Հավատա ինքդ քեզ ու պատասխանատու եղիր երջանկությանդ համար. Ռեյչլ Հոլիս
«newmag»-ի հրատարակած «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքի հեղինակ Ռեյչլ Հոլիսը սոցցանցերում մշտապես կապի մեջ է իր լսարանի և հետևորդների հետ: Դժվար մանկությունն ու եղբոր ինքնասպանությունը հաղթահարած աղջկա տված խորհուրդները էժանագին ու հասարակ չեն: Գրքում Ռեյչլ Հոլիսը խոսում է մարմնի խնամքից մինչև սրտերի «խնամքի» մասին, ինչպես ազատվել բարդույթներից, ինչպես սիրել ու վստահել ինքդ քեզ և ինչպես դադարել հավատալ ստերին, որոնք հորինում ու որոնց հավատում են կանայք:
Գրքում մասնավորապես խոսվում է կանանց շրջանում ամենատարածված 5 սխալների մասին: Ռեյչլը կանանց հորդորում է հավատալ սեփական «ես»-ին, և բոլոր դժվարությունները կհաղթահարվեն, խնդիրներն էլ կլուծվեն:
Կարդացեք նաև.
- Կանանց խանգարում են երջանիկ լինել. Ռեյչլ Հոլիս
- Շատ ոգևորված եմ, որ իմ գիրքը լույս է տեսել Հայաստանում. Ռեյչլ Հոլիս
- Տեղի ունեցավ «Աղջիկ ջան, ուշքի արի» միջազգային բեսթսելլերի շնորհանդեսը (ֆոտոշարք)
Ռեյչլս Հոլիսը գրքում շեշտում է՝ «Հենց դու պետք է լինես քո սեփական պատմության հերոսը»: Հայտնի բլոգերը հավատում է այն ճշմարտությանը, որ ամեն մեկն ինքն է պատասխանատու իր ինքնության ու երջանկության համար:
Հարյուրավոր կանանց հուզող հարցերի պատասխանները Ռեյչլը հավաքել է մի գրքում, որպեսզի նեցուկ և օգտակար լինի խնդիրների առաջ կանգնած ու բարդույթավորված կանանց:
Գիրքն արդեն մի քանի ամիս է՝ հայ ընթերցողի սեղանին է: Այն օգնում է բազմաթիվ հայ կանանց ու աղջիկներին ապրել առանց կոմպլեքսների և երջանիկ լինել՝ անկախ խանգարող հանգամանքներից:
Գրքի նոր տպաքանակն այժմ առկա է գրախանութներում:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

newmag-ը ներկայացնում է Հրանտ Դինքի «Այս սյունակի մարդը» գիրքը (թրեյլեր)

Արքայադուստր Դիանայի ընկերուհուց մինչև հոգեթերապևտ. Ջուլյա Սամուելի մասնագիտական ճանապարհը (տեսանյութ)

Տեղի ունեցավ մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի՝ «Դյութէ»#2-ի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ինչպես Ռեյ Դալիոն դարձավ ամերիկացի հայտնի ֆինանսիստ, ներդրող, ձեռներեց (տեսանյութ)
