ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերը. «Հիմա մասամբ

Ամերիկյան վերնախավի ամենավառ աստղերը. «Հիմա մասամբ գիտեմ»

«newmag» հրատարակության ՝ լույս ընծայած և տարվա գլխավոր գրքերից մեկը: Փոլ Իգնեշիուսն ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայն է։ Հենց այս տարի Ամերիկյան ռազմածովային ուժերի գերժամանակակից սպառազինությամբ հրթիռակիր հածանավը կոչվեց ամերիկահայ պետական ու ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի անունով։
Միացյալ Նահանգներում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը նոյեմբերին կդառնա 99 տարեկան: Գրքի թարգմանիչ Դիանա Համբարձումյանին հատկապես տպավորել է հեղինակի բացատրությունը, թե ինչու է գիրքը կոչել՝ «Հիմա մասամբ գիտեմ»:
«Նյումեգ» հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանը համառոտ ներկայացնում է, թե ինչու պետք է պարտադիր կարդալ «Հիմա մասամբ գիտեմ» գիրքը: Սա գիրք է պատերազմի, խաղաղության ու մարդու մասին:
Փոլ Իգնեշիուսը 2-րդ Աշխարհամարտին մասնակցել է որպես ռազմածովային ուժերի լեյտենանտ: Ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմածովային ուժերում: ԱՄՆ նավատորմի նախարար և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարն էր Վիետնամի պատերազմի տարիներին: Ամենահայտնի ամերիկահայ ծովային պաշտոնյայի ինքնակենսագրականը «newmag» հրատարակել է Ավրորա նախաձեռնության աջակցությամբ: Ավրորայի հայկական ծրագրերի տնօրեն Հայկ Դեմոյանը շնորհանդեսին եկել է անակնկալով:
Գրքի հրատարակման ամբողջ ընթացքին հետևել ու հայատառ գրքին սրտի թրթիռով սպասել են նաև Փոլ Իգնեշիուսի զավակները: Գիրքը հենց նրանց է նվիրված: Գրքի նախաբանը «Նյումեգը» վստահել է Իգնեշիուսի չորս զավակներին: Շնորհանդեսին ներկա էր Իգնեշուսների ավագ որդին՝ Վաշինգտոն փոստի հայտնի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեշիուսը:



Կարդացեք նաև.



Փոխարտգործնախարար, Միացյալ նահանգներում Հայաստանի նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը մտերիմ է եղել Իգնեշիուսների ընտանիքի հետ: Գիրքը կարդացել էր անգլերեն: Հայերեն թարգմանությունը թերթել է ու միանգամից նկատել գլխավոր առանձնահատկությունը՝ սա որակյալ թարգմանություն է:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը գրքի կարևորությունը ներկայացնում է պատմաքաղաքական տեսանկյունից: Գրքում Իգնեշիուսը պատմում է սառը պատերազմի տարիների մասին, երբ աշխատում էր պենտագոնում:
«Հիմա մասամբ գիտեմ» գիրքը պատմում է ոչ միայն ամենահեղինակավոր գերդաստաններից մեկի՝ Իգնեշիուսների մասին կամ ամենահայտնի ու ամենաբարձր պաշտոն զբաղեցրած հայ մարդու մասին, այլ նաև մի ամբողջ դարաշրջանի ռազմական, քաղաքական կյանքի, և ամենակարևորը ամերիկահայերի մասին: Պատմում է, թե ինչպես են Միացյալ Նահանգներում ապրել մեր պապերը, ինչպես են խոսել, երբեմն էլ պարզապես լռել իրենց անցած ճանապարհի ու ցեղասպանության մասին:
[embed]https://www.youtube.com/watch?v=JpPCOkpdZhQ[/embed]


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել