10 փաստ ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր հայ պաշտոնյա Փոլ Իգնեշիուսի մասին

10 փաստ ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր հայ պաշտոնյա Փոլ Իգնեշիուսի մասին

newmag-ը հավաքել է ամենահետաքրքիր փաստերը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին նախարարի մասին

1. ԱՄՆ պատմության մեջ ամենաբարձր պաշտոնը զբաղեցրած հայը նոյեմբերին կդառնա 99 տարեկան:

2. Ծնողները՝ Հովսեփ Իգնացյանն ու Էլիզա Ժամկոչյանն են: Հաստատվել են Կալիֆոռնիայում Ցեղասպանությունից առաջ:

3. Փոլ ԻգնԵշիուսի պապը ուսուցիչ էր, փախել էր Օսմանյան կայսրությունից ազատական գրականություն ունենալու պատճառով:

4. Փոլ ԻգնԵշիուսը մասնակցել է 2-րդ Աշխարհամարտին որպես ռազմածովային ուժերի լեյտենանտ: Ծառայել է Խաղաղ օվկիանոսում:

5. ԱՄՆ բանակի նախարարի օգնականն էր Կարիբյան ճգնաժամի ժամանակ (1961-1964):


Կարդացեք նաև.


6. Եղել է ԱՄՆ նավատորմի նախարարը (1967-1969) և ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը Վիետնամի պատերազմի տարիներին:

7. Մասնակցել է Սառը պատերազմի ամերիկյան քաղաքականության մշակմանը:

8. Եղել է «Վաշինգտոն Պոստ» թերթի նախագահը:

9. Հայաստան է այցելել 2006-ին:

10. 2019-ին նրա պատվին է անվանակոչվել ամերիկյան հրթիռային ամենաժամանակակից հածանավերից մեկը:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք