն օգնում է ոչ միայն մարմինը, այլ նաև միտքն ու կամքը կոփել։


Նույնիսկ գիրքը չկարդացած մարդիկ նկատել են, որ հեղինակները խոսում են պարզ, հասկանալի լեզվով, իսկ հայտնի մարդկանց ու իրենց փորձն ու օրինակն օգնում են ավելի լավ հասկանալ գաղափարները, որոնց մասին գրել են «Մարզվիր և հաջողիր» գրքում։ 

Նանե Մանուկյանն ասում է, որ գիրքը բացառիկ է այն առումով, որ տեսականն ու գործնականը, փաստերն ու զգացողությունները շատ ճիշտ համամասնությամբ համադրված են. 



«Գիրքն այնքան պարզ ու հասկանալի լեզվով է գրված, որ այն ավագ ընկերոջ, մարզիչի տպավորություն է թողնում։ Ինչո՞ւ հրատաարկչությունը որոշեց հայերեն հրատարակել այս գիրքը. Newmag-ը թարգմանել է բազմաթիվ բեսթսելլերներ սպորտի, բիզնեսի ու մոտիվացիայի մասին։ Մեզ համար սա նոր մոտեցում էր, թե ինչպես կարող են սպորտն ու բիզնեսն օգնել կյանքում, կարիերայում, բիզնեսում։ 

Մեր հայրենակից Քրիստոֆեր Դեդեյանն ու Մեթյու Դյուբրիքը կարողացել են գտնել այս բանաձևը։ Մի փոքր էլ սուբյեկտիվ պատճառ կար. մեզ համար կարևոր է, որ սփյուռքի հաջողակ, հաջողությունների հասած երիտասարդի կատարած աշխատանքը ներկայացնել նաև հայրենիքում»։



Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն էլ ներկայացրեց, թե ում համար չէ գիրքը. «Հայաստանում կան բազմաթիվ տնտեսվարողներ, բիզնեսմեններ, որ տասնամյակներ շարունակ զբաղված են եղել ոչ թե բիզնես անելով, այլ հարցեր լուծելով։ Դա բիզնես չէ, դա քրեական ենթամշակույթի, հարաբերությունների բիզնես շարունակությունն է։ 

Նրանք հավանաբար չեն մտնի մարզասրահ, չեն մարզի իրենց մարմինը, միտքը, հոգին։ Այս գիրքը նոր սերնդի բիզնեսմենների համար է, որոնք հայտնվում են ստարտափյան միջավայրում։ Նրանց նպատակը ոչ թե կրիմինալ ենթամշակույթի միջոցով իրենց գործն առաջ տանելն է, այլ ազնիվ մրցակցությամբ ծանր, լարված պայմաններում իրենց տեղը գտնել շուկայում։ Այս գիրքը նրանց համար է, որ առողջ ապրելակերպի մտածելակերպում գտնեն համախոհներ»։



Գրքի համահեղինակ Մեթյու Դյուբրիքը նախ հայտնեց շնորհակալություն իրենց գաղափարները հայկական միջավայրում տարածելու համար. «Ես և Քրիստոֆերը հանդիպել ենք 11 տարի առաջ։ Նա առավոտյան ժամը վեցին հայտնվեց իմ մարզասրահում։ Կա մտայնություն, որ եթե ունես մկաններ, խելք պետք չէ։ Ես կոտրել եմ այդ կարծրատիպը: Քրիստոֆերը շատ զարմացավ, երբ իմացավ, որ 100-րդ գիրքը կարդալու ճանապարհին եմ։ 

Քրսիտոֆերը ձեռներեց էր, ես մարզիկ, տարբեր աշխարհներում ենք, բայց օրվա մեջ մեկ ժամ մեր աշխարհները միաձուլվում են։ Ուսումնասիրելով հաջողակ մարդկանց, ընկերությունների պատմությունները՝ հասկացանք, որ նրանք էլ լինելով շատ զբաղված, ժամանակ են գտնում մարզվելու համար։ Մարզումներից մեկից հետո որոշեցինք, որ պետք է գիրք գրենք, որպեսզի մարզվելու ու հաջողության հասնելու գաղտնիքը հասցնենք մարդկանց»։



Կանադահայ Քրսիտոֆեր Դեդեյանը Հայաստանում առաջին անգամ չէ։ Բայց այս անգամ գրքի շնորհանդեսից հետո Կանադա այլևս չի վերադառնալու. նա ապրելու է Հայաստանում։ Հեղինակն ասում է, ընթերցողները միշտ զարմանում են, որ սպորտն ու բիզնեսը կարող են կապ ունենալ. 



«Երբ մարզվում ես, միայն մարմինդ չես կոփում։ սպորտը մեծ կարևորություն ունի բիզնեսի համար։ Սպորտով զբաղվելուց ամենատարբեր հաշվարկներ ենք անում, զարգացնում ուղեղը։ Նույնն էլ բիզնեսում է, մտածում ես, ինչ քայլ անել, ինչպես պարտությունը շրջանցել։ Ընթերցողներն ասում են, որ գիրքը գրել ենք պարզ, որպեսզի բոլորին հասկանալի լինի, կարողանան կիրառել։ 

Գրքում մենք տալիս ենք նաև վարժություններ, թե ինչպես սկսել մարզումները։ Սպորտն օգնում է դիմակայել սթրեսին, մարզվելու ժամանակ արտադրվում են հորմոններ, որոնք երջանկացնում են։ Այնպես որ, այս գիրքը շատ կարևոր է նաև հայ հասարակության համար, քանի որ դուք շատ դժվարություններ եք հաղթահարել»։

«Մարզվիր և հաջողիր» գրքի մեկշաբաթյա գրքարշավն ամփոփեց Newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը. 


«Հեղինակները բացառիկ ազնիվ տղաներ են։ Ինչ գրել են, կիրառել են իրենց կյանքում, ոչինչ չեն չափազանցրել, չեն հորինել։ Այս գրքով հրատարակչությունը ոչ միայն իր կատալոգում ավելացրեց գիրք, այլ նաև ձեռք բերեց նոր ընկերներ՝ Քրիստոֆերին ու Մեթյուին»։



Մեկ շաբաթվա ընթացքում գրքի հեղինակները հարցազրույցներ են տվել մոտ մեկ տասնյակ հայկական լրատվամիջոցներին, մասնակցել են հեռուստաեթերների, փոդքաստների:



Պանելային քննարկումների ընթացքում սպորտի, հաջողության, առողջության ու մոտիվացիայի մասին են խոսել Հայաստանի տարբեր քաղաքներում, մաստեր կլասներ են տվել մարզասրահներում, մարզիկների ու մարզիչների համար բացահայտել նոր ու հետաքրքիր սպորտային հմտություններ։



Կարդացեք նաև

Տարածել

Մարզվիր և հաջողիր
Մարզվիր և հաջողիր

Քրիստոֆեր Դեդեյան

Մեթյու Դյուբրիք

4800 ֏

Նկարագրություն

Այս գիրքը յուրահատուկ ուղեցույց է, որը բացահայտում է սպորտի և բիզնեսի կապը, ներկայացնում, թե ինչպես կարելիէ սպորտից քաղած դասերը կիրառել կարիերայում։

Ձեռնարկատեր Քրիստոֆեր Դեդեյանը և մարզիկ Մեթյու Դյուբրիքը, ներկայացնելով իրենց անձնական փորձը և ուսումնասիրելով հաջողակ մարդկանց ձեռքբերումները, ցույց են տալիս, թե ինչպես են մարզումներն ու սպորտային մտածելակերպը ձևավորում այն հատկանիշները, որոնք պետք են բիզնես աշխարհում հաջողության հասնելու համար։

Ի տարբերություն ավանդական մոտեցումների՝ այս գիրքը նիհարելու կամ մկաններ զարգացնելու մասին չէ, այլ բացատրում է, թե մարզասրահում ձեռք բերած հմտություններն ինչպես կարող են վերածվել վեցանիշ եկամուտի և բիզնես հաջողության։ Հեղինակները մտերմիկ և անմիջական ոճով ցույց են տալիս, որ սպորտի միջոցով սերտած դասերը․

  • կիրառելի են կյանքում և բիզնեսում,
  • օգնում են դառնալ ավելի արդյունավետ և էներգիայով լի,
  • կրկնապատկում են կենտրոնացումը, կարգապահությունը և դիմացկունությունը,
  • կերտում են հաղթողի մտածելակերպ։

Անձնական պատմություններով, հաջողակ մարզիկների և ձեռներեցների մասին օրինակներով, գործնական խորհուրդներով հարուստ գիրքը մոտիվացիայի մեծ էներգիա փոխանցող արդյունավետ ուղեցույց է։